ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Ինչպե՞ս ավելացնել տեսանյութերի դիտողակությունը. «վ

Ինչպե՞ս ավելացնել տեսանյութերի դիտողակությունը. «վիրուսային» վիդեոների հաջողության 3 գաղտնիք


  • Հայտնիներ


Վիդեոյի դիտողականությունը կտրուկ աճում է, երբ հայտնի դեմքերից մեկը այն տեղադրում է սոցցանցի իր էջում:  Այդպես եղավ 2011-ին, ԱՄՆ-ում նկարահանված ծիածանի վիդեոն, որը մի քանի ամսում հավաքել էր ընդամենը մի քանի տասնյակ  դիտում, ակնթարթորեն դարձավ հիթ, երբ այն Twitter-ի իր էջում տեղադրեց Ջիմի Կիմելը:  Այժմ վիդեոն ունի ավելի քան 44 միլիոն դիտում:
https://www.youtube.com/watch?v=OQSNhk5ICTI
Իհարկե, հայտնիների ուշադրությունը գրավելը դժվար գործ է, բայց փորձել կարելի է: Կազմեք հայտնի դերասանների, մեդիա դեմքերի ցուցակ, որոնք կարող են հավանել   վիդեոն: Մտածեք գրավիչ նկարագրություն, ուղարկեք բոլորին, ովքեր կան ցուցակում: Հատուկ ուշադրություն դարձրեք նաև վիդեոբլոգերներին:


  • Օգտատերերի մասնակցություն




Դիտողականություն ստեղծելու համար կարևոր է ունենալ համակիր օգտատերերի խումբ, որոնք հավանել են վիդեոն և փորձում են ստեղծել դրա պարոդիաները:  Այդպես եղավ կորեացի կատարող PSY Gangnam Style-ի կամ ճապոնացի  Պիկո Տարոյի  Pen Pineapple Apple Pen-ի դեպքում: Երբեմն, նման վիդեոների նմանակումները դառնում են ավելի վիրուսային:
 
Օրինակ, Pen Pineapple Apple Pen նմանակում-վիդեոն, որը կատարում են Նիկոլայ Բասկովն ու  Իվան Ուրգանտը հայտնվեց 2016-ի ռուսական Youtube-ի թոփ 10-ում:
https://www.youtube.com/watch?time_continue=27&v=3-I7h4vMTpw
Փորձեք օգտագործել վիդեոների հայտնիությունը, մտածեք օրիգինալ նմանակում, կարևորը այն հետաքրքրի մեծ թվով օգտատերերի: Կարելի է վերցնել համաշխարհային ճանաչման հայտնի վիդեո և փորձել կրկնօրինակել, օրինակ «եթե այն կատարվեր Հայաստանում» թեմայով:

  • Անսպասելիության էֆեկտ


YouTube-ի միլիոնավոր վիդեոներ այդպես էլ մնում են չճանաչված: Ավելի մեծ շանսեր ունեն հայտնի դառնալու այն հոլովակները, որտեղ անկանխատեսելի բան է կատարվում:
https://www.youtube.com/watch?v=VJCpIifwxsI
Օգտատերերը սիրում են, երբ կանխատեսելին չի կատարվում: Բեմադրված վիդեոյում անսպասելիության զգացողության համար պետք է լավ մտածված սցենար: Մտածեք մի քանի տարբերակներ և կիսվեք ընկերների հետ: Մի բացահայտեք վիդեոյի էությունը, խնդրեք ընկերներին հուշել, ինչ են կանխատեսում, ուշադիր եղեք նրանց ռեակցիաներին: Ընտրեք լավագույն գաղափարը և իրականացրեք այն:

LIFEHACKER

Տարածել