Թրամփի և Պուտինի խորհրդավոր հանդիպումը. Բանակցությունների վկա կա միայն ռուսական կողմից
Գագաթնաժողովի մասնակիցների պատվին տված հանդիսավոր ընթրիքին ԱՄՆ նախագահն անսպասելիորեն վեր է կացել իր տեղից և նստել Վլադիմիր Պուտինի սեղանի մոտ: Նրանց միջև զրույցը տևել է մոտ մեկ ժամ:
Դիտորդները նշում են, որ նման իմպրովիզացված բանակցությունները հաճախակի երևույթ են գագաթնաժողովներում, սակայն այս դեպքը ծայրահեղ անսովոր է: Զրույցին չի մասնակցել ամերիկացի թարգմանիչ: Այսինքն՝ սղագրություն, որի կազմելը թարգմանչի պարտականություններնն է, կունենա միայն ռուսական կողմը:
Սպիտակ տունը հաստատել է Թրամփի և Պուտինի միջև հանդիպման փաստը, սակայն այն «կարճ» է անվանել և բնութագրել որպես «նախագահի կողմից համաշխարհային առաջնորդների հետ կապերի հանդեպ պարտավորությունների սովորական կատարում»:
Սակայն ամերիկյան լրատվամիջոցների մեծ մասը, որոնք այս նորությունը թոփերի շարքում են հրապարակել, այլ կարծիքի են: Ռուսաստանի հետ ապօրինի կապերի մեղադրանքները Թրամփի աշխատակիցների և ազգականների հասցեին բազմապատկվում են և ավելի հստակ դառնում: Այդ կապերի հետաքննություն է այժմ վարում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ու Սենատը, ինչպես նաև արդարադատության նախարարության հատուկ դատախազը:
Կարդա նաև
Newmag-ը ներկայացնում է չեխ գրող Յախիմ Տոպոլի «Սատանայի արհեստանոցը» գիրքը (թրեյլեր)
Newmag-ը ներկայացնում է գերմանացի ռեժիսոր, դրամատուրգ Նուրան Դավիթ Քալիսի գրական դեբյուտը՝ «Լուսինը մեր արևն է» վեպը (թրեյլեր)
Ուշագրավ փաստեր «Անունները չփոխե՛լ» գրքի հեղինակ Մարիաննա Հակոբյանի մասին (տեսանյութ)
Newmag-ը Արմենիա Հ/Ը եթերում ներկայացրել է Գանեսա Նագառաջանի «Վաղը՝ մեկ ուրիշ օր» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)