ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

[Զինուժ] Զորամասում բաղնիքի պետն է, առաջնագծում՝ հ

[Զինուժ] Զորամասում բաղնիքի պետն է, առաջնագծում՝ հակառակորդի սարսափը. Հենոյի հաղթանակի բանաձևը

-Հոկտեմբերի 14-ը լոգանք ընդունելու օրն է:

Իրականում էական չէ, որ ամիսն է, որ օրը, գլխավորը՝ շաբաթվա ինչ օր է, լողանում են ամեն շաբաթ, լվանում, չորացնում համազգեստը, որ կիրակի հանգստանան, երկուշաբթի սկսեն ակտիվ ծառայությունը: Այսօր էլ շաբաթ է և ճիշտ ժամանակը՝ լիցքաթափվելու, լիցքավորվելու և իհարկե՝ լոգանքի միջոցով:
Բաղնիքի պետը: Սա պաշտոն է յուրաքանչյուր զորամասում, կամ պաշտոն չէ, պարզապես հաստիք է, որին տեսնում են բոլորը, բայց չեն ճանաչում: Այս անգամ կպատմենք, այդ բաղնիքի առաջին դեմքի մասին ու հատկապես նրա, ով բաղնիքի մարդն է, բայց հակառակորդի սարսափը:
-Աջից մեկական, շարվեք, մտքեր դուս եկեք, չքնեք:

Զորամասերում բաղնիքը պալկավո է՝ բոլորի համար, ցնցուղարանները հիմնականում տասն են, տասներկուսը, պարզապես և ըստ օրինաչափության, երկուսը չեն գործում, տեխնիկական պատճառներով կամ հանուն ավելորդ իրերի: Սա նշանակում է, որ երբ որևէ դուռ կամ պահարան պիտանի չէ, սակայն չեն էլ կարող նետել, կարող են բաղնիքի մի խուցը դարձնել պահեստ դրանց համար:
Հենոն 50-անց մարդ է, ճերմակած մազերով, կնճռոտած դեմքով, կոշտացած մատներով, կուզեկուզ քայլերով: Բոլորը չէ, որ նրա մասին գիտեն՝ իրականում: Ի պաշտոնե նույնիսկ զորամասին մոտ բնակվողներն են ճանաչում: Զբաղվածությունը խիտ չէ, պարտականությունն է՝ հետևել բաղնիքին, մաքրությանը, հիգիենայի պարագաներին, ելումուտին: Սա գուցե ժամերի հարց է, սակայն Հենոն գալիս է վաղ առավոտյան, հեռանում կեսգիշերին: Ամենևին էլ ծառայության նկատմամբ անսահման սերը չէ պատճառը, դժբախտություններն են ստիպել տուն գնալ, երբ բոլորը քնած են, վերադառնալ, երբ չեն արթնացել:
Զինվորները նրա հետ ուղիղ կապի մեջ մտնում են ամեն շաբաթ, այս օրն էլ դրանցից մեկն է: Այս ժամերին վերջին զինվորն է բաղնիքից դուրս գալիս: 1000-ից ավելի կամ 2000-ին մոտ զինվոր Հենոյին տեսնում են, ձեռքով բարևում, առաջ անցնում: Նրանց ընդամենը 5-ը 6-ն են ընկերացել պետի հետ: Մնացածի համար Հենոն ենթասպա է, ուսադիրներն են հուշում, հաստիքն է այդպիսին: Մինչդեռ միայն մի քանիսը գիտեն, թե Հենոն ինչ պատմություն ունի, ինչ ճանապարհ է անցել:
Նա հետախույզ է: Պատերազմի տարիներին հակառակորդի ստորաբաժանումներ է ոչնչացրել: 25 տարի առաջ, կամավոր մեկնել է սահման, կռվել ու փակել այդ էջը: Հենոյին պատերազմի առաջին օրերին անօգտակար են համարել, մտածել են թույլ է և չի կարողանա թեժ պահերին օգնության հասնել: Գուցե այս պատճառով էլ խմբեր են կազմել, նրան գրել ցուցակի վերջում, կանգնեցրել շարքի ծայրում: Հենոն էլ ձայն չի հանել, համարել է այդպես էլ պիտի լինի, լռել է ու «փորձառուների» ետևից մարտի գնացել:
-Ես թուրքի աչքերին ավելի հաճախ եմ նայել, քան մերոնց, նրանք են ձեռքիս տակ ընկել:

Սկսում է պատմությունը, երբ վստահ է, որ իր հետ անկեղծ ես: Նստում ենք բաղնիքի կողքին, քարերի վրա, ինքն է բերել, մշակել, նստարան դարձրել: Պատմում է իր շրջանի ակտիվ մարդկանց մասին, որ այսօր գեներալ են: Հետո թեման փակում է, այն ինչ գիտի որոշել է չպատմել, չկիսվել որևէ մեկի հետ: Կռվի օրերին շրջափակման մեջ էին հայտնվել, համարձակ զինակիցները խուճապի մեջ էին, օգնությունը կուշանար, միակ ելքը՝ մահն էր ու խորամանկությունը: Այստեղ էլ Հենոն վաստակեց հարգանքը: Անձայն անհետացել էր թփերի մեջ ու սողեսող հասել հակառակորդի տարածք: Այդ ընթացքում ադրբեջանցիներն առաջ էին եկել, թիկունքը թուլացրել, բոլորին ուղարկել մարտի:
-Իրենց զորամասը երևում էր, տեխնիկան կանգնած էր, նայում էի մեր կողմ, հայ չկար, բոլորն ադրբեջանցի էին, վազում էին առաջ:

Հիմա կկարծեք, թե լավագույն տարբերակը թիկունքից հարձակվելն էր ու հակառակորդի ուղղությամբ կրակելը: Ոչ: Այստեղ ավելի սառը դատողություն է պետ: Ուղղակի հարձակումը մեջքից գուցե անակնկալ է առաջին վայրկյաններին, հատկապես երբ կրակողը մեկն է, հատկապես երբ կրակը գնում է նաև մերոնց ուղղությամբ, մինչդեռ Հենոյին կարող էին տապալել ակնթարթորեն՝ յուրաքանչյուր ադրբեջանցի մեկ կրակոց արձակելով:


Կարդացեք նաև.



Սողալու ընթացքում գտել են հաղթանակի բանաձևը: Իջել էր զորամաս, ոչնչացրել պահակակետի տղաներին, մտել զինանոց: Այստեղից էլ սկսել էր կրակել, անդադար ու բոլոր ուղղություններով, տանկերն էր գործի դրել, պայթեցրել վառելիքի պահեստները, զորամասը վերածել այրվող, մոխրացող ավերակի: Տղաները փրկվել էին, արագ կողմնորոշվելով ու ահաբեկված հակառակորդին արագ վնասազերծելով: Ընդ որում, այս անգամ ոչ միայն սպանել էին ադրբեջանցիներին, այլև գերեվարել: Սա ավելի արդյունավետ միջոց է, հայ գերիներին, նույնիսկ Ադրբեջանի տարածքում մնացած հայերի դիերը վերադարձնելու համար:  
Այդ օրվանից Հենոյի կյանքն էլ, կարգավիճակն էլ փոխվեց: Երբ անելանելի իրավիճակ էր ստեղծվում բոլորը նրան էին նայում, համեստորեն լռում էր, գնում քնելու, բայց չէր քնում: Կեսգիշերին դուրս էր գալիս որսի, պահեստատուփը դատարկում հակառակորդի անձնակազմի վրա, նրանց զենքերն էլ վերցնում, հետ դառնում: Ադրբեջանցիները նույնիսկ չգիտեին ով է հարձակումն արել: Սովորաբար ճանաչում են՝ նրանք էլ, մերոնք էլ, գիտեն անունները, կեղծանունները, գործելաոճը, հետևանքը: Արցախի գլխավոր հետախույզները, դիվերսանտները չեն բացահայտվում, բայց հակառակորդի համար անհայտ չեն, պարզապես չեն կարողանում կանխել հարձակումը: Բայց Հենոյի մասին այդպես էլ չեն իմացել, նույնիսկ մտածել են, թշնամին ներսից է՝ իրենց շարքերից, որ հայերին տեղեկություն է տալիս, երբեմն էլ սպանում զինակիցներին: Այդպես էլ Հենոն մինչև այսօր առեղծված է ադրբեջանցի զինծառայողների համար, Հայաստանում էլ քչերը գիտեն բաղնիքի պետի արկածների ու սխրանքների մասին:
Բաղնիքի պետը՝ մարտական խաչի ասպետ է: Սա պարադոքս է: Բաղնիքի պետի պաշտոնում կարող է լինել ցանկացած մեկը, ընդամենը պարտաճանաչ լինի, մաքրասեր և վերջ: Մինչդեռ մարտական խաչի շքանշանի արժանանում են լավագույնները, բացառիկ զինծառայողները: Սա Հայաստանի և Արցախի ամենաբարձր պարգևներից մեկն է, հատկապես զինվորական մեդալների շարքում:
Հենոն փրկեց հայրենիքը, բայց ընտանիքն այդպես էլ չի փրկել: Դժբախտ է, կինը հեռացել է, դուստրը նույնպես: Միայնակ է, խոսում է ինքն իր հետ, նստում է ժամերով ու հեռանում առանց ավելորդ աղմուկի: Նրա մասին պատմությունն այսքանը չէ, երկար է, պարզապես խնդրում է իրեն չհերոսացնել, հատկապես, երբ ամեն ինչ ավարտված չէ, երբ պատերազմի վտանգն անցնի, գուցե պատմի իր մասին, հիմա ընդամենը ծառայում է, առաջին պայմանը, որ համազգեստ կրի և առաջին իսկ պատահարի դեպքում մեկնի առաջնագիծ: Եվ գլխավորը՝ ցանկացած գործողության կմասնակցի, հրամանատարության իմացությամբ ու հանձնարարությամբ, սակայն իր ոճով և իր աշխատավայրում՝ հակառակորդի տարածքում, երբ վերադառնա, կպատմի, իհարկե կատարվածի մի մասը, մյուս դրվագները կմնան այնտեղ, որտեղ ադրբեջանցիների դիակները կլինեն, այնպես, ինչպես երկու տասնամյակ առաջ: Վստահեցնում է, հետո էլի կգա ու կխնամի բաղնիքը, առանց ներկայանալու ու ներկայացնելու իր հետախուզական ռեզյումեն:  

Տարածել