ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

[Զինվորի օրագիր - 14] Կոմիտասցի կյաժի մսակերությու

[Զինվորի օրագիր - 14] Կոմիտասցի կյաժի մսակերությունն ու դիզակի արծիվի սպայական բանաձևը

Զինվորն ապրիլին էլ, հիմա էլ, մարտնչել է իր, մտերիմ ընկերոջ, անձնակազմի ու թիկունքի համար: Հրամանատարը կռիվ է տալիս սահմանի ամբողջ երկայնքով՝ յուրաքանչյուրի կյանքի համար պայքարելով, կյանքը վտանգելով, հատկապես, երբ զինվորի համար փորձությունը կարող է լինել մեկը՝ հրաշքը նույնպես, մինչդեռ լեյտենանտները, կապիտանները 7 կյանք չունեն, բայց 7 անգամ կարող են ու պիտի հարձակում կանխեն, ապահովեն մյուսների անվտանգությունը, հետո միայն ողջ մնան: Սպաների կյանքն ի սկզբանե այլ է՝ 24 ժամ աշխատանքի մեջ են՝ նույնիսկ տանը, դիրքերում ավելի շատ են ժամանակ անցկացնում, քան ընտանիքում:
Հենց այդպիսի մի սպայի անհավանական պատմության մասին է մեր այս գրառումը:
Կոմիտասցի կյաժն իր մականունն էլ, մանկությունն էլ թողել էր մայրաքաղաքում: Արմանին սկսեցին անունով դիմել, երբ համազգեստ հագավ: Ռազմական համալսարանն ավարտեց, վերադասին խնդրեց՝ ծառայությունն ու աշխատանքը սկսել մարտական հերթապահություն իրականացնող զորամասում: Չմերժեցին:
Հադրութի գրեթե բոլոր շենքերը եռահարկ են, խորհրդային հարդարանքով, հետխորհրդային դիմագծով, ներսից մաշված, դրսից խոցված: Արմանի երևանյան բարձրահարկը փոխարինվեց արցախյան վթարայինով: Պայմաններն իդեալական չէին, նույնիսկ դրան մոտ էլ չէին, բայց չի դժգոհում, ամեն ամիս բարեկարգում է տունը, մուտքը, գույքը:



Զինվորի օրագրի նախորդ մասերը՝ այստեղ





Կնոջը «փախցրել» է: Երևանցի աղջկա պատկերացրած դղյակը երկու սենյականոցն է, ասպետը՝ ավագ լեյտենանը: Ապրում են կարծես ամենախաղաղ քաղաքում, ամենաանվտանգ գործն անելով, թեթև ու թեթևացած: Խոսում են հերթով, ժպիտով ու հումորով: Ծիծաղում եմ իրենց հավասար, իրենցից հետ մնում՝ զննելով շուրջբոլորը: Հյուրերին սուրճ չեն առաջարկում, հացի են կանչում: Սպասքը նորաոճ չէ, բայց մաքուր է, ընթրիքի մենյուն` մսային, հագեցնող:
_ Միսը՝ պարտադիր է, չկերա, մի բան կիսատ կլինի:
Ինձնից փոքր է: 2 տարի: Չես նկատի, ավելի մեծ է երևում: 23-ամյա երիտասարդին մի ամբողջ վաշտ են վստահել, մարտական հերթապահության նշանակել: Ընդ որում ենթականերից մի քանիսն իրենից մեծ են, բայց այդչափ հասուն չեն: Միայնակ ղեկավարում է՝ անձնակազմն էլ ընտանիքն էլ:
***
Դիզակի արծիվ: Նրան այստեղ այսպես են ճանաչում: Երկուսուկես տարվա ընթացքում հասցրել է քաղաքի ու հատկապես զորամասի ուշադրության կենտրոնում հայտնվել: 2016-ի ապրիլից հետո կոչումն էլ բարձրացրին, պաշտոնն էլ, վարկանիշն էլ: Մարտական ծառայության մեդալակիր է: Քչերն են այս տարիքում այդ պարգևին արժանանում: Արցախի նախագահն է հանձնել պարգևը՝ մարտական ակտիվ գործողությունների համար:
_ Անօդաչու եմ խփել:
Քառօրյա պատերազմի օրերին ու հետո՝ մոտ երկու ամիս դիրքերից չիջան: Զինվորների ու կամավորականների հետ՝ կռվեցին, պահեցին սահմանը, հետո սկսեցին վերացնել հետևանքները: Հրամանատար էր ու նաև բրիգադիր, երբեմն բանվոր, հետո նորից զինվորական ու այդպես շաբաթներ: Տուն վերադարձավ, երբ վտանգ չկար, կրակոցները պակասել էին, փոխարինողներն այցելել: Մի քանի ամսական որդին՝ արդեն  «պապա» էր կանչում: Դավիթ է անունը, պապի պատվին:
_ Ինձ հետ հավասար ծառայում է:
Զինվորները մեծ են որդու համեմատ, բայց նույնն են՝ դասեր տալու իմաստով: Մինչև աշխատանքային ժամի ավարտը՝ սովորեցնում է զորամասում, հետո` տանը: Ենթականերին ներկայացնում է իսկական, փոքրիկ Դավիթին՝ խաղալիք զենքերը: Կրտսեր սպայի կենսագրությունն ամբողջությամբ անթերի չէ, չարություններ արել է միշտ՝ քաղաքացիական կյանքում էլ, ուսման տարիներին էլ, աշխատանքային օրերին էլ: Հարթել է միանգամից, առանց ավելորդ աղմուկի ու դժբախտության:
_Ակտիվ մարդ եմ, միշտ շարժման մեջ, անհանգիստ:  
Զորամասում բոլորն են ժպտում Արմանին տեսնելիս, զինվորները ողջունում՝ պատվելով, գործընկերները՝ հումորով: Բարձրանում է 4-րդ հարկ, ստորաբաժանումն այնտեղ է: Օրապահը բղավում է՝ զգաստ, չի հասցնում ձեռքը գլխին մոտեցնել, բարևում են ընկերների պես, զրուցում ջերմորեն, կիսվում՝ առանց պաշտոնական պաթոսի ու հարցուպատասխանի: Սա Արմանի բանաձևն է. հավատ ներշնչել զինվորի մոտ, որ ազատ շփվեն, հաճույքով ծառայեն
Նորեկին սովորեցնում է շարային քայլել, փորձառուին հիշեցնում ինչպես կանգնել սահմանին, ինչպես ապահովել հենակետի անվտանգությունը: Սա, գուցե ծեծված արտահայտություն է եթերում, մամուլում, մինչդեռ գործնականում այն օրակարգի մի մասն է՝ ողջ մնալու գրավականը: Արմանի լսարանային ելույթները սկսվում ու ավարտվում են մեկ նախադասությամբ
_ Տղերք, մենք սխալվելու իրավունք գուցե ունենք, պարզապես չունենք սխալը շտկելու հնարավորություն:
Խրամատում սա տեսել են, գիտեն, թե խախտումն ինչպես է ավարտվել, արկածախնդրությունը դարձել ողբերգություն, անուշադրությունը խլել մի քանիսի կյանքը: Ժամկետայիններն այս ամենը հաճախ չեն պատկերացնում, փորձի պակասն է, թերահավատությունը, ավելորդ համարձակությունը: Սպաների դեպքում այլ է՝ նրանք չեն փոխվում, երկու տարի հետո չեն զորացրվում, տասնամյակների ընթացքում անգիր են անում մերոնց անզգուշությունն էլ, հնարավոր սխալնելն էլ, հակառակորդի ձեռագիրն էլ: Արմանն այս ամենը տեսել է կարճ ժամանակում ու հասցրել խուսափել ՝ դժբախտությունից, փրկելով նաև մյուսների կյանքը:

Տարածել