ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

«Մանչեսթերի ահաբեկիչը ընկերս էր, ես կբացատրեմ` ինչ

«Մանչեսթերի ահաբեկիչը ընկերս էր, ես կբացատրեմ` ինչու է նա դա արել». պատերազմի որդիները

«Ես ամենևին զարմացած չեմ, որ Սալմանը սպանդ է կազմակերպել` որոշելով սպանել ինքն իրեն ու Մանչեսթերի բնակիչներին», -  իտալական   Corriere della Sera-ի Տրիպոլիի թղթակցին պատմել է 23-ամյա Մոհամմեդ ալ-Շարիֆը: Նա Սալմանի վաղեմի ընկերն է, հասակակիցներ ու համադասարանցիներ են եղել: Սալման Աբեդին ահաբեկչություն էր իրականցել Մանչեսթերում` սպանելով 22 մարդու, այդ թվում` երեխաների:
«Նա դրան ունակ մարդ էր, ու մենք այդ մասին գիտեինք: Բրիտանիայում լիբիական ներգաղթյալների համայնքում նրա նման էքստրիմիստները շատ են: Այստեղ` Լիբիայում էլ կան: Այդ երիտասարդները վաղուց թքած ունեն իրենց կյանքի վրա: Մահը և անգամ ինքնասպանությունը մեր առօրյայի մի մասն է դարձել», - ասում է Մուհամեդը:
Սալմանն ու Մուհամեդը 9 տարի սովորել են նույն դասարանում, աղոթել են նույն մզկիթում, ապրել են Մանչեսթերի նույն թաղամասում: Երկուսն էլ Լիբիայից գաղթած էմիգրանտ ընտանիքներից են: 2011-ին Բենգազիում հեղափոխության ժամանակ ահաբեկչի հայրը ընտանիքի հետ միացել է ընդդիմությանը, մասնավորապես անդամակցել Libyan Islamic Fighting Group խմբավորմանը: Սալմանը Լիբիա է վերադարձել 2013-ին, բայց ռազմական գործողություններին չի մասնակցել:

«Սալմանը փակ, չխոսկան տղա էր, երբեմն հիաշաչար էր, մի քիչ էլ տարօրինակ, - հիշում է ընկերը, - երեկոյան շուտ էր վերադառնում տուն, նա երբեք ընկերուհի չի ունեցել, Սալմանը նաև ալկոհոլ չէր օգտագործում: Դրա փոխարեն ժամերով կարդում էր կրոնական գրքեր ու աղոթում էր Դիդսբերի մզկիթում: Ես մի անգամ խորհուրդ տվեցի այդքան  շատ ժամանակ չծախսել կրոնի վրա»:
Ինչ-որ պահի ընկերների ճանապարհները բաժանվում են: Սալմանը կապվում է ջիհադիստների հետ, Մուհամեդը գեներալ Խալիֆ Խաֆտարի կողմնակից էր, որը պայքարում է Իսլամական պետության ու ռադիկալ իսլամիստ ապստամբների դեմ: Ընկերները դադարել էին շփվել: Նրանք արմատներ չունեն Բրիտանիայում, բայց տուն էլ չունեն Լիբիայում: Նրանք պատերազմի ու դաժանության երեխաներ են, պատերազմի, որն արդեն երկար ժամանակ է ձգվում Մերձավոր Արևելքում:
«Մենք սովոր ենք մահին, Արևմուտքի մարդիկ դա չեն հասկանա, -ասում է Մուհամեդը, - Արևմուտքում խոնարհվում են կյանքի առաջ ու թաքցնում են մահը: Բայց մեր համար մահը սովորական իրականութուն է: Իմ ընկերներից շատերը սպանվել են Բենգազիում: Ես ողջ եմ և նրանց առաջ մեղավորություն եմ զգում: Չեմ կարող բացատրել: Բայց կարող եմ հասկանալ մեռնելու ցանկությունը, որով տարված էր Սալմանը»:
Բայց ինչո՞ւ մասսայական սպանություն իրականացնել ՆԱՏՕ-ի անդամ երկրում, որը 2011-ին օգնել էր Լիբիային ազատվել Քադաֆիից. փորձում է հասկանալ իտալացի լրագրողը:  Մուհամեդը այդ հարցի պատասխանը չունի: Բայց բացատրություն տալիս է  Reuters-ի տեղական գործալակության թղթակիցը, որին ահաբեկչության օրը հաջողվել էր հարցազրույց վերցնել ահաբեկչի հորից: «Լիբիացի ապստամբները, որոնք ամենից շատ օգնությունն էին ստացել 2011-ին ՆԱՏՕ-ի միջամտությունից, սկսել  են մեղադրել Արևմուտքին, որ իրենց դավաճանել են: Նրանց հույսերը չեն իրականացել: Քադաֆիի անկումից հետո աշխարհը կորցրեց հետաքրքրությունը Լիբիայի բնակիչների կյանքի հանդեպ, իսկ այստեղ ոչ ոք պատրաստ չէր կառավարել երկիրը առանց արտաքին օգնության»:

Տարածել