ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Սպորտն ու մահը. ովքե՞ր են մահը հաղթած ու կյանքի գն

Սպորտն ու մահը. ովքե՞ր են մահը հաղթած ու կյանքի գնով հաղթանակ տոնած մարզիկները [18+]

Հատկապես ուժ եւ արագություն պարունակող մարզաձեւերում մահվան ռիսկը մեծ է: Վարել Ֆորմուլա 1-ի անհավանական արագությամբ սլացող մեքենան, պայքարել օդում գտնվող գնդակի համար՝ խուսափելով գլուխ-գլխի բախումից, գահավիժել ահռելի ժայռերից, երբ հագիդ ընդամենը մի քանի կիլոգրամանոց դահուկ է: Այսպիսի հարցեր պտտվում են յուրաքանչյուր մարզիկի գլխում: Ոմանց համար դա ադրենալին է, ոմանց համար` կռիվ հանուն հաղթանակի: Մենամարտել ու հաղթել մահին` հաջողվել է քչերին:

Միխայել Շումախեր (ավտոարշավորդ)


Ֆորմուլա 1-ի կենդանի լեգենդն անկողնային վիճակում է առ այսօր: 2013-ին ֆրանսիական Ալպերում դահուկով սահելու ժամանակ Շումախերը ընկնում է եւ ստանում գլխուղեղի աջ կիսագնդի վնասվածք:
Ի՞նչ է անում հիմա - Կոմայից դուրս եկել է մի քանի տարի առաջ ու բացել աչքերը: Բուժվում է տանը, այդ նպատակով վերջին երեք տարում արշավորդի ընտանիքը ծախսել է 16 միլիոն եվրո: Այժմ 45 կգ է:


Ռուբեն Դե լա Ռեդ (ֆուտբոլիստ)


Իսպանիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստը խաղադաշտում փայլում էր իր խաղով մինչեւ 2008 թվականը: Նրա աստղը մարեց, երբ գավաթային խաղերից մեկում ֆուտբոլիստը ընկավ խոտածածկին: Ֆուտբոլիստի սրտի կաթվածը հանկարծակի էր:
Ի՞նչ է անում հիմա – Մի քանի տարի բուժվելուց հետո 2012-ին սկսել է մարզչական կարիերա: «Ռեալը» նրան աշխատանք է տալիս ակումբի մանկապատանեկան թիմում` «Ռեալ Մադրիդ Կադետե B»-ում: 2015-ից Ռուբենը մարզում է իսպանական «Խետաֆեի» երկրորդ թիմը:
[embed]http://www.youtube.com/watch?v=uSyXSUBvJv4[/embed]

Վիտալի Սիտնիկով (հոկեյիստ)


Հոկեյի մայրցամաքային լիգայի խաղի ժամանակ «Յուգրա» ակումբի խաղացող Վիտալի Սիտնիկովը մրցակցի հարվածից հետո կոկորդի պատռվածք է ստանում: Մրցակիցը չմուշկի սուր շեղբով պատահաբար հարվածում է Սիտնիկովին: Նրան անմիջապես տեղափոխում են հիվանդանոց:
Ի՞նչ է անում հիմա – Բժիշկներին հաջողվում է փակել պատռվածքը եւ 34-ամյա ռուս հոկեյիստը փրկվում է մահից: Այժմ Սիտնիկովն ազատ գործակալի կարգավիճակում է, եւ  հոկեյով զբաղվում է միայն սիրողական մակարդակով:
[embed]http://www.youtube.com/watch?v=Y-NUZJ5a74E[/embed]

Մայք Լի (ցլամարտիկ)


Տեխասցի Մայք Լին աշխարհի ամենահայտնի եւ պրոֆեսիոնալ ցլամարտիկն է: 2010 թվականին Մոնտանայում կայացած առաջնության ժամանակ Լին լավ չէր ամրացրել ոտքի կապանը եւ մի քանի վայրկյան ցլի վրա մնալուց հետո հայտնվեց կենդանու սմբակների տակ: Ցուլն ամբողջ ուժով պոզահարեց Մայքին, որից հետո մարզիկը կորցրեց գիտակցությունը:
Ի՞նչ է անում հիմա – Ողնաշարի վնասվածքը Լիին ստիպեց թողնել սիրելի սպորտը: Ցլամարտիկն այժմ ավարտել է կարիերան եւ զբաղվում է ցլամարտի մրցաշարերի պրոմոութերական գործերով:
(Տեսանյութը` 00:14-ից)
[embed]http://www.youtube.com/watch?v=gbnp3MWj7lo[/embed]

Եվ ահա դեպք, որի ժամանակ մարզիկի անզգույշ քայլից կարող էր երկրպագու մահանալ:
[embed]http://www.youtube.com/watch?v=TlRAzRZvzs0[/embed]

Տարածել