ԱՄՆ նախագահների ամենաուշագրավ երդումները. Աթեսիտից մինչև -14 ցրտի տակ դրսում

ԱՄՆ նախագահների ամենաուշագրավ երդումները. Աթեսիտից մինչև -14 ցրտի տակ դրսում

Դոնալդ Թրամփի երդմնակալությունը պատմության մեջ կմնա մասշատաբային բողոքի ցույցերով: newmag-ը պատմում է, թե ԱՄՆ նախագահներից էլ ով ինչ պայմաններում է մտել Սպիտակ տուն:

Դոնալդ Թրամփի երդմնակալությունը կմնա պատմության մեջ բողոքի ծավալներով: Թրամփը ստանձնում է պաշտոնը հասարակական աննախադեպ դժգոհության պայմաններում: Բայց առանձնահատուկ են ամերիկյան գրեթե բոլոր նախագահների երդումները:

Օբաման առանձնացավ նրանով, որ նրա երդմանը ներկա էր ռեկորդային՝ 1,8 միլիոն մարդ:

Ջորջ Բուշ Կրտսերի երդմնակալությունն ուղեկցվեց նրա ընդդիմախոսների և կողմնակիցների ծեծուջարդով:

Ռոնալդ Ռեյգանը երդմնակալության ելույթում հայտարարեց, որ կառավարությունը ճգնաժամի լուծումը չէ, ճգնաժամը հենց կառավարությունն է:

ԱՄՆ ամենաուշագրավ երդմնակալությունների թոփ եռյակը սկսել է նախագահ Էնդրյու Ջեքսոնը: 1829 թվականին Էնդրյու Ջեքսոնը սեփական երդմնակալությունից հետո չէր կարողանում մտնել Սպիտակ տուն, քանի որ մարդիկ փակել էին տուն տանող ճանապարհներն ու հոծ խմբերով հավաքված էին Սպիտակ տան դռների մոտ: Այն ժամանակ նախագահի նստավայրը ցանկապատերով որևէ կերպ չէր առանձնանում: Նախագահը Սպիտակ տուն ստիպվածմտավ պատուհանից:

1841 թվականին նախագահ Ուիլիամ Հարիսոնի երդմնակալության ելույթը պատմության մեջ ամենաերկարն էր, բաղկացած էր 8445 բառից: Նախագահը խոսեց 2 ժամ: Այդ ընթացքում եղանակը փոխվեց, անձրև եկավ, նախագահը մրսեց ու հիվանդացավ: Մեկ ամիս անց նախագահը մահացավ: Հարիսոնի նախագահությունը տևեց 32 օր:

1861 թվականի ԱՄՆ ամենահայտնի նախագահներից մեկի՝ Աբրահամ Լինքոլնի երդմնակալությունն առանձնացավ անհավանական միջադեպով: Փոխնախագահ Էնդրյու Ջոնսոնը երդմնակալությանը ներկայացավ հարբած վիճակում:

Երդմնակալության ամենակարճ ելույթի հեղինակը եղել է առաջին նախագահը: Ջորջ Վաշինգտոնի երկրորդ երդումը տեղի է ունեցել 1793 թվականի մարտի 4-ին: Նրա ելույթը բաղկացած էր ընդամենը 135 բառից: Նախագահը խոստացավ շարունակել սկսած քաղաքական կուրսը:

Երդմնակալությունների օրը հաճախ գրանցվել է եղանակի տատանում: Բաց երկնքի տակ առաջին երդմնակալությունն անցկացվել է 1817 թվականին ու դարձել ավանդույթ:

1961 թվականին Քենեդիի երդմնակալությունից առաջ Վաշինգտոնում առատ ձյուն էր տեղացել: Արարողություններին քաղաքը պատրաստելու համար Վաշինգտոնի փողոցները մաքրում էին հարյուրավոր ամերիկացիներ:

Ռեկորդային ցուրտ եղանակ գրանցվել է Ռոնալդ Ռեյգանի երդմնակալությանը: 1985 թվականի հունվարին Վաշինգտոնում -14 աստիճան էր ու հենց այդ պայմաններում էլ անցկացվել է նախագահի երդմնակալությունը:

ԱՄՆ Սահմանադրությունը չի պահանջում, որ նախագահները երդվեն Աստվածաշնչի վրա: Բայց այդպես արել են գրեթե բոլոր նախագահները՝ հետևելով Ջորջ Վաշինգտոնի օրինակին:

Աստվածաշնչից հրաժարվել է Թեոդոր Ռուզվելտը, քանի որ նախորդ նախագահին սպանել էին: Աստվածաշունչ չի եղել նաև Լինդոն Ջոնսոնի երդմնակալությանը. նա երդվել է օդանավում՝ նախագահ Քենեդիի սպանությունից անմիջապես հետո, Վաշինգտոն վերադառնալու ճանապարհին:

Դոնալդ Թրամփի երդմնակալությունը ընթանում է զանգվածային ցույցերով տասնյակ քաղաքներում: Ընտրված նախագահի դեմ են հանդես գալիս տարբեր կազմակերպություններ, այդ թվում՝ մարիխուանայի օրինականացման շարժումը: Նրանք մտադիր են որպես բողոքի նշան 5 հազար գլանակ ծխել երդմնակալության օրը:

Թրամփի երդմնակալությունից հետո Վաշինգտոնում ծրագրված է կանանց բողոքի ցույց ընդդեմ Թրամփի: Մասնակիցների թիվը կարող է գերազանցել 200 հազարը: Ներկա են լինելու հայտնի կանայք՝ հոլիվուդյան աստղեր Ջուլիանա Մուրը, Սկարլետ Յոհանսոնը, մասնակցելու է նաև Շերը:

Երդմնակալության՝ միայն անվտանգությունն ապահովելու համար ծախսվել է 100 միլիոն դոլար, արտակարգ ռեժիմով աշխատում է 3000 ոստիկան, 8000 գվարդիական ու 5000 զինվորական:

Գրել կարծիք