Խոսում են տղամարդիկ. ովքեր են անխնամ կանայք
Տղամարդկանց վանում են մազոտ կանայք: Կանայք երբեմն ալարկոտ են դառնում, հատկապես ձմռանը ու ներկայանում «բնական» տեսքով: Արական սեռը խոստովանել է, դա իրենց դուր չի գալիս: Հատկապես, եթե մազածածկույթը դեմքին է:
Տղամարդիկ ուշադրություն են դարձնում նաև ձեռքերին: Դրանք պետք է հատկապես խնամված ու գեղեցիկ լինեն: Էժանագին ու չխնամված են համարվում պլոկված մանիկյուրով եղունգները, թեփոտ ու ոչ փափուկ ձեռքերը: Այդպիսի ձեռքերը տղամարդիկ համբուրել չեն սիրում:
Հատուկ ուշադրություն է պետք դարձնել դեմքին: Մաշկը պետք է լինի հարթ, առանց սև ու կարմիր կետերի ու այլ խնդիրների: Տղամարդիկ խոստովանել են, որ չեն սիրում շոյել ոչ հարթ ու նուրբ մաշկը: Դիմահարդարումը նույնպես պետք է լինի չափի մեջ ու համապատասխան առիթին:
Եւս մեկ անխնամ լինելու ապացույց շրթունքներն են: Դրանք պետք է լինեն խոնավ, չճաքճքած: Մեր ընտրյալները հենց այդպիսի շուրթեր են ուզում համբուրել: Իսկ շրթներկ նույնիսկ կարող է չլինել: