JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Նոր հետազոտություն. Վիտամին D-ն պաշտպանում է հարբո

Նոր հետազոտություն. Վիտամին D-ն պաշտպանում է հարբուխից ու մրսածությունից

Բժիշկների միջազգային խումբը պարզել է, որ D վիտամինի պարբերական օգտագործումը օգտակար է ոչ միայն մկանների ու ոսկորների համար, այլ պաշտպանում է նաև մրսածությունից ու գրիպից:
Գիտնականները վիտամին D-ի այդ հատկությունները բացահայտել են՝ ուսումնասիրելով մի քանի մասշտաբային հետազոտություններ, որոնցում ընդհանուր առմամաբ ընդգրկվել է 11000 մարդ ամբողջ աշխարհից: Պարզվել է, որ վիտամին D-ի պակաս ունեցող մարդկանց մոտ պարբերաբար (շաբաթը 3 անգամից ոչ պակաս) վիտամին D-ի ընդունումը երկու անգամ նվազեցնում է ռեսպիրատոր ինֆեկցիաներով վարակվելու վտանգը: Այդ հատկությունը բացատրվում է նրանով, որ վիտամին D-ն մեծացնում է թոքերում  հակամանրէային պեպտիդները:

Միաժամանակ բժիշկները նշում են, որ առանց նշանակման վիտամին D-ի ընդունումը վտանգավոր է առողջության համար, ուստի և վիտամինը և չափաբաժինը  պետք է նշանակվի  բժշկի կողմից:
Վիտամին D պարունակվում է այնպիսի մթերքներում, ինչպիսիք են ձկան յուղը, ձուկը (հատկապես՝ սելձ, տունեց, լոսոս), ձկնկիթ, ձու, կաթ,  կենդանական լյարդ: Կարևորագույն ֆունկցիան այդ վիտամինի կալցիի յուրացմանը նպաստելն է, ինչպես նաև այն կապում են երկարակեցուցյան պատճառների հետ և նշանակում են օնկոլոգիական հիվանդություններով տառապողներին:

Աղբյուրը

Տարածել