Արդյո՞ք դիետայի ընթացքում պետք է աղ օգտագործել. կարծիքները տարբեր են
Ինչի՞ համար է մեզ անհրաժեշտ աղը
Առաջին հերթին անհրաժեշտ է պարզել, թե ինչի համար է մեր օրգանիզմին անհրաժեշտ աղը
- աղն օգնում է օրգանիզմում պահպանել ջրի բալանսը
- նատրիումի քլորիդը՝ աղը, պարունակվում է արյան, թքի, ավշի, լեղիի մեջ և օրգանիզմում նրա քանակի ցանկացած փոփոխություն կվնասի մեզ
-աղը մասնակցում է մկանային հյուսվածքի և նյարդային համակարգի բջիջների կենսագործունեությանը
- նատրիումի քլորիդը հանդես է գալիս որպես կատալիզատոր մարսման գործընթացում
Սննդից աղի բացառումը կարող է հանգեցնել նյարդային և հոգեբանական հիվանդությունների, դեպրեսիայի, մարսողական համակարգի և սրտանոթային հիվանդությունների: Բացի այդ քանի որ մարդն ամեն օր քրտնարտադրության և միզարտադրության միջոցով կորցնում է նատրիումի քլորիդ, այդ հարաբերակցությունը պահպանելու համար պետք է լրացնել օրգանիզմում առկա աղի քանակը:
Իմաստ ունե՞ն աղի բացառմամբ դիետաներն
Նիհարելու համար կիրառվող առանց աղի դիետաների հիմքում ընկած չէ ոչ մի հիմնավորված թեորիա, բայց որոշ բաներ կարող ենք առանձնացնել:
- առանց աղի սնունդն այնքան էլ համեղ չէ, ինչն էլ սահմանափակում է սննդի քանակը և արդյունքում դիետայի մասնակիցները նիհարում են
- Աղը, անցնելով լեզվի մեջ գրգռում է համային ռեցեպտորները, ինչն էլ գրգռում է ախորժակը և սնվողը ցանկալիից ավելի շատ է ուտում:
- Աղը պահում է ջուրն օրգանիզմում, ինչը խանգարում է արագ նիհարելուն:
- Աղի օգտագործումը վատ է անդրադառնում մաշկի վրա: Պահելով ջուրն օրգանիզմում
Որքա՞ն պետք է լինի աղի օրական քանակությունը
Աղի Ֆիզիոլոգիական անհրաժեշտությունը օրական կազմում է 5-10 գրամ, որն ի դեպ տատանվում է տարիքից, քաշից, սեռից, անգամ մարդու գործունեությունից կախված: Օրինակ՝ ակտիվ սպորտով զբաղվող մարդկանց ավելին է անհրաժեշտ, քանի որ նրանք քրտինքի հետ շատ աղ են կորցնում: Միջին քանակի աղի օգտագործումը կազմում է օրական 6 գրամ: Աղի հենց այս քանակն է, որ հնարավորություն է տալիս խուսափել այտուցներից, բայց միաժամանակ ապահովել անհրաժեշտ քանակությունը: Ցավոք, շատ մարդկանց խնդիրն այն է, որ նրանք աղի օգտագործում ասելով հասկանում են բուն աղի օգտագործում, մոռանալով, որ այն պարունակվում է նաև շատ մթերքներում:
Ամեն դեպքում, խոսելով առանց աղի դիետաների մասին՝ հարկ է հիշել, որ նման դիետաները առաջին հերթին ցուցված են սրտանոթային և երիկամների հիվանդություններ ունեցողներին, և միայն բժիշկն է իրավասու նման դիետա նշանակել: Հետևել նման դիետաների առանց բժշկի նշանակման և ցուցումների ուղղակի նիհարելու նպատակով, կարող է շատ վտանգավոր և վնասակար հետևանքներ ունենալ:
Կարդա նաև

Գրքի շնորհանդես և տարեդարձ մեկ օրում և մեկ վայրում. տեղի ունեցավ Արփի Կարապետյանի գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

Newmag & friends ծրագիրը ներկայացնում է Արփի Կարապետյանի «Փոքր գիրք կյանքի մեծ դասերի մասին կամ՝ բոլորս էլ մանուկ ենք եղել» գիրքը (թրեյլեր)

Newmag-ն արժանացել է «Տարվա ամենապահանջված թարգմանություն» անվանակարգի մրցանակին (լուսանկարներ)

12 ժամ շարունակ գրական ու մշակութային իրադարձություններ՝ Newmag Winter Fest 2025-ի ընթացքում (լուսանկարներ)
