BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Դոնալդ Թրամփի նախագահական մեքենան. Պաշտպանական ամր

Դոնալդ Թրամփի նախագահական մեքենան. Պաշտպանական ամրոց` անիվների վրա

ԱՄՆ նախագահներին միշտ սպասարկել է «Կադիլակ»-ը, վերջին մոդելը, որից այժմ օգտվում է Դոնալդ Թրամփը, կոչվում է «Հրեշ»:
ԱՄՆ նախագահի մեքենան երկու անգամ երկար է ընտանեկան մեծ ջիփերից: Այն ստեղծված է այնպես, որ թաքցնի մեքենայի պաշտպանական հնարավորությունները և արտաքուստ չցուցադրի իր հնարավորությունները: Իրականում սա մենքենա-ամրոց է:

General Motors-ը ցանկանում էր մեքենան կահավորել ու հանձնել Թրամփին նրա երդմնակալության օրը, բայց չհասցրեց: Այն շահագործման է հանձնվում միայն հիմա: Դոնալդ Թրամփի լիմուզինը հաղթահարել է ռումբի պայթյունով փորձարկումը: Եթե մեքենայի վրա ռազմական, կամ նույնիսկ քիմիական հարձակում լինի, նախագահը ողջ կմնա:  Մեքենան ունի հատուկ կահավորված զինապահեստ ու ապահովված է թթվածնի պաշարով քիմիական ու կենսաբանական հարձակումից պաշտպանվելու համար:

«Հրեշը» կշռում է 8 տոննա, ունի 20 սանտիմենտր հաստությամբ երկաթյա դռներ, ինչպես Boeing 757-ի օդանավը: Մեքենայի դռները կարող են դիմագրավել նույնիսկ հրթիռի ուղիղ հարվածը:Մեքենայի դիմապակին կարող է հետ մղել նույնիսկ զրահապատ ապակիները կոտրող փամփուշտները: Մեքենան կարող է պայթել արկի վրա, ու չվնասվել, նրա վառելիքի բաքն այրելն անհնար է:
Այս մեքենայի միայն վարորդի կողապակին կարող է բացվել: Դա արվել է վարորդի կողմից վճարումներ անելու համար: Մյուս ապակիները չեն բացվում: Արտառոց իրավիճակներում նախագահի կյանքը փրկելու համար մեքենայի բեռնախցիկում պահվում է արյուն:

Մեքենան ունի նաև գիշերային տեսանելիության սարքեր: Բայց «Հրեշը» նախագահի ավտոշարասյան գերժամանակակից միակ մեքենան չէ: Շարասյան մեջ է նաև նախագահի մեքենայից առանձին կապ ապահովող ալեհավաքը: Եվ նախագահին մշտապես ուղեկցում է հատուկ զինվորական, որը միշտ իր հետ է պահում «Միջուկային պայուսակը», որում մանրամասն ներկայացված է, թե ինչ է պետք անել  նաև ռազմական հարձակման դեպքում:
Մեքենայի գինը մոտ 2 միլիոն դոլար: Այս մեքենայից ԱՄՆ նախագահականում կա 12 հատ , սովորաբար նրանք մի քանի ամիս շուտ ուղարկվում են ԱՄՆ նախագահի արտասահմանյան այցի ժամանման վայրեր:
 

Տարածել