Նոր հետազոտություն. Վիտամին D-ն պաշտպանում է հարբուխից ու մրսածությունից
Բժիշկների միջազգային խումբը պարզել է, որ D վիտամինի պարբերական օգտագործումը օգտակար է ոչ միայն մկանների ու ոսկորների համար, այլ պաշտպանում է նաև մրսածությունից ու գրիպից:
Գիտնականները վիտամին D-ի այդ հատկությունները բացահայտել են՝ ուսումնասիրելով մի քանի մասշտաբային հետազոտություններ, որոնցում ընդհանուր առմամաբ ընդգրկվել է 11000 մարդ ամբողջ աշխարհից: Պարզվել է, որ վիտամին D-ի պակաս ունեցող մարդկանց մոտ պարբերաբար (շաբաթը 3 անգամից ոչ պակաս) վիտամին D-ի ընդունումը երկու անգամ նվազեցնում է ռեսպիրատոր ինֆեկցիաներով վարակվելու վտանգը: Այդ հատկությունը բացատրվում է նրանով, որ վիտամին D-ն մեծացնում է թոքերում հակամանրէային պեպտիդները:
Միաժամանակ բժիշկները նշում են, որ առանց նշանակման վիտամին D-ի ընդունումը վտանգավոր է առողջության համար, ուստի և վիտամինը և չափաբաժինը պետք է նշանակվի բժշկի կողմից:
Վիտամին D պարունակվում է այնպիսի մթերքներում, ինչպիսիք են ձկան յուղը, ձուկը (հատկապես՝ սելձ, տունեց, լոսոս), ձկնկիթ, ձու, կաթ, կենդանական լյարդ: Կարևորագույն ֆունկցիան այդ վիտամինի կալցիի յուրացմանը նպաստելն է, ինչպես նաև այն կապում են երկարակեցուցյան պատճառների հետ և նշանակում են օնկոլոգիական հիվանդություններով տառապողներին: