Ինչպես կինը տղամարդուն հասկացնի, որ օրգազմ չի ապրում
Եթե կինը օրգազմ չի ապրում, դա վատ է: Շատ վատ է: Իհարկե, սեքսը հրաշալի և առանց դրա, բայց ամբողջական հաճույքը, ամեն դեպքում, հենց գործընթացի վերջնակետն է: Ամենամեծ սխալը ձևացնելն է, թե օրգազմ ես ստանում: Չբացատրելով զուգընկերոջը, որ չես վերջացնում, դու դատապարտվում ես առանց օրգազմի սեքսի:
Ի դեպ, լսե՞լ եք Կագելի վարժության մասին: Պարապելով հեշտոցի մկաները, դուք ձեզ մոտեցնում եք այն պահին, քանի դեռ, վերջապես, զգում եք օրգազմ տղամարդուց, այլ ոչ թե ձեռքից, վիբրատորից կամ ցնցուղից: Քեզ այդ գործում կօգնեն հեշտոցային գնդիկները: Եթե դեռ հեշտոցի մկանների պարապման ընթացքում հաջողության չես հասել՝ մի լռիր: Բացատրիր զուգընկերոջդ, որտեղ և ինչպես է քեզ ավելի հաճելի:
Օրգազմի բացակայության մասին հաջող զրույցի առաջին գաղտնիքը օպերատիվության մեջ է: Եթե օրգազմ չունենալու մասին մեծ գաղտնիքը ձեր տղամարդուն հայտնեք ձեր համատեղ ամուսնության առաջին տասնամյակում՝ ուշացել եք: Իրավիճակն ուղելու համար ավելի մեծ դժվարությունների կհանդիպեք, քան եթե ասեիք ավելի շուտ:
Օրգազմի բացակայության մասին զրույցի երկրորդ կանոնը հստակ ձևակերպումներն են: Օրգազմի բացակայության մասին թեման շատ նուրբ է, և «Ամեն ինչ հրաշալի է, բայց կարող էր ավելի լավ լինել՚» նախադասությունը ոչինչ չի բացատրում և տղամարդը կհասկանա ոչ թե խնդրի ձևակերպում, այլ ինչպես զարգացման դրդապատճառ: Եվ կհամբուրի քեզ սովորականից ավելի ամուր: Հաճելի է, իհարկե, բայց օրգազմին մոտենում է են փոքր քայլերով: Այդ պատճառով ասեք ոչ թե ակնկարկներով, այլ ուղիղ.«Սիրելիս, օրգազմ չկա»:
Երրորդ կանոնը խորհուրդների շքերթն է: Սիրելիի ականջին շշնջալով այն մասին, որ լավագույն սեքսը նրա հետ դեռ առջևում է, ցույց տուր նրա համապատասխան վայրը և ժամը, ինչպես պետք է անել, ինչպես շարժվել և ինչ արագությամբ: Բացի այդ խորհուրդները պետք է լինեն հստակ և բաց: Եթե դու, իհրակե, չես ցանկանում, որ տղամարդը թափառի քո մարմնով՝ փնտրելով խորը օրգազմի ստանալու մասերը: