Փրկել տնտեսությունը հավկիթով ու կիտրոնով. Ուզբեկստանի կառավարության անհավանական նախագիծը
Ուզբեկստանի կառավարությունը ծրագրում է հավերի ու կիտրոնի ծառերի օգնությամբ ապահովել 2 միլիոն տնային տնտեսություններին ապրուստով ու եկամտով: Նախագիծը հանրային քննարկման է դրված: Հատուկ այս պրոեկտի համար ստեղծված ընկերությունները ընտանիքներին բաժանելու են հավեր ու կիտրոնի սերմեր, ապա որոշ ժամանակ անց հենց նրանցից էլ գնելու են հավկիթ և կիտրոն արտահանման համար:
Ուզբեկական մրգերի ու բանջարեղենի սպառման շուկան հիմնականում Ռուսաստանն է: Սակայն անցած նոյեմբերին Ուզբեկստանի տնտեսությունը մեծապես շահել է ռուսական ապրանքների վրա Արևմուտքի արգելքից` ընդլայնելով արտահանման աշխարհագրությունը:
Ուզբեկստանի բնակչության գրեթե 1/3-ը` մոտ 32 մլն. մարդ ապրում է գյուղատնտեսության համար հարմար տարածքներում: Նրանց համար աշխատաշուկա ստեղծելը գլխավոր մարտահրավերն է ուզբեկական իշխանության համար: Հատկապես, որ վերջին տարիներին մեծացել է Ռուսասատն արտագնա աշխատանքի չմեկնողների թիվը:
Այսպիսով` ուզբեկական կառավարությունն այս ամիս արդեն սկսել է իրագործել հավկիթա-կիտրոնային օպերացիան. 850 հազար տնային տնտեսությունների բաժանվել է ավելի քան 100 հազար հավ, 1 միլիոնից ավելի ընտանիքներ էլ հիմա ջերմոցային պայմաններում աճեցնում են 4,2 միլիոն կիտրոնի ծառ: