Ջորջ Սորոս. Թրամփը խաբեբա է, որ կսկսի նոր համաշխարհային պատերազմ
Ջորջ Սորոսը շատ փող է կորցրել, նույնիսկ իր համար շատ: Դոնալդ Թրամփի հաղթանակի արդյունքում նա կորցրեց մոտ մեկ միլիարդ դոլար: Նախընտրական օրերին բորսայի խաղացողները ոգևորված և անհագ գնում էին բաժնետոմսեր` հույս ունենալով, որ Թրամփի հաղթանակով ԱՄՆ-ում հարկերը կնվազեն, տնտեսական քաղաքականությունն էլ նոր, ուժեղ ուրվագիծ կստանա: Միայն Dow Jones-ի բաժնետոմսերը թանկացան մոտ 10%:
Չնայած միլիարդավոր կորուստներին` Սորոսը շարունակում է մնալ հոռետես: Դավոսի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ նա հայտարարեց, թե Թրամփը խաբեբա է, ով ցանկանում է դառնալ բռնապետ:
Նրա համոզմամբ` ուշ թե շուտ բորսայի խաղացողները կստափվեն և շուկան դարձյալ կփլուզվի: «Անորոշությունն այս պահին հասել է գագաթնակետի, և հենց անորոշությունն է ներդրումների համար մեկ թշնամին»,- հայտարարել է Սորոսը:
Աշխարհը ռիսկերի է ենթարկվում
Չնայած իր վերջին կորուստներին` 86-ամյա ֆինանսիստը համարվում է աշխարհի ամենահաջող ներդրողը: Դեռ մանկուց ծագումով հունգարացի Սորոսը ստիպված փախել էր նացիստներից և գրեթե զրոյից կարողացել ստեղծել 25 մլրդ դոլարի ունեցվածք: Այսօր Ջորջ Սորոսը համարվում է աշխարհի 30 ամենահարուստ մարդկանցից մեկը:
Նրա համոզմամբ, այժմ աշխարհը կանգնած է բազում ռիսկերի առջև: Սորոսը չի բացառում, որ Դոնալդ Թրամփը կսկի առևտրային պատերազմ Չինաստանի հետ, որի արդյունքում հնարավոր է նաև համաշխարհային պատերազմ:
Սորոսը հոռետես է նաև Եվրոպայի հարցում: Նա կարծում է, որ «Բրեքզիթի» արդյունքում Եվրոպան ավելի է թուլացել: «Եթե Եվրոպան փլուզի, հետևանքները ողբերգական կլինեն: Հին աշխարհը սխալ ուղղությամբ է շարժվում», - նշել է նա: Սորոսի պնդմամբ` Եվրամիությունը դարձել է անկանխատեսելի, հակաեվրոպական կուսակցությունների տրամադրություններն էլ ավելանում են:
Սորոսի ոչ առաջին մռայլ կանխատեսումն է
Դավոսի ֆորումին Սորոսը առաջին անգամ չէ, որ ներկայացնում է այսպիսի մռայլ և հոռետեսական կանխատեսմամբ: Անցած տարի նա ակնարկում էր Չինաստանի հնարավոր փլուզման մասին: Այնտեղ իրոք առաջացան խնդիրներ, սակայնՊեկինի կառավարությունը ձեռնարկեց բոլոր քայլերը և երկիրը դուրս եկավ ծանր վիճակից: Այժմ արդեն Սորոսի Չինաստանը դիտարկում է որպես ավելի ուժեղ երկիր, հատկապես Թրամփի ընտրվելուց հետո:
Կարդա նաև
«Ծիլ տուր հայերեն– 2025» մրցույթի փակումը և մրցանակաբաշխությունը՝ Newmag Winterfest-ում
«Հուսով եմ՝ իմ պատմությունը կոգևորի շատերին ու կօգնի շարունակել հավատալ ու երազել». Հենրիխ Մխիթարյանի ողջույնի խոսքը՝ հայ երկրպագուներին (տեսանյութ)
Միանգամից երկու նոր գիրք մեկ բեսթսելլեր հեղինակից. Newmag֊ը հրատարակել է Ադամ Գրանտի գրքերը (տեսանյութ)
«Ինքնատիպները». Newmag-ը հայերեն է հրատարակել Ադամ Գրանտի նաև մյուս բեսթսելլերը (թրեյլերը)