[Անհավանական] Թանգարանի աշխատակիցը ձերբակալվել է Օբամայի մոմե արձանի հետ սեքսով զբաղվելու համար

[Անհավանական] Թանգարանի աշխատակիցը ձերբակալվել է Օբամայի մոմե արձանի հետ սեքսով զբաղվելու համար

Տղամարդը սեքսով է զբաղվել Բարաք Օբամայի, Ռոնալդ Ռեյգանի, Գանդիի, Ալբերտ Էյնշտեյնի, Կինգ Կոնգի մոմե արձանների հետ: Նրան սպառնում է 54 տարվա ազատազրկում:

Նյու Յորքում Մադամ Տյուսոյի թանգարանի աշխատակիցը ձերբակալվել է մոմե արձանների հետ սեքսով զբաղվելու համար, որոնց թվում էր ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի արձանը:

Ձերբակալվածը թանգարանի հավաքարար 57-ամյա Ռոբերտ Մերֆին է: Նա անցած տարվա հունիսին  17 մոմե արձանների հետ սեքսով էր զբաղվել:

waxmuseum
Ռոբերտ Մերֆին

Թանգարանի մյուս աշխատակիցները նկատել էին, որ մոմե մի  քանի արձաններ վնասվել են վերջին ամիսների ընթացքում: Անվտանգության տեսախցիկների տեսագրությունը ստուգելուց հետո ամեն ինչ պարզ դարձավ: Ըստ Նյու Յորքի ոստիկանության խոսնակ լեյտենանտ Դեjվիդ Ռոբինսոնի` մեղադրվողը սեքսով է զբաղվել Ռոնալդ Ռեյգանի, Գանդիի, Ալբերտ Էյնշտեյնի, Կինգ Կոնգի մոմե արձանները:

wax2
Օբամաների մոմե արձանները

«Նախքան սեքսով կզբաղվեր, տղամարդը նախ դրանց վրա անցքեր է փորել: Սա իհարկե ամենատարօրինակ և անհանգստացնող հանցանքն է, որ երբևէ տեսել եմ»-ասել է լեյտենանտ Ռոբինսոնը լրագրողների հետ զրույցում:

Պարոն Մերֆիին մի քանի մեղադրանք է առաջադրվել: Նա մեղադրվում է  խուլիգանություն, խարդախություն կատարելու և սխալ վարք դրևորելու մեջ: Նրան սպառնում է 54 տարվա ազատազրկում:

57-ամյա տղամարդը հոգեբանական  խնդիրներ ունի և մի քանի անգամ հասցրել է հայտնվել հոգեբուժարաններում: Ռոբերտ Մերֆիի փաստաբանի խոսքով, նա տառապում է փսիխոզով: Տարօրինակ արարքները  կատարել է, երբ իրականությունից կտրված է եղել:

Նրա նկատմամբ նշանակվել է հոգեբուժանական ստուգում՝ պարզելու, թե  մեղադրյալը հոգեկան խնդիրներ ունի՞, թե ոչ:

World News Daily

Գրել կարծիք