Կյանքում գոյություն չունի միակ սեր, կան 3 իրական սերեր
Առաջին սերր պատանի տարիքում ենք ապրում: Այդ իդեալիստական սերը նման է լինում հեքիաթի ,որի մասին մենք կարդացած ենք լինում մանկության տարիներին: Մենք հավատում ենք, որ այն մեր կյանքի միակ սերն է, և երբեմն հանուն այդ սիրո անտեսում ենք մեր սկզբունքները, միայն թե ստացվի, որովհետև հոգու խորքում հավատում ենք, որ այդպես էլ պետք է լինի: Դա ճիշտ թվացող սերն է:
Երկրորդ սերն ամենածանրն է: Դա կյանքի դասեր տվող սերն է, թե ով ենք մենք ու ինչպես պետք է սիրել: Դա ստի, շահարկումների և դավաճանության միջոցով ցավ պատճառող սերն է:
Մեզ թվում է, թե ամեն ինչ սխալ ենք անում, բայց իրականում այդպես է: Ցանկանում ենք շտկել անցյալի սխալները, հուսալով, որ այս անգամ ամեն ինչ կավարտվի այլ կերպ, բայց անկախ նրանից, թե որքան ենք մենք փորձում, սովորաբար ամեն ինչ ավարտվում է ավելի վատ:
Հնարավոր է դրանք անառողջ, անհավասարակշիռ և եսասեր հարաբերություններից են: Գուցե հոգեբանական կամ ֆիզիկական բռնություն է: Մի խոսքով դրամա է, որից մենք չենք կարողանում ազատվել: Երբ ամեն ինչ է , մենք լավատեսությամբ ենք լցվում, բայց հետո հերթական անկումն ու վերելքն ենք ապրում: Դա այն սերն է, որը մենք ցանկանում ենք դարձնել ճշմարիտ:
Երրորդ սերն այն սերն է, որին մենք երբեք չենք սպասում: Դա այն սերն է, որ թվում է, թե մեզ համար չէ, այն սերն է, որը փշրում է իդեալական սիրո մասին մեր բոլոր պատկերացումները: Այդ սերն այնքան պատահական է գալիս, որ նույնիսկ անհնարին է թվում: Այդ անբացատրելի զգացմունքը մեզ խելքահան է անում, անակնկալի է բերում: Դա այն սերն է, երբ հանդիպում ենք մարդուն, և ամեն ինչ գնում է իր հունով: Այն սերն է, որից սպասելիքներ կամ ճնշում չկա, թե զույգերից ով ինչպես պետք է իրեն դրսևորի:
Պարզապես մեզ ընդունում են այնպիսին, ինչպիս կանք ու դա հրաշալի է:Դա այն սերն է, որն օգնում է հասկանալ, թե ինչու չեն ստացվել նախորդները:
Կարդա նաև

Գրքի շնորհանդես և տարեդարձ մեկ օրում և մեկ վայրում. տեղի ունեցավ Արփի Կարապետյանի գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

Newmag & friends ծրագիրը ներկայացնում է Արփի Կարապետյանի «Փոքր գիրք կյանքի մեծ դասերի մասին կամ՝ բոլորս էլ մանուկ ենք եղել» գիրքը (թրեյլեր)

Newmag-ն արժանացել է «Տարվա ամենապահանջված թարգմանություն» անվանակարգի մրցանակին (լուսանկարներ)

12 ժամ շարունակ գրական ու մշակութային իրադարձություններ՝ Newmag Winter Fest 2025-ի ընթացքում (լուսանկարներ)
