ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Դոնալդ Թրամփի վարչակազմի ռուսական ճեղքերը

Դոնալդ Թրամփի վարչակազմի ռուսական ճեղքերը

Փետրվարի 13-ին հրաժարական ներկայացրեց Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինը: Հրաժարականը հասունացած սկանդալի տրամաբանական շարունակությունն էր: Մեկ ամիս առաջ մամուլն արդեն սկսել էր գրել ռուսական բարձրաստիճան պաշտոնյաների հետ Ֆլինի կապերի մասին: Մասնավորապես, հայտնի էր դարձել, որ դեռ նախընտրական շրջանում լինելով Թրամփի շտաբի գլխավոր ֆիգուրներից մեկը և դրանից հետո արդեն ընտրված նախագահի հիմնական թիմակիցը՝ Մայքլ Ֆլինը գաղտնի բանակցություններ է վարել Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ և քննարկել է Ռուսաստանի դեմ կիրառվող ԱՄՆ սանկցիաները:  
Ամերիկյան հետախուզությունը կասկածում է, որ Ռուսաստանը խառնվել է ԱՄՆ նախագահի ընտրություններին՝ Դոնալդ Թրամփին օգնելու նպատակով: Իսկ Ֆլինը, լինելով նրա հիմնական օգնականներից ու խորհրդականներից մեկը, հստակ ազդակներ է ուղարկել Ռուսաստանին, որ սանկցիաները կթուլանան: Կրեմլում հերքել են այդ տեղեկությունը, հետո ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը խոստովանել է, որ  ինչ-ինչ խոսակցություններ եղել են, բայց ավելի լավ է՝ ԱԳՆ-ն խոսի այդ մասին: Սպիտակ տանը ևս սկզբում հերքել էին ինֆորմացիան՝ պնդելով, թե դրանք ոչ թե գաղտնի բանակցություններ են եղել, այլ սուրբծննդյան շնորհավորանքներ:



Մարին Լը Պեն. Թե ինչպես մարգինալի դուստրը դարձավ Ֆրանսիայի ամենահայտնի քաղաքական գործիչը





Ֆլինի «մութ» գործերի և հնարավոր ռիսկերի մասին Արդարադատության նախարարությունն ավելի վաղ տեղեկացրել էր Սպիտակ տանը: Հիմա մի քանի կոնգրեսականներ դիմել են Հետաքննությունների դաշնային բյուրո՝ պահանջելով «Ֆլինի գործողությունների վերաբերյալ» փակ քննարկում: Նրանք ուզում են իմանալ ռուս դեսպանի հետ նրա խոսակցության ամբողջական բովանդակությունը: Կոնգրեսականներն ուզում են պարզել, թե ովքեր են Ֆիլինի դաշնակիցները Սպիտակ տանը և  ուրիշ էլ ով է վտանգ ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգության համար:

Մայքլ Ֆլինն իր հրաժարականի հիմնական պատճառ նշել է «ընտրված փոխնախագահին և Սպիտակ տան մյուս ներկայացուցիչներին ռուս դեսպանի հետ իր հեռախոսազրույցի վերաբերյալ ոչ միտումնավոր թերի ինֆորմացիա տրամադրել»-ը: Դոնալդ Թրամփն ընդունել է նրա հրաժարականը և ազգային անվտանգության հարցերով խորհրդականի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել պահեստային գեներալ-լեյտենանտ Քիթ Քելոգին:

Տարածել