ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Ռուս ամենահայտնի հաքերը ձերբակալված է. Նա սկսել է

Ռուս ամենահայտնի հաքերը ձերբակալված է. Նա սկսել է խոսել ու մատնել բոլորին

Ռուսաստանում ձերբակալվել է հայտնի Շալտայ-բալտայ հաքերային խմբավորումը: Խմբավորումը մեղադրվում է համակարգիչներ  «կոտրելու» ու հաքինգ անելու համար: Խմբավորման գլուխը Լյուիսն է` հայտնի հեքիաթասածի` Լյուիս Քերոլի կեղծանունով: Հաքերի իրական անունը Վլադիմիր Անիկեևն է: Վլադիմիրը ծնվել է Մախաչկալայում: 90-ականներին տեղափոխվել է Պետերբուրգ, աշխատել, որպես ժոռնալիստ: Գրել լրագրողը չէր կարողանում, փոխարենը, լավ գտնում էր տեղեկություններ, սիրավեպեր սկսում պաշտոնյաների քարտուղարուհիների հետ: 2000-ականների սկզբին տարբեր պաշտոնյաների վաճառում էր իրենց մասին գաղտնի տեղեկություններ ու կոմպրոմատներ:

Ո՞վ է Շալտայ-Բալտայը


Շալտայ-բալտայը կամ նույն` Անանուն ինտերնացիոնալն առաջին անգամ լույս ընկավ 2013-ին: Վլադիմիր Պուտինի Ամանորի ուղերձից առաջ խմբավորումը ինտերնետում տեղադրեց նախագահի ուղերձի տեքստը: Ավելի ուշ, հաքերները հրապարակեցին վարչապետ Դմիտրի Մեդվեդեևի նամակագրությունը տարբեր պաշտոնյաների հետ: Որոշ նամակներ հայտնվում էին հենց ինտերնետում, որոշները պարզապես լավ գնով վաճառվում էին: Լյուիսի գոյության մասին նույնիսկ հաքերի կինը չգիտեր: Գիտեր, որ ամուսինն աշխատում է թերթում:
Շալտայ-բալտայի կիբերհանցագործությունների շարքը սկսվում է կեղծ վայ-ֆայ ցրող սարքից: Այն լրագրող-հաքերը տեղադրում էր սրճարանում, որտեղ հիմնականում ժամանակ էին անցկացնում պաշտոնյաները ու հավաքում կեղծ վայ-ֆայից օգտվողների մասին տեղեկություններ` հեռախոսներում ու համակարգիչներում եղած ինֆորմացիայի շնորհիվ: Նույն 2013-ին հաքերները տարածում են կեղծ նամակ, որտեղ գրված էր «Ռուսական երկաթուղու» տնօրեն Վլադիմիր Յակունինի հրաժարականի մասին: 2014-ին Շալտայ-բալտայն իր վրա է վերցնում նաև Դմիտրի Մեդվեդևի թվիթերի էջը կոտրելու պատասխանատվությունը, որտեղ վարչապետն, իբր թե հրաժարական էր տվել:
Շալտայ-Բալտայն իր հաղորդագրությունները տարածում էր նույն մեկնաբանությամբ` «Միշտ ձեզ հետ, նույնիսկ, երբ դուք չեք կասկածում»: Թե ով էր խմբավորման ղեկավարը, երկար ժամանակ անհայտ էր: Հաքերները լրագրողների հետ շփվում էին անանուն: Շուտով տեղեկություններ են հայտնվում, որ Շալտայ-բալտայի ղեկավարը Վլադիմիր Անիկեևն է` Լյուիս կեղծանունով:

Լյուիսի ձերբակալությունը


2016-ի ամռանը ռուսական հատուկ ծառայությունները հայտարարում են, որ խմբավորման մի քանի անդամներն արդեն հայտնի են:  Անցած տարի աշնանը հայտնի դարձավ, որ Շալտայ-բալտայը նամակագրություն ունի ՌԴ նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովի հետ: Հոկտեմբերին հատուկ ծառայություններն Անիկեևին ձերբակալեցին:

Պետական դավաճանություն


2016-ին Անվտանգության դաշնային ծառայության երկու աշխատակից ձերբակալվում են`պետական դավաճանության մեղադրանքով: Աշխատակիցները` Սերգեյ Միխայիլովն ու նրա ենթակա Դմիտրի Դոկուչայևը զբաղվում էին հենց Շալտայ-բալտայ խմբավորման գործով: Երրորդ ձերբակալվածը` Ռուսլան Ստոյանովն էր, նա էլ ղեկավարում էր Կասպերսկու լաբորատորիայի կիբերհանցագործությունների բաժինը: Նրանց մասին հայտնել էր Վլադիմիր Անիկեևը` հարցաքննության ժամանակ: Թե ինչ էր պատմել հաքերը պետպաշտոնյաների ու Կասպերսկու լաբորատորիայի աշխատակցի մասին, իրավապահները չհրապարակեցին:
Ենթադրվում է, որ Դաշնային ծառայության աշխատակիցները Միացյալ նահանգների հատուկ ծառայություններին տրամադրում էր Իլինոյիսի ու Արիզոնայի ընտրական համակարգերի վրա հաքերային հարձակումներ կատարածների IP հասցեները: Թե ինչ կապ ունի Շալտայ-բալտայը ամերիկյան ընտրությունների հաքերային հարձակումների հետ, տեղեկություններ չկան: Դաշնային ծառայության երկու աշխատակիցները, մինչև ձերբակալությունն էլ, կասկածվում էին օպերատիվ տեղեկությունների արտահոսք կազմակերպելու համար: Ենթադրվում է, որ նրանք Արևմուտքին տալիս էին տեղեկություններ ռուս հաքերների մասին:

Տարածել