«Մերժված է». Թրամփը խստացնում է վիզայի տրամադրման կարգը. ո՞ր երկներին է դա վերաբերում

«Մերժված է». Թրամփը խստացնում է վիզայի տրամադրման կարգը. ո՞ր երկներին է դա վերաբերում

Մուտքի արտոնագրի մասին օրենքը Թրամփի վարչակազմին լայն հնարավորություն է տալիս առանց աղմուկի, հեշտությամբ մերժել կամ բարդացնել շատ մարդկանց մուտքի արտոնագրի տրամադրումը:

Այս ամսվա սկզբին կայացավ 2017թ.-ի Տնտեսության ու Զարգացման Աֆրիկյան համաշխարհային գագաթնաժողովը: Աֆրիկայից որևէ մասնակից ներկա չէր: Գրանցված մոտ 100 պատվիրակ Գվինեայից մինչև Եթովպիա, Հարավային Աֆրիկա, ռեժիսորներ ու կառավարության ներկայացուցիչներ, բոլորին մերժել էին ամերիկյան բիզնես վիզա ստանալու հարցում:

Միաժամանակ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հանձնարարակնով Միացյալ Նահանգների ներկայացուցչությունները պարտավորվել են ավելի շատ հարցեր տալ վիզայի համար դիմած անձանց, ներառյալ` վերջին 15 տարիներին նրանց աշխատած ու ապրած վայրի մասին:

Նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն քաղաքականությունն արդեն շատերին անհանգստության առիթ է տվել. այն ենթադրում է վիզաների տրամադրման քաղաքականության վերանայում, որով Միացյալ Նահանգների ներկայացուցչությունները որշում են կայացնում` ում տրամադրել վիզա ներգաղթելու, աշխատելու կամ այցելության նպատակով: Բայց այն չի հեղափոխում վիազայի տրամադրման գործող համակարգը: Եվ հենց սա էլ հարցի խնդրահարույց կողմն է:

Կառավարությունը հսկայական, գրեթե անվիճարկելի իշխանություն ունի Միացյալ Նահանգներ մուտք գործելու վիզա տրամադրելու հարցում: Եվ գործընթացը որով սահմանվում է վիզայի տրամադրման սկզբունքը բազմաթիվ սուբյեկտիվ դատողությունների հնարավորություն է տալիս:

Վիզաների խաղադաշտն արդեն անհարթ է:

Global Green Development Group –ի ղեկավարի` Մերի Ֆլոուերսի կարծիքով վիզաների մերժումը պատահական բնույթ չի կրում: Թրամփի վարչակազմը գոյություն ունեցող խտրականության ապացույցն է: «Նորություն չէ, սա երկար ժամանակ է շարունակվում: Ամեն տարի մենք հրավիրում ենք երկրներ ամբողջ Աֆրիկայից մասնակցելու ամերիկյան բիզնեսմենների հետ գագաթնաժողովին ու ամեն տարի նրանց զգալի մասը, մոտ 40% չեն ստանում են իրենց B2ը (վիզա բիզնես ճանապարհորդության համար)»: 2017-ին աճը 40-ից 100%-ի ոչ թե տեսակի այլ քանակի տարբերություն էր:

Ըստ Ֆլոուերսի խոսքն այստեղ խտրականության մասին է, մերժվում են Աֆրիկյան երկրների ներկայացուցիչները: Նա արդեն սկսել է իր անձնական հետաքննությունը: Աֆրիկյան երկրները մերժումների ամենաբարձր ցուցանիշն ունեն:

Եվրոպայի, Կանդայի, Ավստրալիայի ու ասիական որոշ երկրների քաղաքացիներ վիզայի կարիք ընդհանրապես չունեն, շատերն էլ չեն պատրաստվում մնալ Նահանգներում 90 օր կամ ավելի: Եթե հաշվենք այն երկրները, որոնց քաղաքացիները Միացյալ Նահանգներ մեկնելու համար վիզայի կարիք չունեն, ապա մերժման իրական ցուցանիշն այդ հատվածում էապես կնվազի, իսկ արևմտյան Աֆրիկայի ու կենտրոնական Ասիայի մերժման ցուցանիշները կտրուկ կբարձրանան:

Ֆլոուերսի խոսքով նա դիմել է կոնգրեսական Քարեն Բասին ու պատմել է վիզաների հետ կապված գոյություն ունեցող խնդրի մասին: Բասը կապ է հաստատել պետդեպի հետ: «Մենք սկսեցինք հարցնել նրանց՝ ինչո՞ւ»:

Կարող եք մեկնել Միացյալ Նահանգներ, եթե հյուպատոսական բաժնի աշխատակիցը վստահում է Ձեզ:

Միացյալ Նահանգներ մուտք գործելու համար որևէ հստակ երաշխիք չկա: Նույնիսկ եթե ձեր փաստաթղթերը լրացված են ամենայն ճշգրտությամբ, նույնիսկ եթե Դուք վճարել եք գրանցման վճարը հաջողությունը երաշխավորված չէ:

Ներգաղթի ու քաղաքացիության մասին օրենքը մի շարք պատճառներ է նախատեսում, որոնց հիման վրա պետդեպարտամենտը կարող է Ձեզ Միացյալ Նահանգների համար «անընդունելի» համարել: Չեք համապատասխանի ընդունելի լինելու չափանիշներին՝ չեք ստանա մուտքի արտոնագիր: Որքանով է դիմորդը համապատասխանում այդ անընդունելիության հիմքերի ցուցակին՝ երբեք հնարավոր չէ պարզել, քանի որ շատ են դեպքերը, երբ ընդունել-չընդունելու որոշումը մնում է հյուպատոսության աշխատակցի հայեցողությանը: Մի բան է, երբ մերժումը հիմնավորում են քրեական կամ ահաբեկչական անցյալի առկայությամբ, մեկ այլ բանէ, երբ մերժվում ես ահաբեկչական խմբավորմանը «նյութական աջակցություն» ցուցաբերելու կասկածանքով: Հենց այս հիմնավորմամբ էլ մերժվեցին Սիրիացի բազմաթիվ փախստականներ, քանի դեռ կոնգրեսի միջամտությամբ մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացը փոքր-ինչ չէր մեղմացվել: Բայց նույնիսկ ահաբեկչության ամենալայն սահմանումները շատերին ծուղակը չի գցում: Ավելի մեծ խնդիր են ներկայացնում առաջին հայացքից պարզ թվացող 2 հարցերը, որոնց  պատասխանելիս պետք է ազնիվ լինեք..«Ով եք Դուք և ինչու եք ցանկանում գնալ Միացյալ Նահանգներ»:

Տեսականորեն, մուտքի արտոնագիր ստանալու համար դիմումը լրացնելիս աննշան վրիպակը վիզա ստանալու հարցում էական դեր չի խաղում: Բայց եթե Դուք որևէ սխալ բան ասեք ամերիկացի պաշտոնյային, որը «կարևոր» նշանակություն ունի Ձեր հայտադիմումի համար, և եթե  հյուպատոսական բաժնի աշխատակիցը որոշի, որ Դուք դա արել եք «դիտավորյալ», Ձեր դիմումը կմերժվի:

Որքան երկարատև ու խճճված է Ձեր հայտադիմումն ընդունելու գործընթացը, որքան շատ տեղեկություն է պահանջում պետդեպարտամենտը, այնքան մեծ է հավանականությունը, որ Ձեր գործընթացի հանդեպ թերահավատորեն են տրամադրված և այդ կերպ ավելի է հեշտանում դիտավորությամբ տրամադրած սխալ տեղեկատվության բացահայտումը:

Բոլոր նրանք, ովքեր դիմում են ոչ ներգաղթային տիպի վիզայի համար (մուտքի այս արտոնագիրը հնարավորություն չի տալիս Ձեզ դիմել Green Card ստանալու համար, այն ներառում է բոլոր տեսակի վիզաները՝ ուսանողականից մինչև տուրիստական ու աշխատանքային վիզա) պետք է վստահորեն ապացուցեն հյուպատոսական բաժնի աշխատակցին, որ չեն փորձելու մնալ Միացյալ Նահանգներում: «Ներգաղթի մտադրության կանխավարկած» գոյություն ունի. Միացյալ Նահանգները կարծում են, որ յուրաքանչյուրն ով գալիս է այցելության ցանկանում է մնալ այստեղ, այս կասկածն ակտուալ է քանի դեռ Դուք չեք պացուցել հակառակը: Ներգաղթի մտադրության կանխավարկածը շրջանցելու համար անհրաժեշտ է ցույց տալ, որ «ամուր կապեր» ունեք Ձեր հայրենիքի հետ:

«Կապերը» ներառում են Ձեր կյանքի տարբեր ոլորտները: Դրանք տարբեր են կախված երկրից, քաղաքից, անհատներից, բայց օրինակները հետևյալն են. Աշխատանք, տուն/բնակարան,Ձեր հարաբերությունները ընտանիքի կամ ընկերներ հետ:

Վիզայի տրամադրման հարցազրույցներն անցկացնելիս հյուպատոսության ներկայացուցիչը յուրաքանչյուր դիմումն առանձին է ուսումնասիրում, հաշվի է առնում դիմումի հանգամանքները, ճանապարհորդության նպատակն ու դիմորդի կապերը Միացյալ Նահանգներում:

Մուտքի արտոնագրի դիմումը մերժելու մասին որոշումը հնարավոր է բողոքարկել այն՝ վիզան ամեն դեպքում ստանալու նպատակով: Բայց նման դեպքերը հազվադեպ են: Եթե Ձեր ձեր դիմումը մերժվել է, կամ եթե Ձեզ ի սկզբանե բողոքարկելու իրավունք չի տրվում, ապա ամեն ինչ վատ է: Դուք չեք կարող կառավարությանը ստիպել «դատել» հյուպատոական բաժնի կայացրած որոշումը: «Հյուպատոսական անքննելիությունը» նշանակում է, որ մուտքի արտոնագիր ստանալու վերաբերյալ հյուպատոսական բաժնի ներկայացուցչի կայացրած որոշումը դատական ուսումնասիրման կամ քննության ենթակա չէ: 2015-ին գերագույն դատարանի կայացրած որոշմամբ դիմորդը նույնիսկ իրավունք չունի իմանալու մուտքի արտոնագրի համար դիմումի մերժման պատճառը: Միակ բանը, որ պետդեպարտամենտը կարող է ասել դիմորդին դա այն է, թե «անընդունելիության» չափանիշներից որին է համապատասխանում տվյալ դիմումը: Այլևս ոչինչ ասելու կարիք չկա:

Ձեր հայտադիմումը կարող է մերժվել, եթե Դուք չունեք Միացյալ Նահանգներ մերկնելու համար լավ պատճառ:

Իր անձնական հետաքննությունը վարող Մերի Ֆլոուերսը խնդրել էր կոնֆերանսի հրավիրված անձանց գրել իրենց երկրներում Միացյալ Նահանգների հյուպատոսական բաժնում վիզա ստանալու համար անցած հարցազրույցների մասին: Նրանցից շատերի մոտ հարցազրույցը տևել է մոտ երկու րոպե: «Մերժված մասնակիցներից» մեկը՝ գանացի ռեժիսորն ասում է, որ այցի նպատակի մասին հարցնելու փոխարեն, նրան հարցրել են, թե քանի երեխա ունի և թե քանի տարեկան են վերջիններս: Հետո, համառոտ, նրանց դիմումները մերժվել են: Որոշ դեպքերում դիմորդներն, ըստ հյուպատոսության, չեն համապատասխանել ուղևորության որակավորումներին: Որակավորման ցուցակում կետերից մեկը հայրենիքում երեխաների առկայությունն է եղել: Ֆլոուերսի խոսքով մերժման ձևաթղթերն էլ են տարբեր եղել, մեկինը վարդագույն, մյուսինը՝ կանաչ: Կալիֆորնիայում կայացած Աֆրիկյան համաժողովը Թրամփի վարչակազմի առաջին երկու ամիսներին է կայացել, որոնց ընթացքում Միացյալ Նահանգներ ուղևորվելու համար դիմած անձանց հարցազրույցները եղել են կասկածելիորեն կարճ ու համառոտ: Փետրվարին Թիբետի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականը պետք է մեկներ Տեխասում կայանալիք խաղին մասնակցելու համար, նրանք նույնպես մուտքի արտոնագիր չստացան: Քեսի Չիլդերսը, Ամերիկայի քաղաքացի, ով զբաղվել է թիմի կազմակերպչական հարցերով, դրամահավաք էջ էր բացել ֆուտբոլի հավաքականի համար (Մուտքի արտոնագրի համար հայտադիմումի սահմանված վճարը կազմում է նրանց տարեկան բյուջեի կեսը), ի վերջո նրանց վիզա չտվեցին: Երբ վերջապես նրանք հասել էին այդ պատուհանին, հյուպատոսական բաժնի աշխատակիցը առավելագունը երկու հարց է տվել՝ արագ, խիստ , առանց որևէ հետաքրքրություն ցուցաբերելու: Որոշումը կայացրել են արագ, նրանց մերժեցին առանց որևէ բացատրության ու հիմնավորման: Բոլոր փաստաթղթերը լրացված էին ճշգրիտ, հրավերները կարգին էին, աղջիկներին հարցրել են խաղային ինչ դիրքում են հանդես գալսի թիմում և ունեն արդյոք հարազատներ Միացյալ Նահանգներում:  Աշխատակիցը նույնիսկ չի նայել հավելյալ փաստաթզթերին: Մերժված է, հենց այսպես: Միակ բացատրությունը հետևյալն է եղել. «Միացյալ Նահանգներ մեկնելու համար Դուք բավարար հիմքեր առներ չունեք»:

Եվ այս ամենը տեղի էր ունենում դեռ մինչև պետքարտուղարը հրահանգ կուղարկեր բոլոր հյուպատոսական ներկայացուցչություններ: 2015-ի մարտին հրահանգ տրվեց ստուգել այն մարդկանց տվյալները, որոնք հավանաբար կարող են հետագայում կացության վիզայի համար դիմել: Պարտադիր ստուգման ենթակա են այդ անձանց աշխատավայրն ու բնակության վայրը վերջին 15 տարիներին ու սոցցանցերում նրանց անձնական էջերը: Իրականում այս հրահանգը որևէ նոր համակարգի ներմուծում չէր, այն գործող համակարգի հավելում, տվյալների կրկնակի ստուգում Անվտանգության խորհրդատվական համակարգում (ԱԽՀ): Հյուպատոսական բաժինների աշխատակիներն այսպիսով պարտավորվում են հարցում ուղարկել անվտանգության խորհրդատվական համակարգ, եթե վիզայի համար դիմած անձի անունը ահաբեկչության տվյալների բազայում է կամ եթե դիմողը այն 33 երկրներից մեկի ներկայացուցիչ է, որոնց բնակչության մեծամասնությունը մահմեդականներ են, բացառությամբ Կորեայի ու Կուբայի: Եթե ԱԽՀ հայտ է ներկայացվում, ապա պետդեպարտամենտը տվյալ դիմումն անցկացնում է անվտանգության համակարգի տվյալների բազա, հնարավոր էմ որ դիմողին հավելյալ հարցեր տալու անհրաժեշտություն առաջանա, ինչն էապես երկարաձգում է գործընթացի տևողությունը:  Կարճատև ճամփորդության համար մուտքի արտոնագիր ստանակու  համար հաճախ ամիսներ են պահանջվում:

Ինչի հիման վրա է «բնակչությունն» արժանանում ավելի մանրակրկիտ ստուգման: Ինչպես է որոշվում Դուք «ամուր կապեր» ունեք Ձեր հայրենիքում, թե ոչ, կամ ինչի հիման վրա է որոշվում տվյալ անձի՝ Միացյալ նահանգներ այցելելու հիմքերը լա՞վն են, կամ բավարա՞ր են. թե՞ ոչ:

Քանի որ կայացրած որոշումները շատ դեպքերում սուբյեկտիվ են պետդեպարտամենտն էմպիրիկ օրենքներ է ընդունել, որպեսզի բողոքարկումն ամբողջությամբ կամավոր բնույթ չկրի: Կոնֆերանսի աֆրիկական երկրների մասնակից-դիմորդներին հարցրել են իրենց երեխաների մասին, քանի որ երեխաների առկայությունը համարվում է երաշխիք, ամուր կապ հայրենիքի հետ: Ավելի մանրակրկիտ քննության են ենթարկվում այն անձինք, որոնք երեխաներ չունեն, վերջիններս պետք է ավելի շատ ջանքեր գործադրեն ապացուցելու համար, որ իրենց հայրենիքի հետ կապող ամուր հիմքեր ունեն: Երբեմն այս քաղաքականությունը մատնանշվում է գրեթե անմիջականորեն: Ֆիլիպիններում Միացյալ Նահանգների հյուպատոսության վերաբերյալ մի գրառման մեջ նշվում է, որ 40-ից ցածր տարիքային խմբի չամուսնացած բոլոր կանանց մուտքի արտոնագիր չեն տրամադրում, քանի որ նրանց կապերը Ֆիլիպինների հետ բավարար ամուր չեն: Մերժելու մեկ այլ պատճառ է ֆինանսական ու քաղաքական անկայունության վիճակն ու աղքատությունը: Թիբետի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը վառ օրինակ է:  Թիբետցիները հաճախ են գալիս Միացյալ Նահանգներ ժամանակավոր կացության վիզայով, բայց հետո դիմում են հիմնական բնակության համա: Հիմնականում դիմում են որպես փախստական` հիմնավորելով, որ բռնաճնշումների են ենթարկվում Չինաստանի կառավարության կողմից: Սա հյուպատոսության ներկայացուցչին հիմք է տալիս մտածելու, որ թիբետցի դիմորդների մեծ մասը ներգաղթելու նպատակ ունեն: Արդյունքում մերժվում են նաև այն թիբետցիները, որոնց իրենց երկրում չեն հետապնդում:

Նման իրավիճակում էին հայտնվել սիրիացիները: Բազմաթիվ սիրիացիներ ստացել էին մուտքի արտոնագրեր մինչև պատերազմը: Բայց հետո շատերին մերժում էին, քանի որ վտանգ կար, որ նրանք չէն ցանկանա վերադառնալ պատերազմող հայրենիք:

Ամեն դեպքում որևէ օբյեկտիվ գնահատման ձև չկա:  Հնարավոր չէ օբյեկտիվորեն գնահատել ամուր կապը կամ էլ տարբերակել միտումնավոր խարդախությունը պատահաբար թույլ տված սխալից: Այս ամենը սուբյեկտիվ բնույթ է կրում: Թրամփի վարչակազմի ընտրած քաղաքականությունը կարող է էապես կրճատել մուտքի արտոնագիր ստացած մարդկանց թիվը: Սա իհարկե կարող է հանգեցնել մեկուսացման, բայց դա բավարար հիմք չէ համակարգը փոխելու համար:

Գրել կարծիք