Ո՞վ է ում ձեռնոց նետել. Արման Կալուժսկի-Վահագն Աբգարյան հակամարտության մութ կողմերը

Ո՞վ է ում ձեռնոց նետել. Արման Կալուժսկի-Վահագն Աբգարյան հակամարտության մութ կողմերը

Ստացվում է, որ Ալավերդիի քաղաքապետի ընտրություններում պայքարող երկու թեկնածուներին էլ սատարել են քրեական հեղինակություններ

Իրականում ընտրություններում պարտվելը մնացել է ոչ թե հենց թեկնածուների, այլ նրանց սատարող հեղինակություններից մեկի՝ այս դեպքում Արման Կալուժսկու կոկորդի՞ն է մնացել: Վերնիսաժի կրակոցներից վիրավորված  Վահագն Աբգարյանի հետ կատարված ամբողջ պատմությունը և՛ մամուլը, և՛ ալավերդցիները կապում են քաղաքապետի ընտրությունների հետ: Բայց կա նաև վարկած, որ նա խնդիրներ ունի օրենքով գողերի հետ: Ըստ hraparak.amի, խնդիրը կոնկրետ օձունեցի Արման Կալուժսկու հետ է: Տարիներ առաջ Վահագն Աբգարյանի և Արման Կալուժսկու միջև խնդիր է եղել, Վահագնը ինչինչ հարցերում նրան չի ենթարկվել և հայտարարել է, որ  չի պատրաստվում նրա ասածներով շարժվել։

Օձունեցին, նույն ինքը Արման Կալուժսկին Ալավերդիի քաղաքապետի ընտրությունների ժամանակ հովանավորել է Արթուր Աբգարյանին, որը նաև Արթուր Աբգարյանի եղբոր՝ Տարոն Աբգարյանի երեխաների քավորն է։

Ստացվում է, որ Ալավերդիի քաղաքապետի ընտրություններում պայքարող երկու թեկնածուներին էլ սատարել են քրեական հեղինակություններ, և իրականում ընտրություններում պարտվելը մնացել է ոչ թե հենց թեկնածուների, այլ նրանց սատարող հեղինակություններից մեկի՝ այս դեպքում Արման Կալուժսկու կոկորդի՞ն է մնացել:

Եվս մեկ վարկածի համաձայն, Կալուժսկին կապ չունի ընտրությունների հետ, Վահագնը ֆինանսական «ռազբորկաներ» է ունեցել նրա հետ, որն էլ ընկել է Վահագնի  հետևից։

Ո՞վ է Վահագն Աբգարյանը

Վահագն Աբգարյանին ճանաչողներն, ըստ hraparak.am-ի, ասում են, որ մինչև 7-8-րդ դասարանը լավ է սովորել, հետո՝ ընկել վատ շրջապատ։ Երկար տարիներ եղել է Ուկրաինայում, զբաղվել հանքարդյունաբերությամբ: Արդեն հարստացած վերադարձել է հայրենիք: Դարձել է գողերից մեկի սանիկը։

Ըստ տարածված լուրերի, նա Քարինջ գյուղում փորձել է հանքի տիրանալ, ինչի շուրջ «ռազբորկաներ» են եղել: 7-8 տարի առաջ Ռուսաստանից մի գողական՝  Սոխ Կարեն մականունով, որը խնդիրներ է ունեցել Կալուգայում ապրող Արման Կալուժսկու հետ, փախել է Ալավերդի, Վահագն Աբգարյանն էլ թևի տակ է առել Սոխ Կարենին։ Բայց վերջինս սպանվել է։ Դրանից հետո սկսվել է սպանությունների շարքը։ Այս ամենը շրջանառվող լուրեր են, որոնց մանրամասները հասկանալի պատճառներով, ճշտելը բարդ է։


Քրեական աշխարհի մասին գրել ենք նաև.

  • Քրեական վենդետաները շարունակվում են. Հիմա ո՞վ է և ո՞ւմ դեմ. Ալավերդի-Էջմիածին-Երևան տրանզիտ
  • Նոր սպանություն Էջմիածնում. Ի՞նչ կապ կա դրա և Դոն Պիպոյի դեմ մահափորձի ու Կանեվսկոյի միջև
  • Սկանդալ գողական աշխարհում. Ասետրինա Մլադշիին բանտում չեն ընդունել որպես «օրենքով գողի»

Իրականում ո՞վ է Արման Կալուժսկին

Արման Ջանինյան

Քրեական աշխարհում նա հայտնի է որպես Մայիսի տղա Արման Կալուժսկի: Իրական անուն ազգանունը՝ Արման Ջանինյան: Նա ծնվել է 1977 թվականի մարտի 19-ին՝ Օձունում: Այստեղից էլ նաև Օձունեցի մականունը: Թագադրվել է 19 տարեկանում՝ 1996 թին Մոսկվայում` կալանավայրից դուրս գալուց հետո՝  հայազգի ազդեցիկ քրեական հեղինակություններ Կնդո Մայիս Երևանսկու և Վանիկի կողմից:

Արդեն մի քանի անգամ դատապարտված Ջանինյանը, 2000թին կրկին  դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝  զինված հարձակման համար:

«Օրենքով գողը» իր 7-ամյա բանտարկությունը սկզբից անկացրել է Ռուսաստանի Իռկուտսկի մարզում, այնուհետև 2008-ին՝ ազատ արձակվելուց հետո տեղափոխվել է Տվեր ու մնացել այնտեղ:


Իրավապահների տեղեկություններով, Արման Կալուժսկին բանտից ազատվելուց հետո հանդիպել է  Տվերի մարզի հայ համայնքի ներկայացուցիչներ հետ և նրանցից ամեն ամիս պահանջել, որ  իրեն վճարեն 1000 –ական ռուբլի: Գործարարները պետք է վճարեին 2.000-ից 10.000 դոլարՏեղի հայերը հրաժարվում են նրա պահանջներից, որն էլ  սկսում է սպառնալ Տվերի  հայությանը:


Ոստիկանության տեղեկություններով, տեղի հայ գործարարներից ոմանք գումարները  վճարել են  հայտնի «օրենքով գող» Սևերին, որը բավականին կոշտ տոնով պահանջել է Արմանից դադարեցնել իրեն վճարող հայերի դեմ ուղղված սպառնալիքները: Կալուժսկին համաձայնվել է:

Ի դեպ, Ջանինյանը թագազրկվել է 1999-ին՝ Մայիսիկ Կիրովականսկու կողմից:

Գրել կարծիք