Տեխնոսլենգ.  Հարստացնում ենք տեխնոլոգիական բառապաշարը

Տեխնոսլենգ. Հարստացնում ենք տեխնոլոգիական բառապաշարը

Սոցցանցերում հիմար վիճակում չհայտնվելու, առավել ևս թրենդի մեջ լինելու համար տեխնոսլենգն իմանալը պարտադիր է:

twooshTwoosh՝ 140 նիշից բաղկացած թվիթը միկրոբլոգում: Բառի արմատը անգլերեն Woosh բառն է` օդի ճեղքման ձայնը, իսկ առաջինը T տառը խորհրդանշում է Twitter-ը: Բառացի` 140 նիշանոց թվիթ, որը կանգնեցրեց twitter-ի օդը:

 

 

 

Phone-yawnPhone-yawn` հեռախոսային հորանջ, երբ մեկը հասարակական վայրում վերցնում է իր հեռախոսը, նայում էկրանին, իսկ շրջապատող մարդիկ, հորանջելու վարակի նման վերցնում են իրենց հեռախոսները և կրկնում նույն գործողությունը:

 

 

 

Facebook-mommyFacebook mommy` մայրեր, որոնք երեխաների հետ զբաղվելու ժամանակ չունեն, փոխարենը ամբողջ օրը տրամադրում են իրենց փոքրիկների նկարները Facebook-ում տեղադրելու համար #արևս, #գանձս և այլ փաղաքշական թեգերով:

 

 

 

GloatgramGloatgram` Instagram-ում այն նկարները, որոնք ցույց են տալիս, թե որքան լավ է ապրում դրանց հեղինակը: Հիմնականում այդ նկարները պատմում են ճանապարհորդությունների, սննդի կամ երջանիկ հարաբերությունների մասին:

 

 

 

shoefieShoefie` կոշիկների թրենդային սելֆիները, որոնք տարածված են Instagram-ում: Shoefie-ն անգլերեն shoes և selfie բառերից է:

 

 

 

Գրել կարծիք