BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

WannaCry. «լացող» վիրուսի հետևանքներն ու դասերը

WannaCry. «լացող» վիրուսի հետևանքներն ու դասերը

Ընկերությունները միավորում են իրենց ուժերը, որպեսզի կարողանան պայքարել հուժկու վիրուսի դեմ: Վիրուս, որը վարակեց հազարավոր համակարգիչներ: Վիրուսի դեմն առավ 22-ամյա բրիտանացի երիտասարդը: Նա պատահաբար գտել էր վիրուսային ծրագրի փոքրիկ սխալը: Բայց ժամանակավոր դադարը դեռ չի նշանակում, որ այն նորից ու ավելի մեծ թափով չի տարածվի ու վարակի:
WannaCry կրիպտովիրուսը պահում է համակարգչի օրիգինալ ֆայլերը ու պահանջում գումար` դրանք վերադարձնելու համար: Վիրուսը տարածվում է Windows օպերացիոն համակարգի միջոցով` կայծակնային արագությամբ:
 
F-Secure հակավիրուսային ընկերության տնօրեն Միկո Հիպոնենան հայտնել է, որ ամենաշատը վիրուսից տուժել են Հնդկաստանն ու Ռուսաստանը: Հենց այս երկրներում են ամենաշատն օգտագործում Windows XP օպերացիոն համակարգը, որն արդեն չի թարմացվում: Վիրուսի հիմնական թիրախը դարձան բրիտանական հարյուրավոր հիվանդանոցներ ու կլինիկաներ: Տուժեց նաև ամերիկյան փոստային Fedex ընկերությունը, Ռուաստանի Ներքին գործերի նախարարությունը:
Փորձագետների կարծիքով` WannaCry  վիրուսն օգտագործում է արտահոսքի միջոցով հասանելի դարձած ամերիկյան հատուկ ծառայությունների հաքերային գործիքները: Մասնագետները ընկերություններին ու օգտատերերին խորհուրդ են տալիս օգտագործել օպերացիոն համակարգի վերջին, թարմացվող տարբերակները, որոնք ունեն հակավիրուսային հատուկ պաշտպանիչ ֆունկցիաներ` հատկապես կրիպտովիրուսների դեմ:



Ինչպես «բռնել» հաքերներին. hին ու բարի հետապնդում թվային տեխնոլոգիաներով





Նման մեծ թափով վիրուսային տարածում եղել է 2008 թվականին, երբ Conficker-ը վարակեց համակարգիչներ ամբողջ աշխարհում: WannaCry -ը նմանատիպ շորթող ծրագիր է, որը կոդավորում է տվյալները, ապա գումարի դիմաց տալիս բանալի` դրանք ապակոդավորելու համար: Հաքերները տվյալների ապակոդավորման համար պահանջում էին 300 դոլար, որը պետք էր փոխանցել բիթկոին համակարգով: Ծրագիրը միանգամից բացահայտում է, թե ինչքան հարուստ է տվյալ ընկերությունը կամ օգտատերը, որից հետո վճարը ավելանում է: Մասնագետներից ոմանք վստահ են, որ հաքերներն իրենք էլ չէին ենթադրում, որ վիրուսն այդքան արագ ու մասշտաբային կտարածվի: Ենթադրվում է, որ, ամենայն հավանականությամբ, արդեն կա նաև WannaCry-ի նոր տարբերակը:
Ո՞վ է կանգնած վիրուսի հետևում. ռուս մասնագետները վստահ են, որ մասնաբաժին ունի նաև ԱՄՆ ազգային անվտանգության բյուրոն:
Կիբերհարձակումը հարված հասցրեց աշխարհի 150 երկրների տարբեր ընկերությունների բիզնեսին, հիվանդանոցներին ու կառավարություններին: Կրիպտովիրուսը վարակեց մոտ 200 հազար համակարգիչներ, որոշ գնահատականներով, նույնիսկ` մեկ միլիոն համակարգիչ:  Ամենալուրջ տուժած ընկերություններից մեկը ֆրանսիական Renault ընկերությունն է: Ընկերության աշխատակիցը պատմել է, որ այդ օրը գործարանում բոլորը վազում էին ու ասում, որ մեզ կոտրել են:
Դեռ չկան փաստեր, որ WannaCry վիրուսը վնաս է հասցնում նաև բուն համակարգչին: Այնտեղ, որտեղ օգտատերերը տվյալների ռեզերվային պատճենում էին արել, վնասն ավելի քիչ է եղել:
Այս պահին դեռ հայտնի չէ, թե քանի ընկերություն ու օգտատեր է գումար վճարել հաքերներին` իր տվյալները հետ ստանալու համար: Անվտանգության մասնագետները պարզել են, որ վարակված համակարգիչներից ոչ մեկը չի ունեցել այն պաշտպանիչ գործիքը, որը Microsoft ընկերությունը թարմացրել էր մարտի 14-ին իր օպերացիոն համակարգում` վիրուսից պաշտպանվելու համար: Վարակված համակարգիչները կամ չեմ թարմացվել կամ աշխատել են օպերացիոն համակարգի ավելի հին տարբերակներով:
Այս պահին անվտանգության մարմինների գլխավոր խնդիրը կիբերհանցագործներին գտնելն ու նրանց պատասխանատվության ենթարկելն է: Որոշ մասնագետներ այս հարձակումը նույնիսկ անվանեցին մարդկության վրա կատարված կիբերահաբեկչություն:

Տարածել