BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Աշխարհը խոսում է մահացած ամերիկացի ուսանողի մասին,

Աշխարհը խոսում է մահացած ամերիկացի ուսանողի մասին, որ ձերբակալվել էր Հս. Կորեայում

Ամերիկացի ուսանող Օտտո Ուորմբիերը մահացել է: Այս մասին հայտնել են նրա հարազատները: Նրան Հյուսիսայի Կորեայի իշխանությունն արտահանձնել էր հունիսի 13-ին, ուսանողի մահը գրանցվել է հունիսի 19-ին՝ ամերիկյան հիվանդանոցներից մեկում: 22-ամյա երիտասարդի մոտ արձանագրվել է գլխուղեղի հյուսվածքների քայքայում, բջիջների մահ:
Օտտո Ուորմբիերը Հյուսիսային Կորեա էր գնացել՝  մի խումբ զբոսաշրջիկների հետ Փհենյանում նշելու Նոր տարին: Ամերիկացի զբոսաշրջիկը հյուրանոցից քարոզչական պաստառ գողանալու համար ձերբակալվել էր, ապա հյուսիսկորեական դատարանը նրան  դատապարտել էր 15 տարվա ազատազրկման: Ըստ Հյուսիսային Կորեային պաշտոնական հայտարարության, երիտասարդը բանտում հիվանդացել է բոտուլիզմով, ապա ընդունել դեղեր ու ընկել կոմայի մեջ: Հյուսիսային Կորեայի բժիշկները մեկ տարի պայքարել են կոմայից դուրս բերել երիտասարդին, սակայն ապարդյուն: Վերջում որոշել են արտահանձնել ԱՄՆ-ին: Սա Հյուսիսայի Կորեային իշխանության պաշտոնական վարկածն է:
[caption id="" align="aligncenter" width="709"] Օտտո Ուրոմբիրը հյուսիսկորեական դատարանում, 2016[/caption]
Իսկ ի՞նչ են ասում ամերիկացի բժիշկները: Օդակայանից անմիջապես հիվանդանոց տեղափոխված երիտասարդին զննել են ամերիկացի լավագույն բժիշկներ: Բոտուլիզմի որևէ նշան նրանք չեն հայտնաբերել: Գլխուղեղի հյուսվածքների քայքայումն, ամենայն հավանականությամբ, սկսվել է սրտի աշխատանքի դադարից հետո, իսկ ահա սիրտը կանգ է առել դեղերի մեծ չափաբաժին ընդունելու հետևանքով:  

Հարազատները մեղադրում են Հյուսիսային Կորեային՝ իրենց որդուն տանջամահ անելու համար, սակայն ամերիկացի բժիշկները երիտասարդի մարմնի վրա բռնության հետքեր կամ կոտրվածքներ չեն հայտնաբերել:

Գրեթե մեկ ու կես տարի Օտտո Ուորմբիերի ծնողները փորձել են ազատել իրենց որդուն. թակել են ԱՄՆ բոլոր գերատեսչությունների դռները, Օտտոյի մայրը հանդիպել է այդ ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Քերիի հետ: ԱՄՆ իշխանությունը ծնողների վստահեցրել է, որ հարցը կլուծի ու խնդրել աղմուկ չբարձրացնել՝ Հս. Կորեային պրովոկացիոն քայլերից զերծ պահելու համար: Ըստ The New York Times-ի, անգամ Շվեդիան համաձայնել է միջնորդ հանդիսանալ երկու երկրների միջև:
Դատական նիստից հետո Կորեայի իշխանությունը թույլ չի տվել ԱՄՆ որևէ պաշտոնական անձի տեսակցել ԱՄՆ քաղաքացի Օտտո Ուորմբիերին: Միայն մեկ տարի հետո շվեդ դիվանագետներին թույլատրվել է այցելել երիտասարդին: Այդ այցի ժամանակ էլ օտարերկրյա դիվանագետները տեսել էին Ուորմբիերի վիճակը և հայտնել ԱՄՆ իշխանություններին: Կորեական իշխանությունն էլ արդարացել է, թե իբր երիասարդը մեծ քանակությամբ քնաբեր է խմել:
Ենթադրվում է, որ երիտասարդը հենց վճռի հրապարակման ժամանակ է սրտի նոպա ունեցել ու ընկել կոմայի մեջ, իսկ Հս. Կորեայի իշխանությունը գաղտնի է պահել այդ փաստը:

Ըստ էության, ամերիկացի 22-ամյա երիտասարդի անմիտ արարքը շատ թանկ է արժեցել ոչ միայն իր, այլ նաև Փհենյանի իշխանության համար: Carnegie հիմնադրամի վերլուծաբանները վստահ են, որ ԱՄՆ քաղաքացի Օտտո Ուորմբիերի  պատմությունը հենց սկզբից սխալ հունով է գնացել, կամ ավելի ճիշտ՝ ոչ Հս. Կորեայի իշխանության գծած պլանով: Համենայն դեպս, այն որ իշխանության այս քայլը չի վրիպի միջազգային հանրության ուշադրությունից ու  Փհենյանը մեկ անգամ ևս կվաստակի «դաժան, անմարդկային ու անարդար» երկրի պիտակը, դա հաստատ է:

Տարածել