ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Սիրիական պատերազմի սարսափելի թվերը. 6 միլիոն երեխա

Սիրիական պատերազմի սարսափելի թվերը. 6 միլիոն երեխա հումանիտար օգնության կարիք ունի

Դամասկոսում արված ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարությունը անհանգստացրեց շատերին:  «Սիրիական պատերազմի՝ երեխաների վրա ունեցած ազդեցությունը ռեկորդային է եղել»,- ասվում է սիրիական հակամարտության վեցամյակի առիթով ՅՈՒՆԻՍԵՖ-ի մռայլ գնահատականում: Երկրում աճել են սպանությունները, հաշմանդամության դեպքերը, պատերազմում երեխաների ներգրավվածությունը:

652 երեխա է սպանվել:Դա 20 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմամատ: 255-ը զոհվել է դպրոցում կամ դպրոցի մերձակայքում: 850 երեխա ներգրավվել է պատերազմում որպես զինվոր: Երեխաներին օգտագործում ու ներառում են առաջնագծում կռվելու համար: Երբեմն երեխաներին է հանձնվում նաև սև գործը: Նրանց օգտագործում են, որպես մահապատիժ իրականացնողներ կամ մահապարտներ: Առնվազն 338 գրոհ է եղել հիվանդանոցների և բուժ անձնակազմի վրա:
Սիրիայի մի շարք գոտիների դժվարամատչելիությունը շարունակում է խոչընդոտել ամբողջական հետազոտություններին և գնահատել երեխաների տառապանքի ամբողջ մասշտաբը և անհապաղ հումանիտար օգնություն հասցնել ամենախոցելի վիճակում գտնվող տղաներին և աղջիկներին: Համաճարակները սովորական երևույթ են դարձել: Երեխաները հաճախ մահանում են այնպիսի հիվանդություններից, որոնց բուժումը սովորական պայմաններում դժվար չէ:Բուժօգնությունն ու առաջին օգնության պարագաներն անհասանելի են:

Սիրիայի դժվարամատչելի գոտիներում ամենախոցելի վիճակում են գտնվում 2.8 միլիոն երեխա:  280.000 երեխա ապրում է շրջափակման մեջ՝ գրեթե զրկված հումանիտար օգնությունից:
Վեց տարի ձգվող պատերազմից հետո մարդասիրական օգնության կարիք ունի  գրեթե 6 միլիոն երեխա: Այն  տասներկու անգամ ավելի է 2012-ի ցուցանիշից: Միլիոնավոր երեխաներ տարհանվել են, նրանց մեջ ոմանք գրեթե յոթ անգամ: Մոտ միլիոն երեխա փախստականի կարգավիճակով ապրում է Թուրքիայում, Լիբանանում, Հորդանանում, Եգիպտոսում և Իրաքում:

Գոյատևելու համար սիրիական ընտանիքները հաճախ ստիպված են ծայրահեղ միջոցների դիմել` վաղաժամ ամուսնություն կամ արտագնա աշխատանք: Տնային տնտեսությունների ավելի քան երկու երրորդում երեխաներն աշխատում են իրենց ընտանիքներին օգնելու համար, ոմանք ծայրահեղ դաժան պայմաններում: Իրավիճակից համեմատաբար անվնաս ելք գտնելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում`
Անհապաղ քաղաքական որոշում կայացնել վերջ դնելու Սիրիայի հակամարտությանը:


  • Դադարեցնել բոլոր տիպի ծանր բռնությունները երեխաների նկատմամբ այդ թվում՝ սպանությունները, անդամախեղությունները և զորակոչումը, ինչպես նաև՝ դպրոցների  և հիվանդանոցների գրոհումը:

  • Վերացնել շրջափակումներն ու առանց նախապայմանների և շարունակական հնարավորություն ընձեռել հասնելու կարիքի մեջ գտնվող բոլոր երեխաներին Սիրիայի ողջ տարածքում:

  • Փախստականներին հյուրընկալող երկրների կառավարություններին և համայանքներին կայուն օժանդակություն ցուցաբերել խոցելի երեխաների համար անկախ նրանց կարգավիճակից:

  • Շարունակական ֆինանսական աջակցություն ցուցաբերել ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ Սիրիայի երեխաներին կյանքը փրկող օգնություն ցուցաբերելու համար:

Տարածել