Կյանքում գոյություն չունի միակ սեր, կան 3 իրական սերեր

Կյանքում գոյություն չունի միակ սեր, կան 3 իրական սերեր

Սերը լոկ բառ է մինչև այն պահը, երբ ինչ-որ մեկը հայտնվում ու նշանակություն է տալիս դրան: Ոմանք կարծում են, որ կյանքում հնարավոր է մեկ անգամ սիրել, բայց իրականում մարդը երեք անգամ է սիրահարվում, ու ամեն անգամ՝ յուրովի:

Առաջին սերր  պատանի տարիքում ենք ապրում: Այդ իդեալիստական սերը  նման է լինում հեքիաթի ,որի մասին մենք կարդացած ենք լինում մանկության տարիներին:  Մենք հավատում ենք, որ այն մեր կյանքի միակ սերն է, և երբեմն հանուն այդ սիրո անտեսում ենք մեր սկզբունքները, միայն թե ստացվի, որովհետև հոգու խորքում հավատում ենք, որ այդպես էլ պետք է լինի: Դա ճիշտ թվացող սերն է:

Երկրորդ սերն ամենածանրն է: Դա  կյանքի դասեր տվող սերն է, թե  ով ենք մենք ու ինչպես պետք է սիրել: Դա ստի, շահարկումների և  դավաճանության միջոցով  ցավ պատճառող սերն է:

Մեզ թվում է, թե ամեն ինչ սխալ ենք անում, բայց իրականում այդպես է: Ցանկանում ենք  շտկել անցյալի սխալները, հուսալով, որ այս անգամ ամեն ինչ կավարտվի այլ կերպ, բայց անկախ նրանից, թե որքան ենք մենք փորձում, սովորաբար  ամեն ինչ ավարտվում է ավելի վատ:

Հնարավոր է դրանք  անառողջ, անհավասարակշիռ և եսասեր հարաբերություններից են: Գուցե  հոգեբանական կամ ֆիզիկական  բռնություն է: Մի խոսքով դրամա է, որից մենք չենք կարողանում ազատվել: Երբ ամեն ինչ  է , մենք լավատեսությամբ ենք լցվում, բայց հետո հերթական անկումն ու  վերելքն ենք ապրում:  Դա այն սերն է, որը մենք ցանկանում ենք դարձնել  ճշմարիտ:

Երրորդ սերն այն սերն է, որին մենք երբեք չենք սպասում: Դա այն սերն է, որ թվում է, թե  մեզ համար չէ,  այն սերն է, որը փշրում է իդեալական սիրո մասին մեր բոլոր պատկերացումները: Այդ սերն  այնքան պատահական է գալիս, որ նույնիսկ  անհնարին է թվում: Այդ անբացատրելի զգացմունքը մեզ խելքահան է անում, անակնկալի է բերում: Դա այն սերն է, երբ  հանդիպում ենք մարդուն, և ամեն ինչ գնում է իր հունով: Այն սերն է, որից   սպասելիքներ  կամ ճնշում չկա, թե զույգերից ով ինչպես պետք է իրեն դրսևորի:

Պարզապես մեզ ընդունում են այնպիսին, ինչպիս կանք ու դա հրաշալի է:Դա այն սերն է, որն օգնում է հասկանալ,  թե ինչու չեն ստացվել նախորդները:

Գրել կարծիք