ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

[Շարունակությունը՝ գրքում] Սոմերսեթ Մոըմ. Երփներան

[Շարունակությունը՝ գրքում] Սոմերսեթ Մոըմ. Երփներանգ շղարշը

.երփներանգ շղարշը, որն ապրողները կյանք են անվանում։


ՆԱԽԱԲԱՆ


Այս պատմությունը ներշնչված է Դանտեի հետևյալ տո­ղերից.


Deh, quando tu sarai tornato al mondo, E riposato de la lunga via,


Seguite il terzo spirito al secondo, Ricorditi di me, che son la Pia; Siena mi fé, disfecemi Maremma։ Salsi colui che innanellata pria


Disposando m’avea con la sua gemma.


«Խնդրում եմ, երբ վերադառնաս աշխարհ և հանգստա­նաս երկար ճամփորդությունից, երրորդ հոգին, հետևելով երկրորդին, ասաց՝ հիշի՛ր ինձ, ես Պիան եմ։ Սիենան է ինձ ստեղծել, Մարեմման է ինձ կործանել։ Սա գիտի նա, ով նշանվեց ինձ հետ և ամուսնացրեց իր մատանիով»։


Ես ուսանող էի Սուրբ Թովմասի հիվանդանոցում և Զատկի տոնին վեց շաբաթ արձակուրդ ունեի։ Հագուստ­ ներս թեթև ճամպրուկի մեջ և քսան ֆունտ գրպանումս՝ ճամփա ընկա։ Այդ ժամանակ քսան տարեկան էի։ Գնացի Ջենովա և Պիզա, հետո Ֆլորենցիա։ Այնտեղ մի սենյակ վարձեցի Լաուրա փողոցի վրա (որի պատուհանից կարող էի տեսնել Մայր տաճարի հրաշալի գմբեթը)՝ մի այրի կնոջ բնակարանում, որն ապրում էր աղջկա հետ։ Նա ինձ առա­ ջարկեց (բավական երկար սակարկելուց հետո) օթևանի և սնունդի համար օրական չորս լիրա։ Վախենամ՝ դրանից լավ բան դուրս չեկավ, քանի որ ախորժակս հսկայական էր, և ես առանց դժվարության կարող էի մակարոնի մի ողջ սար կուլ տալ։ Կինը Տոսկանայի բլուրների վրա խաղո­ ղի այգի ուներ, և որքան հիշում եմ, նրա մոտ ճաշակածս կիանտին խմածներիս մեջ լավագույնն էր Իտալիայում։ Նրա աղջիկն ինձ ամեն օր իտալերենի դասեր էր տա­լիս։ Այն ժամանակ նա ինձ հասուն էր թվում, բայց, կար­ծում եմ, քսանվեցից ավելի չէր լինի։ Նա մի դժբախտու­ թյուն էր ունեցել. իր սիրելին, որ զինվորական էր, զոհվել էր Եթովպիայում, և աղջիկը երդվել էր կույս մնալ։ Որոշ­ ված էր, որ Էրսիլիան կուսանոց կմտնի մոր մահից հետո (մարմնեղ, սպիտակահեր, աշխույժ մայրը միտք չուներ մահանալու, մինչև որ Տերը հարմար չգտներ), բայց նա, այնուամենայնիվ, ուրախությամբ էր սպասում այդ օրվան։ Աղջիկը սիրում էր լիաթոք ծիծաղել։ Մեր ճաշերն ու ընթ­ րիքներն ուրախ էին անցնում, բայց դասավանդելիս Էրսի­ լիան շատ լուրջ էր, և երբ ես բթացած կամ անուշադիր էի լինում, սև քանոնով հարվածում էր մատներիս։ Ես պի­ տի որ սաստիկ բարկանայի, որ ինձ հետ երեխայի նման են վարվում, եթե դա ինձ չհիշեցներ հին ժամանակների վարժապետներին, որոնց մասին գրքերում էի կարդացել, և որոնք ինձ մոտ ծիծաղ էին առաջացրել։
Օրերս լեցուն էին աշխատանքով։ Ամեն օր մի քանի էջ էի թարգմանում Իբսենից, որ կարողանամ տիրապետել երկխոսություններ գրելու նրա ճարտար տեխնիկային և դյուրությանը, իսկ հետո, Ռեսքինի հատորը ձեռքիս, ուսումնասիրում էի Ֆլորենցիայի տեսարժան վայրերը։ Ըստ ցուցումների՝ ես հիանում էի Ջոտտոյի աշտարակով և Գիբերտիի բրոնզե դռներով, համապատասխանաբար՝ խանդավառվում Բոտիչելլիի կտավներով Ուֆֆիցիում և ծայրահեղ երիտասարդի արհամարհական ժեստով երես էի թեքում այն ամենից, ինչը որ վարպետը հավանության չէր արժանացրել։ Ճաշից հետո իտալերենի պարապմունք­ ներս էին, այնուհետև կրկին դուրս էի գնում՝ եկեղեցիներ այցելելու և Առնո գետի երկայնքով քայլելու ու երազելու։ Ընթրիքից հետո գնում էի արկածներ որոնելու, բայց իմ անմեղությունը, ավելի ճիշտ՝ ամոթխածությունն այնպիսին էր, որ ես միշտ տուն էի վերադառնում նույնքան պարկեշտ, որքան դուրս գնալիս էի։ Սինյորան, չնայած ինձ բանալի էր տվել, հանգիստ շունչ էր քաշում՝ լսելով իմ վերադառնալը և դուռը կողպելը (նա միշտ վախենում էր, որ ես կմոռանամ կողպել այն), իսկ ես անցնում էի գվելֆների և գիբելինների պատմության իմ ընթերցանությանը։
Ես արդեն կարդացել էի Դանտեի «Դժոխքը» (թարգ­ մանության օգնությամբ, բայց չիմացածս բառերի համար բարեխղճորեն գործածելով բառարանը), այնպես որ Էրսի­ լիայի հետ սկսեցինք «Քավարանը»։ Երբ մենք հասանք այն մասին, որը մեջբերել եմ սկզբում, Էրսիլիան ինձ պատմեց, որ Պիան եղել է ազնվականուհի Սիենայից, որին ամու­ սինը կասկածել է դավաճանության մեջ, բայց չի սպա­ նել՝ վախենալով վերջինիս ընտանիքի հաշվեհարդարից, ուստիև տարել է նրան Մարեմմայում գտնվող իր ամրո­ ցի նկուղները՝ վստահ լինելով, որ թունավոր զեռունները կսպանեն կնոջը։ Սակայն երկար է տևել Պիայի մեռնելը, և անհամբեր ամուսինը նրան դուրս է գցել պատուհանից։
Չգիտեմ, թե որտեղից էր Էրսիլիան իմացել այդ պատմու­ թյունը, քանի որ Դանտեի՝ իմ ունեցած գրքում այդ մա­ սին նշումը քիչ հանգամանալից էր, բայց պատմությունը ինչ–ինչ պատճառներով գրավեց երևակայությունս։ Այն տարիներ շարունակ պտտվում էր մտքումս, և ես ժամա­ նակ առ ժամանակ երկու–երեք օր խորհում էի դրա շուրջ։ Սովորություն ունեի ինքս ինձ կրկնելու «Siena mi fé; dis­ fecemi Maremma» տողը։ Բայց դա իմ երևակայությունը զբաղեցնող բազմաթիվ նյութերից մեկն էր, և ես երկար ժամանակով մոռացա այն։ Իհարկե, ես այն տեսնում էի որպես ժամանակակից պատմություն, սակայն չէի կարող մերօրյա կյանքում պատկերացնել մի իրավիճակ, որտեղ նման իրադարձությունները հնարավոր են: Ես այդպես էի կարծում, մինչև որ իրականացրի մի երկարատև ուղևորու­ թյուն դեպի Չինաստան և գտա այս պատմությունը։
Կարծում եմ՝ սա իմ գրած միակ վեպն է, որը սկսել եմ պատմությունով, այլ ոչ թե հերոսներով։ Դժվար է բացատ­ րել հերոսի և նյութի միջև հարաբերությունը։ Դու չես կա­ րող պատմության հերոսի մասին մտածել դատարկության մեջ. այն պահին, երբ մտածում ես նրա մասին, նա աչքիդ առջև հառնում է որևէ իրավիճակում, ինչ–որ բան անելիս, այնպես որ հերոսը և առնվազն նրա հիմնական գործողու­ թյունը կարծես երևակայության համաժամանակյա գործո­ ղության արդյունք են։ Բայց այս պարագայում հերոսներն ընտրվեցին՝ հարմարվելու համար նյութին, որն աստիճա­ նաբար զարգացավ. նրանք կազմվեցին մարդկանցից, որոնց ես ճանաչել եմ տարբեր հանգամանքներում։
Գրքի հետ կապված որոշ դժվարություններ եղան, որ­ պիսիք երբեմն պատահում են գրողի հետ։ Ես սկզբնապես իմ հերոսին և հերոսուհուն Լեյն էի անվանել, սովորական մի ազգանուն, բայց պարզվեց, որ այդ անունով մարդիկ կան Հոնկոնգում։ Նրանք դատի տվեցին այն թերթին, որ­ տեղ վեպը պարբերաբար տպագրվում էր, և այդ թերթի սեփականատերը ստիպված վճարեց երկու հարյուր հիսուն ֆունտ, ու ես ազգանունը դարձրի Ֆեյն։ Այնուհետև գա­ ղութային կառավարչի օգնականը սպառնաց դատի տալ՝ կարծելով, թե ինքն է պիտակավորվել։ Ես զարմացած էի, քանի որ Անգլիայում մենք կարող ենք բեմ բարձրացնել կամ վեպի հերոս դարձնել վարչապետին, Քենթրբերիի արքեպիսկոպոսին կամ լորդ–կանցլերին, և այս բարձրաս­ տիճան պաշտոնյաները հոնքն էլ չեն շարժի։ Ինձ համար տարօրինակ էր, որ նման անկարևոր պաշտոնը ժամա­ նակավորապես զբաղեցնողը կարծի, թե իրեն են նկատի ունեցել, բայց անախորժություններից խուսափելու համար Հոնկոնգը փոխեցի Չին–Յեն2     երևակայական գաղութի։ Գիրքն արդեն հրատարակված էր, երբ դեպքը պատահեց և արծարծվեց։ Մի խումբ ճարպիկ գրախոսներ, որ ստացել էին այն, այս կամ այն պատրվակով չվերադարձրին իրենց օրինակները։ Այժմ դրանք մատենագիտական արժեք են ձեռք բերել, կարծում եմ՝ մոտ վաթսուն օրինակ կա, որոնք գրքի հավաքորդները գնում են բարձր գնով։

Նա մի զարմացած ճիչ արձակեց։
— Ի՞նչ եղավ, — հարցրեց տղամարդը։
Չնայած փեղկերը գցված սենյակի խավարին՝ նա կնոջ դեմքին տեսավ հանկարծակի մտագարություն և սարսափ։
— Հենց նոր ինչ–որ մեկը փորձեց դուռը բացել։ — Գուցե աման3 է կամ ծառաներից մե՞կը։
— Նրանք երբեք այս ժամին չեն գալիս։ Գիտեն, որ կե­ սօրից հետո ես միշտ քնում եմ։
— Ուրիշ ո՞վ կարող է լինել։
— Ուոլթերը, — շշնջաց կինը դողացող շուրթերով։ Նա մատնացույց արեց տղամարդու կոշիկները։ Վեր­
ջինս փորձեց հագնել դրանք, բայց իր նյարդայնության պատճառով, կնոջ տագնապից ազդված՝ չկարողացավ։ Բացի այդ, կոշիկներն էլ նեղ էին։ Անհամբերության ծանր շնչառությամբ կինը նրան կոշիկի եղջյուրիկ տվեց։ Վրան գցեց կիմոնոն և ոտաբոբիկ գնաց դեպի իր հարդասեղանը։ ազերը խառնված էին, սանրվեց, մինչ տղամարդը հագ­նում էր երկրորդ կոշիկը։ Կինը նրան տվեց թիկնոցը։ —Ինչպե՞ս դուրս գնամ։
—Ավելի լավ է՝ մի քիչ սպասես, թող ես դուրս նայեմ, տեսնեմ՝ ինչ կա։
—Դա չի կարող Ուոլթերը լինել։ Նա ժամը հինգից շուտ դուրս չի գալիս լաբորատորիայից։
—Ուրեմն ՞վ էր։
Հիմա նրանք շշուկով էին խոսում։ Կինը դողում էր։ Տղամարդուն թվաց, որ արտակարգ իրավիճակում կինը կարող է գլուխը կորցնել, և հանկարծակի զայրացավ նրա վրա։ Եթե անվտանգ չէր, ինչո՞ւ ասաց, որ գա։ Կինը շունչը պահեց և բռնեց տղամարդու թևը։ Վերջինս հետևեց կնոջ հայացքի ուղղությանը։ Նրանք կանգնեցին պատուհաննե­ րի դիմաց, որը բացվում էր դեպի պատշգամբ։ Պատուհան­ ները փակ էին, փեղկերը՝ կողպված։ Նրանք նկատեցին, որ սպիտակ հախճապակե բռնակի գլխիկը դանդաղորեն պտտվեց։ Ոչ մի ոտնաձայն չէին լսել պատշգամբից։ Սար­ սափելի էր տեսնել այդ լուռ շարժումը։ Անցավ մեկ րոպե, և ոչ մի ձայն։ Հետո մի գերբնական սոսկալիությամբ, նույն­ քան աննկատ, անաղմուկ և սարսափելի ձևով նրանք տե­ սան, որ մյուս լուսամուտի բռնակի սպիտակ հախճապա­ կե գլխիկը նույնպես պտտվեց։ Այնքան սարսափելի էր, որ Քիթին, նյարդերին տեղի տալով, բերանը բացեց, որ ճչա, բայց տղամարդը, տեսնելով այդ, արագ ձեռքը դրեց կնոջ բերանին, և Քիթիի ձայնը խեղդվեց նրա մատների տակ։
Լռություն։ Քիթին հենվեց տղամարդու վրա։ Ծնկները դողում էին, և տղամարդը վախենում էր, որ նա կուշաթափ­ վի։ Խոժոռ դեմքով, բռունցքները սեղմած՝ նա Քիթիին տա­ րավ դեպի մահճակալը և նստեցրեց։ Կինը սավանի նման սպիտակել էր, և, չնայած տղամարդու թուխ մաշկին, նրա այտերը նույնպես գունատ էին։ Տղամարդը կանգնեց նրա կողքին՝ հիպնոսացած հայացքով նայելով հախճապակե բռնակին։ Նրանք չէին խոսում։ Հետո տղամարդը նկա­ տեց, որ Քիթին արտասվում է։
— Աստծու սիրուն, մի՛ արա, — ջղային շշնջաց տղա­ մարդը, — եղածը եղած է։ Ընկերովի մահը հարսանիք է։
Քիթին փնտրեց թաշկինակը, և տղամարդը, հասկանա­ լով, թե ինչ է կինը ուզում, տվեց նրա պայուսակը։
— Ո՞ւր է գլխարկդ։
— Թողել եմ ներքևում։ — Ա՛խ Աստված։
— Ասում եմ՝ հավաքի՛ր քեզ։ Մեկ տոկոսով է հնարա­ վոր, որ Ուոլթերը լինի։ Ինչո՞ւ ես կարծում, որ նա պիտի տուն գար այս ժամին։ Նա երբեք օրվա ընթացքում տուն չի գալիս, չէ՞։
— Երբե՛ք։
— Ես քեզ հետ ինչով ուզում ես գրազ կգամ, որ դա աման էր։
Քիթիի դեմքով ժպիտի մի ստվեր անցավ։ Տղամարդու թավ, սփոփիչ ձայնը նրան վստահություն ներշնչեց. կինը բռնեց նրա ձեռքը և սիրալիր սեղմեց։ Տղամարդը մի քիչ էլ սպասեց, որ Քիթին հավաքի իրեն, ապա ասաց.
— Նայիր, մենք չենք կարող հավերժ այստեղ մնալ։ Կուզ՞ս գնանք դուրս և տեսնենք, թե ինչ կա։
— Չեմ կարծում, որ կարող եմ կանգնել։ — Կոնյակ կա՞ այստեղ։
Քիթին գլխով «ոչ» ասաց։ Տղամարդու դեմքը մռայլվեց. նա անհամբեր էր դառնում, չգիտեր ինչ անել։ Հանկարծ Քիթին ավելի ուժեղ սեղմեց նրա ձեռքը.
— Գուցե նա այնտեղ սպասո՞ւմ է։
Տղամարդը ճիգ թափեց ժպտալու, իսկ ձայնը պահպա­ նեց մեղմ, համոզիչ եղանակը, որի ազդեցությունը նա լիո­ վին գիտակցում էր.
— Դա այնքան էլ հավանական չէ։ Մի քիչ քա՛ջ եղիր, Քի՛թի։ Ինչպես կարող էր քո ամուսինը լինել։ Եթե նա եկած լիներ և մի անծանոթ գլխարկ տեսած լիներ նախասենյա­ կում, հետո վերև գալով՝ քո սենյակի դուռը փակ գտներ, անպայման աղմուկ կբարձրացներ։ Ծառաներից մեկը կլի­ ներ։ Միայն չինացին է բռնակն այդպես պտտեցնում։
Քիթին արդեն իրեն լավ էր զգում։
— Հաճելի բան չի եղել, եթե նույնիսկ միայն աման էր։ — Նրան կարելի է կաշառել, իսկ եթե անհրաժեշտ է,
կարող եմ Աստծու կրակը թափել գլխին։ Կառավարական պաշտոնյա լինելը մեծ բան չէ, բայց երբեմն կարելի է օգտ­ վել այդ դիրքից։
Նա պիտի որ իրավացի լիներ։ Քիթին կանգնեց և շրջվելով դեպի տղամարդը՝ թևերը լայն բացեց։ Վերջինս գրկեց նրան և համբուրեց շուրթերը։ Դա այնպիսի մի հա­ ճույք էր, որ հավասար էր ցավի։ Քիթին պաշտում էր նրան։ Տղամարդը բաց թողեց կնոջը, և Քիթին մոտեցավ պատու­ հանին։ Ետ տարավ փականքը, բացեց փեղկերն ու մի քիչ դուրս նայեց։ Ոչ ոք չկար։ Քիթին դուրս եկավ, աչք նետեց ամուսնու զգեստասենյակին, ապա սեփական առանձնա­ սենյակին։ Երկուսում էլ մարդ չկար։ Վերադարձավ ննջա­ րան և ձեռքով նշան արեց.
— Ոչ ոք չկա։
— Ես հավատացած եմ, որ մեր աչքին է երևացել։
— Մի՛ ծաղրիր։ Ես սարսափել էի։ Գնա նստի՛ր իմ առանձ­ նասենյակում։ Ես էլ գուլպաներս ու կոշիկներս կհագնեմ։

Տղամարդն արեց այն, ինչ որ Քիթին ասաց, և հինգ րո­ պե անց կինը միացավ նրան։ Տղամարդը ծխում էր։
— Լսի՛ր, կարո՞ղ եմ կոնյակ և սոդա խմել։ — Այո՛, հիմա ծառային կկանչեմ…
— Չեմ կարծում, թե որևէ բան է եղել ի վնաս քեզ… Նրանք լուռ սպասեցին, մինչև որ սպասավորը եկավ։
Քիթին կարգադրեց խմիչք բերել, ապա ասաց.
— Զանգի՛ր լաբորատորիա և հարցրո՛ւ, թե Ուոլթերն այնտեղ է։ Նրանք քո ձայնը չեն ճանաչում։
Տղամարդը վերցրեց ընկալուչը և հարցրեց հեռախո­ սահամարը։ Ապա հետաքրքրվեց, թե այնտեղ է արդյոք դոկտոր Ֆեյնը։ Ցած դրեց ընկալուչը։
— Կեսօրից հետո այնտեղ չի եղել, — ասաց տղամար­ դը։ — Հարցրո՛ւ սպասավորին, թե արդյոք նա եղել է այստեղ։
— Ես չեմ համարձակվի։ Շատ տարօրինակ կլինի, եթե այստեղ եղած լինի, ու ես նրան տեսած չլինեմ։
Ծառան բերեց խմիչքը, և Թաունսենդն իր բաժակը լցրեց։ Երբ նա Քիթիին խմիչք առաջարկեց, վերջինս գլխի շարժումով մերժեց։
— Ի՞նչ ենք անելու, եթե Ուոլթերն էր, — հարցրեց նա։ — Միգուցե նրա համար միևնո՞ւյնն է։
— Ո՞ւմ, Ուոլթերի՞։
Նրա ձայնի եղանակը թերահավատ էր։
— Ինձ միշտ ցնցել է նրա երկչոտությունը։ Կան տղա­ մարդիկ, որ տեսարաններ չեն հանդուրժում։ Նա լավ է հասկանում, որ սկանդալ սարքելով՝ ոչինչ չի շահի։ Ես ոչ մի վայրկյան չեմ հավատում, որ Ուոլթերն էր, բայց եթե նույնիսկ նա էր, իմ կարծիքով ոչինչ էլ չէր անի։ Բանի տեղ չէր դնի, կարծում եմ։
Քիթին մի պահ մտածմունքի մեջ ընկավ։ — Նա սաստիկ սիրահարված է ինձ։
— Դե շատ ավելի լավ։ Դու կկարողանաս խորաման­ կել նրան։
Թաունսենդը ժպտաց իր հմայիչ ժպիտով, որը Քիթին այնքան անդիմադրելի էր համարում։ Դա մի դանդաղ ժպիտ էր, որ սկսվում էր նրա պայծառ կապույտ աչքերից և նկատելի կերպով տարածվում դեպի գեղեցիկ բերանը։ Նա ուներ փոքր, սպիտակ, հավասար ատամներ։ Շատ գրավիչ ժպիտ էր, որը հալեցնում էր Քիթիի սիրտն իր մարմնում։
— Ես այնքան էլ ազդված չեմ, — ասաց Քիթին փոքր– ինչ զվարթությամբ, — և դա արժեր։
— Իմ սխալն էր։
— Ինչո՞ւ եկար։ Ես զարմացա՝ քեզ տեսնելով։ — Չէի դիմանում։
— Սիրել ՛ս։
Քիթին մի փոքր թեքվեց Թաունսենդի վրա՝ իր սև ու փայլուն աչքերը կրքոտությամբ նրա աչքերի մեջ սևեռած, բերանը ցանկությունից մի փոքր կիսաբաց, և տղամար­ դը գիրկն առավ նրան։ Քիթին էքստազի մի հառաչանքով հանձնվեց նրա թևերին։
— Դու գիտես, որ միշտ կարող ես ինձ ապավինել, — ասաց Թաունսենդը։
— Ես այնքան երջանիկ եմ քեզ հետ։ Կուզեի քեզ եր­ ջանկացնել այնքան, որքան դու ես ինձ երջանկացնում։
— Էլ չես վախենում։
— Ես ատում եմ Ուոլթերին, — պատասխանեց Քիթին։ Թաունսենդը չգիտեր ինչ պատասխանել, այնպես որ համբուրեց Քիթիին։ Զգում էր նրա շատ փափուկ դեմքն իր դեմքի դիմաց։ Սակայն մի պահ, բռնելով Քիթիի դաստա­կը, նայեց նրա ոսկե ժամացույցին։
— Գիտե՞ս՝ հիմա ինչ պիտի անեմ։
— Պիտի անհետանաս, — ժպտաց Քիթին։
Թաունսենդը գլխով արեց։ Քիթին նրան ավելի ամուր գրկեց, բայց զգաց, որ տղամարդու ցանկությունն անցավ, և բաց թողեց նրան։
— Ամոթ է, ինչպե՞ս ես թողնում գործդ։ Դե գնա՛։ Թաունսենդը երբեք չէր դիմանում սիրաբանելու գայ­
թակղությանը։
— Թվում է՝ ուշքդ գնում է ինձնից ազատվելու համար, — ծիծաղելով ասաց նա։
— Դու գիտես՝ ես երբեք չեմ ուզում, որ գնաս։
Քիթիի պատասխանը ցածր էր, խոր և լուրջ։ Թաունսեն­ դը գոհունակությամբ ծիծաղեց։
— Քո փոքրիկ, գեղեցիկ գլուխը մի զբաղեցրու խորհրդավոր այցելուով։ Ես վստահ եմ, որ աման էր։ Իսկ եթե որևէ անախորժություն լինի, երաշխավորում եմ, որ կազատեմ քեզ դրանից։
— Այդ հարցում շա՞տ փորձ ունես։ Թաունսենդի ժպիտը հաճելի էր և սփոփող.
— Ոչ, բայց հույս ունեմ, որ ուսերիս գլուխ ունեմ։
Քիթին գնաց պատշգամբ և նայեց, թե ինչպես է Թաուն­ սենդը դուրս գալիս։ Նա ձեռքով արեց Քիթիին, ինչը շատ հաճելի էր կնոջը։ Թաունսենդը քառասունմեկ տարեկան է, բայց սլացիկ կազմվածք ունի և տղայի թեթև քայլվածք։
Պատշգամբը ստվերի մեջ է, և Քիթին ծուլորեն, հան­ գիստ սրտով ու սիրուց բավարարված, սկսեց ճեմել։ Նրանց տունը Հեփի Վելիում է՝ բլրի փեշին. նրանք չէին կարող ապրել ավելի ցանկալի, բայց և ավելի թանկ բլրի գլխին։ Քիթիի վերացած հայացքն ընկավ կապույտ ծովին և նավահանգստում խռնված նավերին։ Նրա միտքը միայն իր սիրեկանի շուրջն էր պտտվում։
Կարդացե՛ք գիրքն ամբողջությամբ՝ ձեռք բերելով «Զանգակ» գրատնից և Հայաստանի այլ գրախանութներից, ինչպես նաև առցանց`www.zangak.am կայքէջից:
 

Տարածել