BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ինչպես պահպանել հանգստություն սթրեսային իրավիճակնե

Ինչպես պահպանել հանգստություն սթրեսային իրավիճակներում

ՍԹՐԵՍԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐՄՆԻ ՎՐԱ


Գիտակցումը  պետք է լինի նույնքան  ֆիզիկական վարժություն, որքան մտավորը: Բառն արդեն հուշում է, որ մենք ինչ-որ բան պետք է անենք մեր մտքի հետ: Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ հաճախ ուշադրություն դարձնելով սեփական մարմնին, մենք հեշտությամբ կարող ենք ազդել մեր գիտակցության վրա և քչացնել  սթրեսի ազդեցությունը: Երբ մարդու միտքը ծանրաբեռնված է, մարմինը  վերջին բանն է, ինչի մասին մարդը մտածում է: Մենք միայն  սթրեսի ժամանակ  ենք ​​մեր առողջականի մեջ  փոփոխություն  նկատում, երբ ինչ-որ բան սկսում է խանգարել մեզ: Օրգանիզմի վրա սթրեսային ազդեցությունը հանգեցնում է ոչ միայն հոգեբանական գերլարվածության, այլ նաև փոխում է մարմնի բոլոր օրգանական ցուցանիշները: Սթրեսային իրավիճակում բարձրանում է արյան որոշակի հորմոնների մակարդակը, որը հանգեցնում է գլխուղեղի, թոքերի, սրտի ուժեղացված արյունամատակարարմանը: Բարձրանում է գլյուկոզայի մակարդակը արյան մեջ, հաճախակիանում է շնչառությունը և սրտի աշխատանքը, օրգանիզմը պատրաստվում է վտանգավոր ազդեցության արտացոլմանը: Եվս մի հանգամանք, որը թերևս բնորոշ է մարդուն: Բայց բավական է մեր ուշադրությունը  կենտրոնացնենք մեր մարմնի վրա, և այն կարող է խարիսխ լինել՝ հասկանալու թե ինչ է այդ պահին կատարվում, եթե նույնիսկ  տպավորությունն  ամենահաճելին չէ:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ


Մենք մարմնին ուշադրություն ենք  դարձնում, երբ ինչ-որ ֆիզիկական ցավ ենք զգում: Այդ ցավերն ու անհանգստություններն օգնում են մեզ վերադառնալ  իրականություն: Երբ մեր գլուխը ծանրաբեռնված է մեր անցյալով ու ապագայի փորձարկումով, մեր մարմինն իրականություն վերադառնալու ամենաարագ և արդյունավետ միջոցը մարմին վերադառնալն է: Իմ ստարտափում աշխատող ուանողներից մեկը վենչուրային ներդրողների հետ հանդիպումից առաջ անընդհատ խուճապի էր մատնվում: Նրա գլխում ահավոր սցենարներ էին պտտվում՝ իր նախագիծը կմերժեն, նրա գաղափարն անգործունակ  կճանաչվի: Բայց երբ նա կենտրոնում էր, խորը  շունչ էր քաշում, և զգում, որ ամուր կանգնած է ոտքերի վրա, նա կարողանում էր ավելի  հանգիստ բանակցել: Սրանք մի քանի արդյունավետ ու պրակտիկ վարժություններն են, որոնք կարող եք ինքներդ էլ փորձել:

ՇՆՉԵ՛Քՙ ԱՐՏԱՇՆՉԵ՛Ք


Կարծիքը փոխելու համար բավական է ոչ մեխանիկորեն, այլ  գիտակցված շնչել ու արտաշնչել: Սթրեսից հետո մեկ խորը շունչն անգամ հնարավորություն կտա մարմնին հավասարակշռվել և  թայմ աութ վերցնել գիտակցության անվերջ աղմուկից: Հաճախ սթրեսային  իրավիճակներում մենք պատմություն ենք հորինում ու սկսում հավատալ դրան: Մեկ շունչն ի վիճակի է դուրս բերել մեզ այդ պատմությունից, դարձնելով ավելի քիչ դյուրահավատ: Շունչ քաշելով մենք այսպես ասած, ուղևորվում ենք մարմնի ներս, իրավիճակին կողքից ենք նայում՝ հասկանալու համար մեր գլուխը մեզ հե՞տ է, թե՞ մեր դեմ, (այսինքն, թե արդյոք ներդաշնակ են Ձեր մտադրությունն ու ընդհանուր  նպատակը), և ապա գիտակցելով ընտրում՝  որ ճանապարհով գնալ:


Հակասթրես. ինչպես պահպանել սառնասրտությունը դժվար իրավիճակներում





ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՐԵՔ ՁԵՐ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԻՆ


Մարմնի ներսը մտնելու ևս մեկ պատճառ. հենց այսպես ենք  մենք զգում մեր էմոցիաները, որոնց  գոյությունը խոչընդոտում է  հատկապես մեր աշխատանքին: Միշտ հիշեք, որ ձեր գործընկերներն էլ մարմին ունեն: Ձեր վերադասն ազդո՞ւմ է ձեր նյարդերի վրա, մտածում եք, որ էլ չե՞ք կարողանա նույնիսկ մեկ օր դիմանալ անտանելի գործընկերոջ հետ: Եթե դուք թույլ տաք, ձեր մարմինը Ձեզ կմիավորի նույնիսկ ամենադժվար շփվող մարդկանց հետ, որովհետև այն շատ կարևոր բան է, որ բոլորն ունեն: Մեր մարմինը միաժամանակ հաճույք ու ցավ է, երբ այն անտեսում ենք կամ փորձում ենք անտեսել, մեր կյանքից մի բան ենք ջնջում, ինչն ընդհանուր է բոլորիս համար: Կարեկցանքը, որը ձեռք է բերվում մարմնի ճանաչման  միջոցով, օգնում է արդյունավետ մասնագիտական հարաբերություններ կառուցել, և ոչ թե մշտապես վրդովվել:

ՓՈՔՐ ՀԱՃՈԻՅՔՆԵՐԻ ՎՐԱ ՄԵԾ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՐԵ՛Ք


Մի անտեսեք ճաշից հետո մեկ կում սուրճ ըմպելու հաճույքն ու ուրախությունը: Մարդկային բնությունը այնպիսին է, որ ցավն  ավելի հեշտ է զգում, ապրում, քան հաճույքը: Բայց եթե ինքներդ աշխատեք Ձեզ վրա, կզգաք, թե օրվա ընթացքում որքան հաճույք եք ստանում  Ձեր մարմնից: Օրինակ երկար կանգնելուց հետո աթոռին նստելը, երկար ժամանակ նստելուց հետո կանգնելը, ինչ-որ բանի վրա բարձր ծիծաղելը, ախորժակը բավարարելը, աղմուկից հետո հանգստությունը կամ փաստը, դուք նոր գրիչ ունեք:

ՍԹՐԵՍՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է


Սթրեսը մեր կյանքի անբաժան մասն է: Աշխարհ գալու պահից մինչև իր օրերի վերջը, մարդն այլ կենդանի էակների նման, ձգտում է հարմարվել շրջակա աշխարհի պայմաններին, որոնք անընդհատ փոփոխվում են: Այդ փոփոխությունները վտանգում են խախտել նրա հավասարակշռությունը: Որպեսզի օրգանիզմը հարմարվի, գլուխ բերի այս կամ այն իրավիճակում, հաղթահարի դժվարությունները (ինչ էլ որ դա լինի՝ վայրի կենդանիների որս, կամ պիկ ժամերի երթևեկություն, կամ էլ ղեկավարի հետ կարևոր զրույց), մոբիլիզացվում է սեփական ուժերը, ներքին պաշարները՝ հասնելով լարվածության որոշակի մակարդակի: Ինչպես ասել է Հանս Սելյեն. «Սթրեսը կյանքի բուրմունքն ու համն է, և նրանից խուսափել կարող է միայն նա, ով ոչինչ չի անում… մենք չպետք է, և ի վիճակի էլ չենք խուսափել սթրեսից: Սթրեսից լիակատար ազատությունը նշանակում է մահ»:

Տարածել