ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Սալվադոր Դալի և VOGUE. մոդայի և արվեստի ամենահաջող

Սալվադոր Դալի և VOGUE. մոդայի և արվեստի ամենահաջողված միությունը

VOGUE ամսագիրը համարվում է գլամուրի ու haute couture-ի մարմնացում: Այսօր VOGUE-ը դժվար թե մեկ օր դիմանա, եթե աշխարհի բոլոր համակարգիչների վրա  հանկարծ անջատվի Photoshop-ը: Իսկ հեռավոր 1939-ին ֆեշըն-դիկտատուրայի պրոպագանդող ամսագրի շապիկը իր ձեռքով էր անձամբ նկարում Սալվադոր Դալին:

Դալիի արվեստն առհասարակ չէր սահմանափակվում միայն գեղարվեստով: Էպատաժային հանճարը ստեղծում էր թատերական ներկայացումներ, հայտնի ունիվերմագների ցուցափեղկերն էր կահավորում, գովազդային վահանակներ էր նկարում, Դալին նաև գրական ժառանգություն է թողել, քանդակում էր, ոսկերչությամբ զբաղվում, հոլիվուդյան մաստերների պատվերով սցենար գրում (օրինակ` Հիչքոկի «Զմայլվածում» սյուրռեալիստական քնի տեսարանը), գրում էր բալետային պիեսներ ու լիբրետոներ, հորինում էր մոդայիկ կերպաներ ամսագրերի համար: Դալիի կազմած լուքերը զարդարում էին նաև նորաձևության ամսագրերի էջերը: Դալին գործակցում էր Vogue-ի ու Harper Bazar-ի հետ, Playboy-ի ֆոտոշութերի համար տեսարաններ հորինում: Նա սիրում էր ոչ միայն լինել մոդայում, այլ ստեղծել մոդա: Սալվադոր Դալին բարեկամություն էր անում Կոկո Շանելի, Էլզա Սկիապարելլիի հետ:

Հատկապես ուշագրավ էր նրա գործացկությունը Vogue-ի հետ: Առաջին անգամ  Դալիի նկարած շապիկով VOGUE-ը հրատարակվեց 1939-ին:  Ընդհանուր առմամբ Vogue-ի համար Դալին ստեղծել է 6 սյուրռեալիստական շապիկ:Հատկապես տպավորիչ ու պոպուլյար են Մաո Ցզեդունի դեմքով Մերիլին Մոնրոյի պատկերով շապիկը և 1946-ի դեկտմեբերի համարի «Սուրբ Ծնունդը»:
 



 

Տարածել