[Անհավանական] Ամերիկացին պատժել է դպրոցական խուլիգանին` նրա մոր հետ քնելով

[Անհավանական] Ամերիկացին պատժել է դպրոցական խուլիգանին` նրա մոր հետ քնելով

Սեմի մայրը չէր էլ կարծում, որ իր տղայի պատիժը ավելի քաղցր է դարձնում

Hot96.9 բոստոնյան ռադիոկայանի ուղիղ եթերում Էրիել անունով կին է զանգել և հաղորդավարին խնդրել է փնտրել Ռոբ անունով տղայի, որի հետ վերջերս հանդիպել էր:

Ռադիոլսողը ընգծել է, որ երիտասարդ տղան 20 տարով նրանից փոքր է: Նրա խոսքով, չնայած, որ հանդիպումը շատ լավ է անցել և անհավանական սեքսով են զբաղվել, դրանից հետո Ռոբը դադարել է կապ պաշտպանել իր հետ:

Չընդհատելով եթերը, Hot96.9 –ի աշխատակիցը զանգեց երիտասարդին և Էրիելի անունից խնդրեց երկրորդ հանդիպում: Ռոբը պատասխանեց, որ նրա հետ հանդիպել է, որպեսզի այդպես պատժի նրա որդուն՝ Սեմին, որը դպրոցում ծաղրել է իրեն և «կործանել իր ամբողջ կյանքը»: Նա ընգծեց, որ հանդիպումը դիտավորյալ էր կազմակերպել, որպեսիզի հետո դրա մասին պատմի Սեմին և ցույց տա նրա մոր անձնական նկարները:

Ռոբը ավելացրեց, որ կինը չէր էլ ենթադրում, որ իր տղայի պատիժը ավելի քաղցր է դարձնում. Սեմի մոր արկածների մասին իմացավ ամբողջ Բոստոնը. «Կարող եք ինձ անվանել սրիկա, բայց սա լավագույն օրն է իմ կյանքում»,-հայտարարել է երիտասարդ տղան:

Եթերի ձայնագրությունը ակնթարթորեն տարածվել է համացանում, որոշ օրինակներ դիտել է 3 միլիոն մարդ, Ռոբն էլ երկրապգուների մեծ բանակ ունի:

LENTA

Գրել կարծիք