Սեքս առանց պարտադրանքի. ի՞նչ է նշանակում սեռական համաձայնության օրենքը
Առաջին հայացքից սեքսի համաձայնության գաղափարը շատ պարզ է. զուգընկերները հարաբերություն են ունենում ըստ ցանկության և երկկողմ համաձայնությամբ: Բայց վերջին շրջանի աղմկոտ դեպքերն աշխարհում, ինչպես նաև օրինակ #NotOkay ամերիկյան ֆլեշմոբը, ցույց են տալիս, որ չկա միասնական ու հստակ բնորոշում, թե ինչ է նշանակում համաձայնությունը սեքսում:
Ի՞նչ է համաձայնությունն իրավական տեսանկյունից
Սեքսին համաձայնելու սկզբունքը իրավական տեսք ունի որոշ արևմտյան երկների օրենսգրքերում, բայց ժամանակի ընթացքում շատ բան է փոխվում: Օրինակ Մեծ Բրիտանիայում սեքսի համաձայնության հասկացություը օրեսնդրորեն ամրագրվել է 2003-ին: Այդ օրենքի 3 բաղադրիչներն են.
- մարդը, որ ուզում է սեքսով զբաղվել, ուրեմն հասել է որոշակի տարիքի և գիտակցում է իր արարքի հետևանքները,
- նա անում է դա ինքնակամ, ոչ թե զուգընկերոջ դրդմամբ (այդ թվում նրա, ումից նյութական, իրավական կամ որևէ այլ կախվածություն ունի),
- նա չի գտնվում ալկոհոլի կամ թմրադեղի ազդեցության տակ:
Սեռաչափահասության տարիքը տարբեր է. Մեծ Բրիտանիայում, Նիդեռլանդներում, Նորվեգիայում, Բելգիայում ու Իսպանիայում սեռապես հասուն է համարվում 16 տարին լրացած քաղաքացին, ԱՄՆ-ում` 16-17, Ֆրանիսիայում` 15, Գերմանիայում, Ավստրիայում, Հունգարիայում, Իտալիայում ու Պորտուգալիայում` 14, Թուրիքայում` 18: ՀՀ օրենսդրության համաձայն չափահասության տարիքը մեր երկրում նույնպես 18 տարեկանն է:
Կան երկրներ նաև, որտեղ կարևորություն ունի զուգընկերոջ տարիքը: Դա արվում է նրա համար, որպեսզի անչափահասներին պաշտպանի մեծահասկաների ոտնձգություններից, կամ այն դեպքերի համար, երբ անչափահասը ինքնակամ պատրաստ է սեռական ակտին, այդ պարագյում իրավական պատասխանատվության չի ենթարկվում զուգընկերը: Օրինակ Կանադայում, որտեղ սեռաչափահասության տարիքը 16-ն է, բայց անչափահասները սեքսով կարող են զբաղվել 12 տարեկնաից պայմանով, որ զուգընկերջ հետ տարիքային տրաբերությունը երկու տարին չպետք է գերազանզի:
այստեղ:
Ինչպե՞ս է սեքսի համաձայնությունը կիրառվում գործանկանում
Սեռական բռնության մասին խոսելիս աշխարհում ավելի հաճախ սկսել են օգտագործել Yes, means yes տերմինը, No, means no-ի փոխարեն: Կալիֆոռնիայում այն նույնիսկ պարտադիր դրույթ է համալսարանական կանոնադրությունում:
Բրիտանական ոստիկանության տեսահոլովակն սեքսին համաձայնության սկզբունքը բացատրում է ավելի մանրամսն.
http://www.youtube.com/watch?time_continue=1&v=oQbei5JGiT8
«Այո, նշանակում է այո» ձևակերպումը ընդգծում է, որ եթե զոհը ուղիղ ձևով չի հրաժարվել կամ չի ընդդիմացել, ապա դա դեռ չի նշանակում, որ համաձայն է «տեղի ունեցողում»: Այդ մոդելը անվանում են «affirmative consent», այսինքն` եթե մարդը հստակ, բառացիորեն չի ասել որ համաձյան է սեքսի, ցանկացած գործողություն կարելի է համարել բռնություն: Բացի այդ, համաձայնությունը վերջնական չի կարող համարվել, ցանկցած պահի զուգընկերը կարող է փոխել որոշումը: Համոզելու, մանիպուլացիայի, հոգեբականական ճնշման տակ ձեռք բերված համաձայնությունը նույնպես բնռություն է համարվում:
Ի՞նչ է ասում գիտությունը այս հարցում
Գիտնականների կարծիքով մարդիկ անչափահաս են մինչև 25-30 տարեկան հասակը: Ամբողջ ժամանակահատվածը հոգեբանները բաժանել են երեք մասի: Տղաներն ու աղջիկները մինչև 18 տարեկանը անցնում են 2 փուլ՝ նախնական և միջանկյալ: Դրանից հետո 25-30 տարեկանում շարունակվում են հորմոնալ փոփոխությունները, և ուղեղի վերակազմակերպում է տեղի ունենում: Սա առաջացնում է ոչ միայն տրամադրության փոփոխություն, այլև անձի դատողությունների փոփոխություն, ինչը սովորաբար հատուկ է անչափահասներին: Այսպիսով, մարդը ֆիզիկապես և հոգեբանորեն հասուն է դառնում միայն 30 տարեկան հասակում: Կան նաև մասնագետներ, ովքեր անընդունելի են համարում այս տեսակետը: