ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Հաջողությունը ձգելու՝ գիտականորեն ապացուցված 3 միջ

Հաջողությունը ձգելու՝ գիտականորեն ապացուցված 3 միջոց

Ո՞րն է հաջողակների և անհաջողակների տարբերությունը


Հարթֆորդշիրի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Ռիչարդ Ուայզմենն ուսումնասիրել է հաջողակների և ձախողակների անատոմիան: Նա պարզել է, որ հաջողակ մարդիկ առանձնանում են էքստրավերտության աստիճանով, ավելի հաճախ են ժպտում և աշխատում են ուղիղ աչքերի մեջ նայել: Գիտնականը կարծում է, որ ավելի բաց ու հաղորդակից լինելը ձգում է հաջողակ հնարավորությունները: Մինչդեռ ձախողակները հակված են էմոցիոնալ անկայունության, անհանգստության և բացասական էմոցիաների:
Ուայզմենը հետաքրքիր փորձարկումներ է արել, որպեսզի պարզի, թե ինչպես է անհանգստությունն ազդում մարդու վրա: Նա խնդրել է առաջին խումբ մարդկանց նայել համակարգչի վրա շարժվող կետին: Որոշ ժամանակ անց համակարգչի անկյուններում հայտնվել են մեծ կետեր, որոնք նկատել են փորձարկման գրեթե բոլոր մասնակիցները: Երկրորդ խմբի մարդկանց գիտնականը խոստացել է պարգևատրել, եթե կենտրոնանային առանցքային կետի վրա: Մասնակիցների 1/3-ից ավելին ուշադրություն չեն դարձրել մյուս կետերի վրա: Գումար ստանալու ցանկությունը նրանց  ստրեսի մեջ էր գցել:
Փորձը ցույց է տվել, որ չնայած անհանգստությունն օգնում է կենտրոնանալ մեկ խնդրի վրա, բայց թույլ չի տալիս նկատել նոր հնարավորությունները:
Ձախողակները բաց են թողնում հնարավորությունները, քանի որ անհանգստանում են ինչ-որ խնդրի համար: Հաջողակները, ճիշտ հակառակը, բաց են նորի առաջ:
Մյուս փորձարկման մասնակիցներին Ուայզմենը տվեց թերթն ու խնդրեց հաշվել լուսանկարները: Անհաջողակները դա արեցին մոտ երկու րոպեում, իսկ հաջողակները՝ մի քանի վայրկյանում: Խնդիրն այն է, որ հաջորդ էջում գրված էր. «Դադարե՛ք հաշվել: Այս թերթում 43 լուսանկար կա»: Հաջողակները միանգամից տեսան գրությունը. նրանք ավելի ուշադիր էին:
Հաջողակ մարդիկ ավելի լավատես են: Եթե նույնիսկ ինչ-որ բան իրենց ուզածի պես չէ, նրանք փորձում են գտնել տվյալ իրավիճակի լավ կողմերը:


Կարդացեք նաև.



Հաջողությունը ձգելու 3 միջոց


Ուայզմենը որոշեց նաև պարզել՝ կարո՞ղ է մարդը դառնալ հաջողակ, ու փորձարկման մասնակիցներին մի քանի վարժություններ հանձնարարեց: Մեկ ամիս անց մասնակիցների 80 տոկոսը պնդում էր, որ դարձել են ավելի երջանիկ, գոհ են կյանքից ու, ամենակարևորը, ավելի հաջողակ են:

Ահա թե ինչ խնդրեց անել Ուայզմենը



  1. Ազատ մտածեք


Անընդհատ անհանգստանալով, թե արդյոք կհասնե՞ք Ձեր ուզածին, կարող եք բաց թողնել հեռանկարային հնարավորությունները: Բաց եղեք ամեն նորի առաջ, այդ ժամանակ հաջող տոմս հանելու հավանականությունն ավելի մեծ է:

  1. Լավատեսորեն վերաբերվեք կյանքին


Պետք չէ ամեն ինչի մեջ վատը տեսնել: Այդպիսի տրամադրվածությունը կլանում է կենսական ուժերը: Ինչ-որ բանից բողոքելու փոխարեն շնորհակալ եղեք, որ ավելի վատ բան չի պատահել:

  1. Այս շաբաթ արեք մի բան, որը երբեք չեք արել


Միօրինակությունը կարող է ձանձրացնել: Եթե ամեն օր նույն մարդկանց հետ եք շփվում, նույն ուտելիքն եք ուտում և միօրինակ աշխատանք կատարում, նոր երանգ հաղորդել ձեր կյանքին: Կոմֆորտի գոտուց դուրս գալով՝ մեծացնում եք հաջողության պոչը բռնելու շանսը:
Այո, ոմանք առավելություններ ունեն ի ծնե, բայց սեփական անհաջողությունների համար չարժե ուրիշներին մեղադրել կամ մեղքը գցել կյանքի հանգամանքների վրա: Երջանիկ լինելու պատասխանատվությունը վերցրե՛ք Ձեզ վրա:

LIFEHACKER

Տարածել