ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

[ Զինվորի օրագիր - 28 ] Բաղնիքդ անուշ, կամ ինչպիսի

[ Զինվորի օրագիր - 28 ] Բաղնիքդ անուշ, կամ ինչպիսին են հիգիենիկ պայմանները զորամասերում

Զինվորական բաղնիքը պարտադիր, անհրաժեշտ ու սպասված վայր է, որտեղ զինվորը թարմանում է, լիցքաթափվում ու վերականգնում ուժերը, մինչդեռ այնտեղ են սկսվում անդառնալի վեճերը, երբեմն ավարտվում ողբերգությամբ ու մշտական թշնամանքով։
_ Մի վերցրու այն օճառը, որը լոգանքի ժամանակ ձեռքիցդ վայր է ընկել։
Զինվորական օրագիրն այս անգամ բանակային չգրված, արտասովոր, բայց անխախտելի բարքերի մասին է, որոնց աղբյուրը խորհրդային միությունն էր, արատավոր բարքերի մուտքը զինվորական տեղամասեր ու ժառանգաբար փոխանցված ուղերձները, որոնք այդպես էլ վիճարկելի չեն, աքսիոմատիկ բնույթ ունեն՝ ցանկացած զորամասում ու ցանկացած ժամանակ։
Օճառի օրինակը միակը չէ, ոչ էլ հիմնականը։ Զինվորական բաղնիքում պետք է հետևել իրերին ու չգցել գետնին։ Վերցրիր, ուրեմն զրույցների առանցքում կհայտնվես կամ կքննադատեն կամ էլ չեն բարձրաձայնի այդ մասին, բայց կխուսափեն ավելորդ մտերմությունից։
Ընդ որում սա նաև տրամաբանական է և հասկանալի։ Բաղնիքի հատակը միշտ է թաց, լվացված, մինչդեռ միշտ չէ որ կարող է մաքուր լինել, այնտեղ կանգնում են բոլորը, անկանխատեսելի ճանապարհ անցած հողաթափերով… և այլն։ Հետևաբար նույնիսկ չգրված օրենքներից դուրս՝ բաղնիքում զգուշավոր լինելը անձնական մաքրության պահանջ է։
Տարիներ առաջ զորամասերից մեկում սկսված հրմշտոցի պատճառը զինակցի վարքն էր բաղնիքում։ Զինվորի ածելին պատահաբար ընկել էր գետնին, նա էլ երկրորդը չունենալու հետևանքով, վերցրել էր ու սափրվել։ Երբ այս ամենը նկատել էին, դարձրել էին զորանոցային քննարկման թեմա, փնովել էին զինվորին, հրմշտել ու սպաների միջամտությունից հետո միայն ամեն ինչ վերջացել էր, գրեթե ամեն ինչ։ Չէին կռվում, սակայն չէին էլ շփվում։
_ Ուշադիր եղիր գոտուդ և զինվորական գրքույկիդ նկատմամբ։  
Զորամասերից շատերի սանհանգույցը (զուգարանը), որին հաճախ պալկավո են անվանում, նշանակում է պետքարան՝ ամբողջ գնդի համար, նույնքան ու կրկնակի վտանգավոր տարածք է, բաղնիքի պես։ Շատերն անուշադրության հետևանքով հայտնվել են խնդիրների առաջ, երբ գրպանները բաց քայլել են այդ կողմ ու անզգուշաբար՝ գրքույկը գցել այնտեղ։
Զինվորական գրքույկը զինվորի համար ամենակարևոր ու անփոխարինելի փաստաթուղթն է, որը պահում են սրտին մոտ գրպանում։ Կորցնելու դեպքում ենթարկվում ես պատասխանատվության, զուգարանում թողնելիս հայտնվում զավեշտալի իրավիճակում՝ այն քո առաջ է, սակայն վերցնելը հավասար է պատվազրկվելուն։ Այսպես շատերն են կանգնել փաստի առաջ ու սպասել նորին։
Նույնն է նաև գոտու դեպքում, գցեցիր պիտի նորը ձեռք բերես։ Սա ավելի մեղմ խնդիր է, կարելի է զանգել տուն, նորը խնդրել, հարազատներն էլ պիտի մեկ օրվա ընթացքում գնեն, ուղարկեն, որ զինվորը չպատժվի։ Ավելի ցավալի է, երբ գոտին դիտավորությամբ է հայտնվում փայտե սանհանգույցում, հաշվեհարդարի դեպքում։ Երբ զինվորները որոշում են որևէ մեկին պատժել այդ քայլին են գնում, ոչ բացահայտ, բայց առանց խղճի խայթ է, սա էլ իր բարդություններն է ստեղծում տուժածի համար։
_ Մի հայհոյիր, հատկապես զորանոցում ու մարդաշատ վայրերում։
Զորամասերում ամենաշատն են հայհոյում։ Պատճառները տրամաբանական են՝ բոլորն էլ տղաներ են, տարբեր քաղաքներից ու գյուղերից, տարբեր ընտանիքներից ու դաստիարակությամբ, իշխելու ու ենթարկվելու բնավորությամբ։ Հետևաբար հայհոյանքը ծառայության ստվերային շփումն է, ավելի հաճախ զինվորների, երբեմն էլ սպաների ու ենթակաների միջև։
Տարիներ առաջ հենց հայհոյանքի ու վիրավորանքի հետևանքով զինվոր սպանվեց, մյուսը վիրավորեց, կրակողն էլ դատապարտվեց ազատազրկման։ Սա դաս էր շատերի, բայց ոչ բոլորի համար։ Այսօր էլ հայհոյում են մեկը մյուսին՝ զինվորը զինվորի նկատմամբ բարձր դիրք ունենալու, սպան զինվորին սթափեցնելու համար։ Հավատացեք մեղավորները փնտրելն այս հարցում անշնորհակալ գործ է, որովհետև երկուսն են մեղավոր՝ չձևավորված ավելի հասուն հարաբերությունների ու միմյանց քաղաքակիրթ լեզվակռվով հասկանալու համար։
Ընդ որում ավելի վտանգավոր է ծնողին վիրավորելը՝ հայհոյելը, սա իսկապես ու առանց խտրականության առանձնանում է դաժան պատասխաններով։ Իրականում հայհոյանքը գուցե անընդունելի, սակայն զինվորի համար երբեմն պարտադրված մոտեցում է, մինչդեռ ծնող հայհոյելը որևէ արդարացում չի կարող ունենալ, հատկապես երբ այն ուղիղ իմաստով չի մեկնաբանվում։
Զորանոցներ կան, որտեղ հայհոյանքն արգելված է։ Այո։ Զինվորներն են որոշել ու փոխանցել մեկը մյուսին, որ հանգստի սենյակում որևէ մեկը գռեհիկ ձևակերպումներով աչքի չընկնի։ Առաջին հայացքից թվում է շատ ողջունելի նախաձեռնություն։ Իրականում այդպես էլ կա, պարզապես պատճառներն ու փորձն է ստիպել այդ քայլին գնալ։ Չեն հայհոյում, որովհետև հեռախոսազրույցների հիմնական, անվտանգ ու հեռախոսով չբռնվելու գլխավոր վայրը հենց ննջարանն է և հնարավոր է զորանոցի մի անկյունում որևէ մեկը հեռախոսով է խոսում, հետևաբար պետք է նախապես չեզոքացնել վտանգը, որ մայրը, քույրը, սիրելին հանկարծ հայհոյանք չլսեն։
_ Մի խաղա, երբեք չմասնակցես ազարտային մրցույթներին։
Տարիներ առաջ Հայաստանի զորամասերից մեկի զինվորի պատճառով ընտանիքը զրկվեց տնից։ Սա հորինվածք չէ, շատերը գուցե լսել են, մի քանիսն էլ այդ տարիներին ու այդ զորամասում են ծառայել, կվկայեն։ Նարդին սկսվել էր 100 դրամից, հետո անցել թեյարանում լիքը սեղան պատիվ տալուն։ Կրքերը թեժացել էին, երևանցի զինվորն էլ չէր համակերպվել երեքանգամյա պարտության հետ, գործակիցներն ավելացրել էին ու կանգ առել մի քանի տասնյակ հազար դոլարի վրա։ Պարտվել էր։
Ընտանիքը վաճառել էր բնակարանը, մեքենան։ Գումարը փոխանցել էին հաղթողին։ Ընդ որում այդ ամենը նրանք արել էին երկու օրվա ընթացքում, որպեսզի որդին սուտ դուրս չգա, տղայական միջավայրում ժամկետները պահպանելը ինքնասիրությունը պահելու հավասար երևույթ է, ուշացրիր ոհմակը քեզ կվռնդի իր շարքերից ու ամբողջ կյանքում կխոսեն անպատասխանատվության մասին։ Հետևաբար արկածախնդիր պարտվողի հայրը ստիպված ցածր գնով էր իրացրել տունը, որ կարողանա երկու օրում փակել որդու պարտքը։
Ազատ ժամանակը հղի է հենց վտանգներով, խաղում են սիրողական, հետո ավելի մեծ եռանդով, հետո սպասումով ու արկածներ որոնում գիշերային ժամերին։ Նարդի և շախմատ խաղալ բանակում թույլ են տալիս, արգելում են թղթախաղը։ Օրենքը խախտողներ միշտ են հայտնվում, էլի կլինեն, պարզապես անհրաժեշտ է գոնե այնպես խախտել, որի համար չես զգջա ու չես կործանի քո ու հարազատներիդ կյանքը՝ կորցնելով նույնիսկ վերջին կարողությունը՝ կացարանը։  

Տարածել