ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Թուրքիայի մեջլիսի ծեծկռտուքներն ու խարդախություննե

Թուրքիայի մեջլիսի ծեծկռտուքներն ու խարդախությունները՝ Շեքեր TV-ով










Հուլիսին տապալված հեղափոխությունից հետո Թուրքիայում արդեն կես տարի արտակարգ դրություն է հայտարարված: Երկրի մեջլիսի նիստերն ուղիղ չեն հեռարձակվում: Եվ այս պայմաններում կամ, ինչպես Թուրքիայում են ասում, այս պայմանները ստեղծելով՝ նախագահ Էրդողանի կուսակցությունը խորհրդարան է բերել Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Այս նախագիծը մեջլիսում աննախադեպ լարվածություն է առաջացրել: Վերջին մեկ ամսում թուրք խոհրդարանականները՝ ընդդիմադիր քրդամետներն ու իշխող ԱԶԿ-ականները, քեմալականներն ու ԱԶԿ-ականներ, բոլորը և բոլորը արդեն չորս ծեծկռտուք են սկսել: Նույնիսկ կանայք են հասցրել իրար մազ քաշքշել: 


Թուրքիայում Սահմանադրության փոփոխությունները նախաձեռնել է Արդարություն և զարգացում կուսակցությունը, որի առաջնորդը Ռեջեփ Էրդողանն էր՝ մինչև նախագահ ընտրվելը: Գործող մայր օրենքով Թուրքիայի նախագահը չի կարող կուսակցական լինել: Նոր նախագծի հաստատվելուց հետո՝ Էրդողանն իրավունք կստանա վերադառնալ իր կուսակցություն, որի դե ֆակտո առաջնորդն է նաև հիմա: Սահմանադրության փոփոխությունների գերնպատակը, սակայն, խորհրդարանական կառավարումից նախագահականի անցումն է: Այս փոփոխության հեղինակը գործող նախագահն է, և Թուրքիայում ոչ ոք նույնիսկ ջանք չի թափում դա թաքցնելու համար: Էրդողանը փոփոխությունների մասին խոսում էր դեռ 2002-ից, իսկ հաստատվելու դեպքում փոփոխությունները ոչ միայն կավելացնեն նրա լիազորությունները, այլև պաշտոնավարման հնարավոր տարիները: Այս պահին ԹԱՄԺ-ը հավանություն է տվել փոփոխություններին, ինչից հետո սպասվում է նախագահի հաստատումը, ապա դրանք հանրաքվեի կդրվեն: 





 [ Արևելյան խոհանոց ]








Սահմանադրական փոփոխությունների՝ խորհրդարան մտնելու առաջին օրից և դեպքի վայրից ամենաառաջին, ամենաօպերատիվ ու ամենատպավորիչ կադրերն ու մեկնաբանությունները տարածում է Ալի Շեքերը: Նա մեջլիսի պատգամավոր է՝ քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցությունից: Մասնագիտությամբ բժիշկ է և մինչև պատգամավոր ընտրվելը նաև մարդու իրավունքների պաշտպան-ակտիվիստ էր: Հիմա տեսանկարահանող ամենատարբեր տեխնիկայով զինված բոլորին պատմում է, թե ինչ է կատարվում Թուրքիայի խորհրդարանի փակ դռների հետևում: Նա նկարահանում և տարածում է բոլոր վեճերն ու ծեծկռտուքները, խարդախություններն ու աղմկոտ քննարկումները: Եվ այս ամենը կոչվում է Շեքեր ԹիՎի




Ալի Շեքերի կուսակցությունը (CHP) դեմ է Սահմանադրական փոփոխություններին: Այս կուսակցության առաջին դեմքերի ձևակերպումներով՝ սահմանադրության փոփոխությունները հակասում են Աթաթուրքի սկզբունքներին և հանրապետական կարգերին: Կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըքչդարօղլուին թուրք հանրապետականները քննադատում են այս օրերին Թուրքիայի վարչապետի՝ ԱԶԿ-ական Բինալի Յըլդըրըմի հետ խորհրդարանի կուլիսներում թեյ խմելու համար: 


Տարածել