Ճշմարտությունը միշտ հաղթում է. Ջուլիան Ասանժը հոդված է գրել WikiLeaks-ի դեմ պայքարողների մասին
«Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայք Պոմպեոն իր առաջին ելույթում պատերազմ հայտարարեց ազատ խոսքին, այլ ոչ թե ԱՄՆ իրական թշնամիներին: Կառույցը հարձակվեց WikiLeaks-ի վրա` հայտնելով, թե այն մասնավոր թշնամական հետախուզական ծառայություն է: Պոմպեոյի համոզմամբ ադմինիստրացիայի մասին ճշմարտություն ասելն հավասարազոր է հանցանքին»:
Ջուլիան Ասանժի կարծիքով` ազատ խոսքի ճնշմանն ուղղված բոլոր մեղադրանքները պատասխան են WikiLeaks-ում Vault 7-ի տվյալների հրապարակմանը այն մասին, որ ԿՀՎ ամենևին էլ իրազեկ կառույց չէ և ունի շատ այլ թերություններ:
The Shadow Brokers-ը գաղտնազերծել է ԱԱԾ տվյալներ. Սնոուդենցի հետո սա տվյալների ամենամեծ կորուստն է
«ԿՀՎ տնօրենի բացահայտ հայտարարությունը, թե WikiLeaks-ը խաբեբա է, վախկոտ է և թշնամի է, հանդիսանում է նախազգուշացում բոլոր լրագրողների համար: Պոմպեոյի մյուս թեզը, թե WikiLeaks-ը «ոչ պետական թշնամական հետախուզական կառույց է», պարզապես դանակահարում է ամերիկացիների սահմանադրական իրավունքը իրենց կառավորության վերաբերյալ անկաշկանդ և ճշմարիտ տեղեկություն ստանալու մասով: Մեղադրանքը պարզապես արտացոլում է բյուրոկրատների ապարդյուն փորձերը, որոնք միտված էին քրեականացնելու իրենց դիմակները պատռողներին»:
Ջուլիան Ասանժը հայտնում է, որ 2016 թ. հուլիսի 24-ին Պոմպեոն, որն այդ ժամանակ հանրապետական քաղաքական գործչի պաշտոն էր զբաղեցնում, իր Twitter-ի էջում չարությամբ լցված և հաճույքով հրապարակեց Դեմոկրատական կուսակցության էլեկտրոնային նամակագրության գաղտնի տվյակները, որոնք բացահայտում էին իր քաղաքական հակառակորդների բացթողումները:«Հենց այդ ժամանակ մեր հրապարակումները, WikiLeaks-ը նրա համար թիրախ դարձան», - նշում է Ասանժը:
Ասանժը նշում է, որ խոսքի ազատության, ԶԼՄ-ի ազատության, նաև ազատության և ապահովության կապի հիմքում Միացյալ նահանգներն են, որպես անկախ պետություն: «Պատմությունը միանշանկ մոռանում է նրանց, ովքեր սեփական նեղ հետաքրքրությունների համար ճշնում է ճշմարտությունը: Ազնիվ պայքարում, ինչպես նշել է Ջոն Միլտոնը, ճշմարտությունը միշտ հաղթում է», - իր հոդվածն այսպես է ավարտել Ջուլաին Ասանժը:
Կարդա նաև
Կինոմոսկվան հատուկ Newmag Signature Club-ի անդամների համար կազմակերպել էր «Արտոյի երկիրը» ֆիլմի ցուցադրությունը (լուսանկարներ)
Newmag-ն ու «Վերածնունդը» ներկայացրեցին Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» և «Հարություն Կալենց. Գույնի ձևը» գրքերը (տեսանյութ)
Տեղի ունեցավ Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Newmag-ը վերահրատարակել է հայ հոգևոր երաժշտության հիմնարար ստեղծագործությունը` Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» (թրեյլեր)