Ռոբին Ուիլյամս. Մեզնից յուրաքանչյուրին տրված է խենթության մի նշույլ միայն, փորձեք չկորցնել այն

Ռոբին Ուիլյամս. Մեզնից յուրաքանչյուրին տրված է խենթության մի նշույլ միայն, փորձեք չկորցնել այն

Հուլիսի 21-ին Ռոբին Ուիլյամսը կդառնար 63 տարեկան: դերասանը ինքնասպան էր եղել Ալցհեմերի հիվանդության պատճառով: Ներկայացնում ենք Ռոբին Ուիլյամսի կյանքի կանոնները:

Անճաշակությունը այն է, երբ ոչ ոքի համար ծիծաղելի չէ:

Ինձ դուր է գալիս, երբ սենյակում մեկ հոգուց ավելի մարդ կա: Ահա և վերջ: Երբ սկսում ես լսել մեկի ծիծաղը, դա վերցնում է քեզ ու վեր է հանում:

Հավանում եմ Լեննի Բրյուսի ոճը: Այդպես նա խոսում էր Քեննեդու մասին: Նրա սպանությունից հետո Լեննին պնդում էր, թե Ժակլինը օգնություն չի կանչել, թե ցնդաբանություն է, իբր նա այդ ամբողջ ընթացքում փորձել է դուրս գալ, իսկ էդ տղերքը նրան հետ են բրդել մեքենայի մեջ: Ինձ միայն անհանգստացնում է, որ նա դա ասում էր Քեննեդու սպանության հաջորդ օրը: Դուք գիտեք չէ՞, որ կոմեդիան նույն տրագեդիան է գումարած մի փոքր ժամանակ: Ոչ շատ մեծ դիստանցիան ամեն դեպքում ճիշտ է:

«Պոլիտիկա» բառը լատինական ծագում ունի. «պոլի» նշանակում է «բազմաթիվ», «տիկա»-ն  կնշանակի «արյունախում տականքներ»:

Երբեք մի կռվիր տգեղ մարդկանց հետ: Նրանք կորցնելու  բան չունեն:

Մարդիկ ինչ էլ ձեզ ասեն, միայն բառերն ու գաղափարները  չեն կարող փոխել աշխարհը:

Իրականությունը հենակ է նրանց համար, ովքեր կարող են համընկնել թմրադեղերի հետ:

Եթե կարողանում եք հիշել 60-ականները, ուրեմն դուք այդ ժամանակ չեք ապրել:

Նույնիսկ Կուբրիկն էր ասում` «մեքենանները չարիք են»:

Մեզնից յուրաքանչյուրին տրված է խենթության մի նշույլ միայն, փորձեք չկորցնել այն:

Երբ ես մեռնեմ,  պարեք իմ գերեզմանի վրա, ծաղիկներ աճեցրեք, ցանեք նրանքով ինչ խմում եք: Արեք ինչ մտքներովդ անցնի, բայց հանկարած կլոն չանեք ինձ: Իմ նման երկրորդը չի լինի այնպիսին ինչպիսին ես եմ:

Esquire

 

Գրել կարծիք