[Պատմական] Առաջին անգամ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Բարի կամքի դեսպան է նշանակել փախստականի
Փախստականների օրվա կապակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարեց կրթության ակտիվիստ և սիրիացի փախստական 19-ամյա Մազուն Ալմելեհանին (Muzoon Almellehan) Բարի կամքի դեսպան նշանակելու մասին: Ալմելեհանին ամենաերիտասարդ Բարի կամքի դեսպանն է: Այս նշանակումը կարևորվում է նաև նրանով, որ Մազունը փախստականի կարգավիճակ ունեցող առաջին անձնավորությունն է, որ դարձել է Բարի կամքի դեսպան:
Կարևոր փաստեր
- Ողջ աշխարհում 50 միլիոն երեխա տեղահանվել է, որից 28 միլիոնը լքել է իրենց տները հակամարտությունների պատճառով: Միլիոնավոր այլ երեխաներ արտագաղթի ճամփան են բռնում ավելի լավ ու ապահով կյանքի փնտրտուքով:
- Փախստական երեխաներն ու դեռահասները հինգ անգամ ավելի հավանական է, որ դպրոց չհաճախեն, քան իրենց ոչ փախստական հասակակիցները
- Հակամարտությունների ազդեցությունը կրող աղջիկները 2.5 անգամ ավելի հավանական է, որ դպրոց չհաճախեն, քան տղաները:
- Ձգձգված ճգնաժամերը բարդ խնդիրներ են ստեղծում: Երեխաները միջին հաշվով 17 տարի անց են կացնում տեղահանվածի կարգավիճակում, իսկ դա գրեթե ողջ մանկություն է:
Կարդա նաև
Winterfest-ին տեղի կունենա Դավիթ Գեորգյանի «Իմպեդանս» գիտաֆանտաստիկ էքշն ժանրի գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
Winterfest-ին Newmag-ը կներկայացնի Մարիաննա Հակոբյանի «Անունները չփոխե՛լ» գիրքը (թրեյլեր)
«Ծիլ տուր հայերեն– 2025» մրցույթի փակումը և մրցանակաբաշխությունը՝ Newmag Winterfest-ում
«Հուսով եմ՝ իմ պատմությունը կոգևորի շատերին ու կօգնի շարունակել հավատալ ու երազել». Հենրիխ Մխիթարյանի ողջույնի խոսքը՝ հայ երկրպագուներին (տեսանյութ)