Որտե ՞ղ են հայաստանցիներն այս ամառ հանգստանում, ո ՞ր ավիաուղղություններն են ամենապահաջվածները և ինչո ՞ւ
Ծովափնյա հանգիստ փնտրող հայաստանցիների մեծ մասն այս տարի նախապատվությունը տվել է Հունաստանին: Այդ ուղղությամբ փաթեթներն ու առաջարկները տուրիստական ընկերությունները տարվա սկզբից են մշակել:
Երկրորդ հորիզոնականում Եգիպտոսն է: Չվերթներն այս ուղղությամբ ավելացել են: Air Cairo-ն էլ ոչ կանոնավոր չվերթները դարձրել է կանոնավոր:
Հայաստանում կանոնավոր չվերթներ իրականացնող ավիաընկերություններն ավելացել են: Այս տարի դրանք 26-ն են:
Օրը 25-30 չվերթ են ապահովում,այս տարվանից նաև Բեյրութ և Թել Ավիվ: Քաղավիացիայի վարչությունում պնդում են, որ նոր ավիաընկերությունների հոսքը հանգեցրել է մրցակցության, ծառայությունների դիվերսիֆիկացման և դրանց գների որոշակինվազման:
Ավիաբարեփոխումները քաղավիացիայի վարչությունը քիչ է համարում: Նոր ավիաուղիներիների գրավման բանակցությունը շարունակում են: Ուղղությունը` Եվրոպա և Արևելք:
Միայն ամռան շրջանում հայկական ավիահարթակում ավելացել է 9 ավիաընկերություն` ոչ կանոնավոր չվերթների առաջարկներով. Վառնա, Բարսելոնա, Վենետիկ, Հեռակլիոն, Հռոդոս, Հուրգադա, Շառմ Էլ Շեյխ ուղղություններով:
Կարդա նաև
Ինքնուրույն մտածողների փակ համայնք/ Newmag-ի ղեկավարը ներկայացրեց Signature Club-ը (տեսանյութ)
Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց երկու նոր գիրք (տեսանյութ)
104 տարեկանում կյանքից հեռացավ ԱՄՆ ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայ Փոլ Իգնեշիուսը
Bonjour, Littérature! Կայացավ Francofest միջազգային գրքի երրորդ փառատոնը (լուսանկարներ)