ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Ինչպե՞ս արագ հարմարվել համալսարանական կյանքին․ 10

Ինչպե՞ս արագ հարմարվել համալսարանական կյանքին․ 10 խորհուրդ առաջին կուրսեցիներին

Այն, ինչ դպրոցում չեն սովորեցնում


Դպրոցական տարիներն ավարտվել են, սկսվում է մեծական կյանքը: 10 խորհուրդ-կանոն առաջին կուրսեցիների համար նոր միջավայրում հեշտ ադապտացվելու ու ուսանողական կյանքն անմոռանալի  ու արդյունավետ դարձնելու համար:

Մի վախեցեք խնդրել օգնություն


Չե՞ք գտնում լսարանը, ոչինչ չեք հասկանում կրթաթոշակի զեղջային կանոների՞ց, հավատացեք, դուք միակը չեք, մինչդեռ կան տասնյակ մարդիկ, որոնք, հաստատ, պատրաստ են օգնել: Համալսարանների մեծ մասում կան բարձր կուրսեցիներ, որոնք կատարում են կուրատորի դեր, պատրաստ են պատասխանել բոլոր հարցերին, օգնել:  

Փորձեք անսովոր բաներ


Պարային խմբակ, հեռուստատեսային, թատերական պարապմունքներ, երգչախումբ, ՈՒՀԱ թիմ: Ոչ ոք չգիտի, նույնիսկ դուք, թե որտեղ  նորովի կբացահայտեք ինքներդ ձեզ: Օգտագործեք նոր ընձեռված հնարավորությունները, որոնք չեք ունեցել դպրոցում:  Դուք կսովորեք ճիշտ պլանավորել ժամանակը, որպեսզի քննաշրջանը սկսվելուն պես չսկսեք վազվզել այս ու այն կողմ:

Սեմինարների ժամանակ ակտիվ եղեք


Եթե դպրոցում շատերն են սիրում նստել վերջին նստարանին ու աչքի չընկնել, այստեղ ամեն ինչ ճիշտ հակառակն է պետք անել:  Կպատասխանեք սեմինարների ընթացքում, աչքի կընկնեք, ձեզ կհիշեք նաև քննությունների ժամանակ ու գուցե ստանաք նաև «ավտոմատ»:

Ծանոթացեք նոր մարդկանց հետ


Հատկապես կուրսեցիների ու բարձր կուրսեցիների հետ: Առաջինների հետ դեռ մի քանի տարի էլ շփվելու եք, գուցե նրանք դառնան ձեր լավագույն ու կյանքի ընկերները, իսկ բարձր կուրսում սովորողները կպատմեն ամեն ինչ դասախոսների, նրանց նախասիրությունների ու տարօրինակությունների մասին, կօգնեն քննություններին պատրաստվել, կտարմադրեն իրենց համառոտագրերը: Իսկ հետագայում գուցե դառնան ձեր ավագ գործընկերները: Օգտակար է ծանոթանալ նաև բուհի ակտիվիստների, ուսխորհուրդի անդամների ու նաև ֆակուլտետի աշխատակիցների հետ:

Մի վախեցեք քննաշրջանից


Համալսարանական քննություններից դեռ ոչ ոք չի մահացել, հավատացեք: Այո, դպրոցի հետ համեմատած, քննությունները շատ ու շատ են լինելու ու ոչ մեկ տարի, բայց դա այնքան էլ սարսափելի չէ: Եթե դասերի ժամանակ համառոտագրեր անեք, նախապես պատրաստվեք, գիշերներն անքուն անցկացնելու կարիք չի լինի: Շատ ուսանողներ սիրում են խմբակային պատրաստվել քննություններին, դա շատ արդյունավետ ու զվարճալի սովորություն է:


Կարդացեք նաև․



ֆիզկուլտուրայի դասերը բաց մի թողեք


Ամեն ինչ պարզ է. Չստանալ քննությունը կամ ստուգարքը, կտրվել կրթաթոշակից ֆիզկուլտուրայի դասերին չմասնակցելու համար, անիմաստ է: Որքան էլ մտածեք, որ դա անկարևոր ու երկրորդական դաս է, այն նույնպես կազդի ձեր առաջադիմության վրա: Փոխարենը,  միշտ կլինեք մարզված:

Մոռացեք այն ամենը, ինչ ձեզ սովորեցրել են դպրոցում


Առաջին. ձեր անցողիկ բալերը ոչինչ չեն նշանակում: Երկրորդ, ձեր բառապաշարից հանեք «դաս», «դասատու» ու «դասամիջոց» բառերը: Երրորդ, այսուհետև ուսումը միայն ձեր պրոբլեմն է: Ծնողներին տնօրենի մոտ չեն կանչելու, բայց պրոբլեմները դրանից չեն պակասի: Մի գեղեցիկ օր կարող եք դուրս մնալ կյանքի լավագույն տարիները վայելելու վայրից` բուհից:

Թեթև տարեք


Եթե հիվանդացել եք ու դասի չեք գնացել, բուհից դուրս չեք մնա: Եթե ամեն օր մի տասը գիրք ձեզ հետ չտանեք դասի, էլի դուրս չեք մնա: Եթե նույնիսկ մի քանի անգամ ուշացել եք դասից, էլի դուրս չեք մնա: Փորձեք լեզու գտնել դասախոսների հետ, ու ամեն ինչ լավ կլինի:

Աչքաթող մի արեք դասերը


Չնայած նախորդ կետում գրված խորհուրդներին, չմոռանաք դասախոսությունների մասին: Ուսանողական կյանքը հիասքանչ է ու գրավիչ, բայց հիշեք նաև դասերի մասին: Չէ որ դուք, ի վերջո, այստեղեք սովորելու համար:

Ուսանողական տարիները լավագույնն են


Դուք դեռ կհամոզվեք, հավատացեք, ուսանողական կյանքը կլինի ձեր լավագույն ու անմոռանալի, ամենահիշվող ու ամենաանհոգ շրջանը: Դպրոցական տարիները արագ են անցնում, բայց ուսանողական տարիները կթվան մեկ ակնկթարթ:

LIFEHACKER


 

Տարածել