Սարոյանի վերածնունդը. Ֆրեզնոյում սկսվել է  գրողի տուն-թանգարանի շինարարությունը

Սարոյանի վերածնունդը. Ֆրեզնոյում սկսվել է գրողի տուն-թանգարանի շինարարությունը

Նա, ում սիրտը լեռներում է, ում անունն Արամ է ու ով Մարդկային կատակերգություն է կերտել ինքը հյուրերին կդիմավորի ու կպատմի իր մասին:

Մինչև մուրճի առաջին հարվածը` մեկ տարվա բանակցություններ, հետազոտություններ ու խորհդրակցություններ: Ինտելեկտուալ Ռենեսանս հիմնադրամի «Սարոյան հաուզ» նախագծի հայաստանցի բանագնացները ստացել են թանգարանի շինաշխատանքների առաջին թույլտվությունը Ֆրեզնոյի քաղաքապետարանից:

 

Սարոյանի տունը Ֆրեզնո քաղաքի պատմամշակութային հուշարձանների ցանկում է: Նշանակում է` ըստ ամերիկյան օրենքների էքստերիերը փոփոխել չի կարելի: Շինարարանրեը արտաքին հարդարման աշխատանքներ են հիմա կատարում Ֆրեզնոյում: Զուգահեռ Երևանում էլ «Սարոյան հաուզը» Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի ինտերիերի տարբերկաներ է քննարկում` «3 D մեփինգով», հոլոգրամով, թե տրադիցիոն արտիֆակտերով թանգարան, գուցե` բոլորը միասին:

 

Սարոյան ազգանունն է, որ հիմա Ֆրեզնո քաղաքի այցեքարտն է: Սարոյանի անվամբ է կոչվում Կալիֆոռնիա նահանգի ամենահայտնի թատրոններից մեկը: Սարոյանը Ֆրեզնոյի ամեն անկյունում է, ամեն փողոցում ու տանը:

Ո՞վ է աշխարհին հայտնի, օսկարակիր ու պուլիցերյան մրցնակակիր Վիլյամ Սարոյանը, որն ապրում էր 2729 W. Griffith հասցեում, փոքրիկ առանձնատանը, որի դիմաց աճում է խորհրդավոր ու մենավոր արմավենին:

Վիլյամ Սարոյանն ինքը կբացի իր տան դռները այցելուների առաջ, կզրուցի նրանց հետ, կպատմի իր կյանքի հետաքրիքր դրվագների մասին, անգամ կարող է խորհուրդներ տալ, հարցերի պատասխանել, և նույնիսկ դասախոսություն կարդալ: Ընտրվել է թանգարանի ինտերիերի հալոգրամով տարբերակը:

Տենդերը շահելուց հետո Սարոյանի կյանքի ժամերով են ապրում «Ստորակետ» ճարտարապետական ընկերությունում: Սարոյանի կյանքը փուլ առ փուլ ուսումնասիրում են ու վերաստեղծում են Երևանում, այնպես որ Ֆրեզնոյում բնակվող վիրտուալ Սարոյանը կարողանա շրջագայել աշխարհով մեկ, նաև պարբերաբար լինի հայրենքիում:

Մեծ հայ ու աշխարհի քաղաքացի, անմնացորդ հայրենասեր ու մեծահոգի հումանիստ, գրող, երգահան ու նկարիչ` Վիլյամ Սարոյան, որին ճանաչելու համար Սարոյան Հաուզի թիմը բացել է Սթնեֆորդի ու Ֆրեզնոյի համալսարանների արխիվները, գտել, զրուցել է Սարոյանի բարեկամների ու ընկերների հետ: Հավաքագրված ամբողջ նյութը թվայնացվում է, Սարոյանի ինտերկատիվ թանգարանը ժամանակի ընթացքում անընդհատ կհարստանա: Սարոյանը գրող էր, որի մեծությունն անչափելի է, որի կայնքը մի քանի քառակուսի մետրում տեղավորելն անհնար է, այդ պատճառով Սարոյան հաուզն էլ կլինի իր տանտիրոջ պես` համեստ` արտաքուստ, ու հարուստ` ներսում:

 

2015-ին էր, մամուլը ահազանգեց` տունը, որտեղ կյանքի վերջին 17 տարիները ապրել է ամերիկահայ մեծ գրողը, աճուրդի է հանվել:

Սարոյանի տան ճակատագիրը անհայտությունից փրկեց գործարար ու մեդիամենեջեր Արթուր Ջանիբեկյանը: Ինտելեկտուալ ռենսանս հիմնադրամը գնեց Սարոյանի տունն ու Սարոյանի համաքաղաքացիները Ֆրեզնոյում կարդացին` Սարոյանի տունը թանգարան կդառնա:

 

2729 W. Griffith հասցեում Ֆրեզնոյի համար անսովոր աղմուկ է: Մենավոր արմավենիով պատմական տան պատուհաններն են փոխվում, դռները ներկվում: Պետք է վերնականգնեն այն տեսքը, որը տունն ուներ 1964-ին, երբ Վիլյամ Սարոյանը տեղափոխվեց այստեղ ապրելու: Մեկ տարուց թավ բեղերով բիթլիսցին կվերադառնա իր տուն: 110-ամյակի օրը` օգոստոսի 31-ին Սարոյանը կբացի իր տան դռներն ու հյուրերին կհրավիրի ներս` նշելու Վերածնունդը:

Պոստ Ֆակտում

Գրել կարծիք