ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Ծովափնյա սեզոնին ընդառաջ. լողազգեստային թրենդի 12

Ծովափնյա սեզոնին ընդառաջ. լողազգեստային թրենդի 12 օրինակ

& Other Stories



Ֆուտուրիստական մետաղական երանգն ավելի շատ աչքի կընկնի հարավային արևի կիզիչ շողերի տակ: Լողափին հանգստացողների ուշադրությունը կգրավեք, կփայլեք շվեդական & Other Stories բրենդի այս ամբողջական լողազգեստով: Այն հարմար է, ինչպես լողափին, այնպես էլ լողավազանում:


Araks



Առանց ավելորդությունների. սա հենց Araks լողազգեստի մասին է: Գլխավորն այս լեղազգեստում գույնն ու որակն են: Այն չի խամրի, չի որակազրկվի մեկ սեզոնի ընթացքում: Լողազգեստի բարակ կանթերն ավելի նրբաոճ կդարձնեն այն կրողին, իսկ մանուշակագույնը արևայրուքով մարմնին շատ կսազի:


Zara



Zara-ում միշտ կարելի է գտնել սեզոնի նորույթները, դրանք համապատասխանում են ժամանակակից թրենդներին և ունեն դեմոկրատական գներ: Քարկապով այս տարբերակը բիկինիի ու ամբողջական լողազգեստի մեջտեղում է: Բացի այդ, այս սեզոնի ամենամոդայիկ երանգներով ` կարմիրի ու վարդագույնի համադրությամբ է:

Solid & Striped



Solid & Striped բրենդն, առաջին հերթին, հայտնի է իր վառ գծերով, որոնք հիշեցնում են ֆրանսիական ծովափնյա հովանոցների գծերը: Այդ գծերն, ի դեպ, սեզոնի ամենաթրենդային պրինտն են: Ուղղահայաց գծերը նաև վիզուալ ձգում են մարմինը: Այս լողազգեստը յուրահատուկ է նաև գունային համադրության ու լակոնիկ սիլուետի շնորհիվ:
 


Պաչե



Պաստելային երանգներն իրենց դիրքերը չեն զիջում ոչ դիմահարդարման, ոչ հագուստի ու ոչ էլ նույնիսկ լողազգեստների մոդայում: Ծիրանագույն, դիմափոշու երանգներով, մարմնագույն լողազգեստը հիանալի տեսք կհաղորդի արևայրուքով մարմնին: Բայց, մինչև արևայրուքի հայտնվելը, խորհուրդ ենք տալիս կրել ուրիշ գույնի լողազգեստ: Ռուսական այս բրենդի լողազգեստները տարբերվում են յուրահատուկ ու զարմացնող գույներով:


She Made Me



Գործած լողազգեստը, գուցե, ամենահարմար ծովափնյա տարբերակը չէ, բայց դիմանալ գրեթե անհնար է: Ավստրալական She Made Me-ն մասնագիտացված է հենց ամառային, իդեալական գործած լողազգեստներ ստեղծելու գործում: Բացի այդ, մինչև մայիսի կեսերն ընկերության կայքում 50 տոկոսանոց զեղչեր են: Սա շատ կարևոր է, քանի որ այս բրենդի լողազգեստները ամենևին էլ դեմոկրատական գներ չունեն:


Monki



Ոչ ձանձրալի լողազգեստներ ունենալու համար ընտրեք այս բրենդը: Շվեդական մաս-մարկետի լողազգեստները աչքի են ընկնում վառ ու գունավոր պրինտերով: Վիշի վանդակով այս մոդելը նույնպես սեզոնի թրենդներից է: Այս լողազգեստը նույնպես կարելի է կրել, ինչպես լողափին, այնպես էլ լողավազանում: Վրայից հագեք ջինսից շորտ, և այն կդառնա նաև ծովափնյա քաղաքում շրջելու հարմար հագուստ:


Salinas



Բրազիլական Salinas բրենդը ստեղծվել է 1982 թվականին: Արդեն երկու տասնամյակ այս բրենդի լողազգետսները գերում են կանանց: Վառ գույներ, մոդայիկ կտրվածքներ, միակ խնդիրը` ընտրությունն է: Կարող եք ընտրել հենց այս` կոնտրաստային երկրաչափական նախշերով մոդելը:
 

Fila



Եթե ամառային հանգիստը հետաձգվում է, բայց լողավազան պարբերաբար գնալու եք, պետք կգա ավելի պրակտիկ սպորտային լողազգեստ: Fila-ի բոլոր լողազգեստներն իդեալական գրկում են մարմինը, չորանում են մի քանի րոպեում: Նեոնային վառ գույնի այս մոդելը հատկապես թրենդային է:


Marysia



Անհամաչափությունն այս տարվա թրենդներից է: Այն թրենդ է նաև ծովափին, այնպես որ, մեկ ուսով լողազգեստները սեզոնի պոտենցիալ հիթերից են: Կալիֆորնիական երիտասարդ Marysia բրենդի Venice Maillot մոդելը ստեղծել է բրենդի հիմնադիր, նախկինում բալետի պարուհի Մարիսյա Դոբրաժանսկայան: Նա սեփական օրինակով գիտի, թե որքան կարևորն են բոդիի կամ լողազգեստի հարմարությունն ու որակը:


Love Stories Intimates



Փոռերը նույնպես սեզոնի թրենդային մոտիվներից են: Դրանք կարող են գեղեցկացնել, ինչպես լողազգեստի միայն մի հատվածը, այնպես էլ ամբողջ լողազգեստը: Փոռերը հատկապես գեղեցիկ են միատոն մոդելների վրա, ինչպես, օրինակ, հոլանդական Love Stories Intimates բրենդի Ruby ամբողջական լողազգեստի դեպքում: Այս ընկերության լողազգեստներն ամենուր են` Ֆրանսիայում, Անգլիայում, Բելգիայում, Գերմանիայում ու նույնիսկ Ավստրալիայում: Կա նաև օնլայն վաճառք:


Miuki



Եւս մեկ ռուսական բրենդ, որն օր օրի շատ հայտնի է դառնում սոցցանցերում: Դիզայներ Սաշան իր էջում միանգամից զգուշացնում է, որ չի կարում փոռերով, քարերով ու շատ վառ գույնի լողազգեստներ: Նրա մասնագիտացումը լակոնիկ, կանացի, զուսպ գույներով լողազգեստներն են: Black Moon մոդելը նույնպես լակոնիկ է, կրծքի վրա ունի կապեր:

Wonderzine

Տարածել