Թենիսային շաբաթվա դեժավյուն. «Ծերուկի» հերթական տիտղոսն ու Շարապովայի վերադարձը
Շաբաթվա գլխավոր իրադարձությունները տեղի ունեցան Չինաստանում: Տղամարդիկ մրցում էին Շանհայի ATP «Մասթերս-1000» մրցաշարում, կանայք` WTA International մրցաշարում:
Ֆեդերերի 94-րդ տիտղոսը
Աշխարհի երկու լավագույն թենիսիստների պայքարն ավարտվեց ավելի փորձառուի հաղթանակով: Շանհայի ATP «Մասթերս-1000» մրցաշարի եզրափակիչում, աշխարհի երկրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը հաղթեց առաջին ռակետ Ռաֆայել Նադալին: Վճռորոշ խաղում 36-ամյա շվեյցարացին 2 սեթում առավելության հասավ 6:4, 6:3 հաշվով: Խաղը տեւեց 1 ժամ 12 րոպե: Ռոջեր Ֆեդերերն այս մրցաշրջանում չորրորդ հաղթանակը տարավ Նադալի նկատմամբ եւ նվաճեց կարիերայի 94-րդ տիտղոսը: Այս մրցաշրջանում սա Ֆեդերերի 6-րդ տիտղոսն էր: Չնայած այս հաղթանակին, իսպանացին շարունակում է առաջատար մնալ տետատեր դիմակայություններում: Ֆեդերերի եւ Նադալի դիմակայության ընդհանուր հաշիվը 23:15 է` հօգուտ Նադալի:
Ի՞նչ տվեց այս հաղթանակը ռուս թենիսիստուհուն
Որակազրկումից հետո սա Շարապովայի առաջին տիտղոսն էր եւ սա ավելի կարեւոր էր մարզուհու հոգեբանական վիճակի համար: 15 ամիս կորտից հեռու լինելով, Շարապովան իր մեջ կարողացավ ուժ գտնել ու վերադառնալ: Այս հաղթանակի շնորհիվ կանանց թենիսի վարկանիշային աղյուսակում Շարապովան բարձրացել է 57-րդ հորիզոնական:
Կարդա նաև

Ո՞վ կհաղթի մարդու և ռոբոտի միջև պայքարում. ինչ է AI-ն անում մարդու փոխարեն ու ավելի սահուն (տեսանյութ)

Չարիքի գրավչությունը. 1920-ականների Գերմանիայի բարոյական կոլապսը «Մի գերմանացու պատմություն» գրքում (տեսանյութ)

Արցախցի գրողների մրցույթի արդյունքում հրատարակվեց Հերմինե Ավագյանի «Հրաժեշտի աչքեր» պատմվածքների ժողովածուն (տեսանյութ)

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Newmag-ը և «Թովմասյան» հիմնադրամը հայտարարում են գրական նոր մրցույթ
