Բիզնեսի հրեական ոսկե կանոնները. ինչու՞ են հրեաներն այդքան հարուստ
Ինչպե՞ս է հրեաներին հաջողվում հսկայական կարողոթյուն կուտակել: Ո՞րն է նրանց հարստանալու գաղտնիքը: Ինչո՞ւ է հենց հրեա ժողովրդին հաջողվում հեշտությամբ բիզնես կառավարել և ավելացնել հարստությունը: Դեռևս հին գրքերում է խոսվել դրամի նկատմամբ հրեաների վերաբերմունքի մասին, հարյուրավոր տարիների ընթացքւմ այս մշակույթը չի փոխվել, հակառակը, մեծ մասշտաբներով ընդկայնվել է:
- Թո՛ղ ձեր գործընկերոջ գույքն այնքան թանկ լինի Ձեզ համար, որքան ձեր սեփականը: Անկախ ամեն ինչից, հրեա գործարարն ամենաարժանապատիվ բիզնես գործընկերն է:
- Անտեղի ժամանակ մի՛ վատնեք: Ամեն վայրկյանը պարգև է և այն պետք է արդյունավետ օգտագործել:
- Հեռու մնացե՛ք վատ հարևանից: Օրը լավ սկսելու համար բավական է վերելակի մեջ հանդիպել լավ հարևանին կամ շենքի փնթփնթան տատիկին:
- Ոչինչ մի՛ ասեք, եթե ասելիք չունեք:
- Աշխատե՛ք մինչև մոմի վերջին լույսը: Եթե Ձեր մոմը (կյանքը, աշխատելու , ստեղծագործելու ցանկությունը) դեռ չի մարել, չպե՛տք է կանգ առնել, պետք է շարունակել և առաջ գնալ:
- Նեղ օրվա համար գումար ներդրե՛ք: Այդ ներդրումը ձեր ապագայի համար է, որը կվերադառնա ամենաբարձր կապիտալով:
- Միշտ ողջունե՛ք մարդկանց:
- Յուրաքանչյուր ոք արժանի է երախտագիտության:
- Նրանք գիտեն, թե ինչ է հարստությունը: Հարուստ լինելը 5 միլիարդ դոլար ունենալը չէ, այլ ըստ հրեական հայտնի ասացվածքի . «Հարուստ է նա, ով ուրախ է իր ունեցածով»:
- Ժամանակ գողացողը նույնպես գող է, ինչպես և գումար գողացողը: Գուցե ծայրահեղ է ասված, բայց ժամանակի տնօրինումը միլիարդներ տնօրինելուն է հավասար:
- Աշխատողներին ժամանակին վարձատրե՛ք:
- Անհրաժեշտություն չկա ասել այն ամենը, ինչ մտածում եք:
- Երբեմն պետք է ավելի շատ տալ, քան պահանջվում է:
- Գործատուն պետք է տեղյակ լինի, թե ինչպես է ապրում իր աշխատողը:
- Եթե ինչ-որ մեկն ուզում է սպանել Ձեզ, ինքներդ սպանե՛ք նրան:
- Կարողացեք ասել «ինձ անհրաժեշտ է» արտահայտությունը՝ հաղթահարելով հպարտությունը:
- Թող Ձեր խոսքը երդման նման պարտավորեցնի Ձեզ:
- Երբեք մարդկանց մի՛ վիրավորեք:
- Պլանավորե՛ք Ձեր կյանքը:
- Պարգևատրե՛ք ինքներդ Ձեզ՝ լավ աշխատելու համար:
- Վստահե՛ք գործը նաև ուրիշներին:
- Գտե՛ք հավասարակշռություն կյանքում: