Մամա ռոզաներից մինչև մարդասպաններ․ ինչպիսի՞ն են «օրենքները» կանանց գաղութում

Մամա ռոզաներից մինչև մարդասպաններ․ ինչպիսի՞ն են «օրենքները» կանանց գաղութում

Կնոջ  բանտում գտնվելն անընդունելի է: Բայց ավելի անհավատալի է կնոջ ռեցիդիվիզմը՝ մասնագիտական հանցավորությունը՝ ընտրված որպես կենսաձև:

Կանայք ամենաշատը բանտարկվում են թմրանյութերին վերաբերող հոդվածներով: Հաճախ նրանք դառնում են տղամարդկանց հանցակիցներ: Որպես կանոն, կանայք հազվադեպ են քրեական գործունեությամբ զբաղվում, դրանք ավելի շուտ բացառություններ են:


Գոյություն ունե՞ն արդյոք կին «օրենքով գողեր»

Ներկայիս հանցավոր աշխարհում չկան կին «օրենքով գողեր»: Գողական գաղափարախոսությունը գոյություն է ունեցել նաև կանանց հանցավոր աշխարհում: Եղել են նաև լեգենդար կին «օրենքով գողեր»: Այժմ չկա նման բան: Բանն այն է, որ 1956 թ. տեղի ունեցած խոշոր գողական հավաքի ժամանակ որոշվել է, որ կինը  չի կարող կրել «օրենքով գող» տիտղոսը: Այդ օրվանից ոչ մի կին չի «կնքվել» «օրենքով գող»: Պատճառն այն է, որ «օրենքով գողը» չի կարող տղամարդու սեռական օրգանի հետ կապ ունենալ: Սա գողական աշխարհի հիմնական օրենքն է: Օրենքի համաձայն դա անպատվաբեր է:

Այնուամենայնիվ, բանտերում գտնվող կանանց մեջ կան հեղինակություններ, որոնք հասել են բարձր դիրքերի: Նրանք դեռ գոյություն ունեն, բայց այդքանով հանդերձ, կանայք  զրկված են քրեական աշխարհում որոշումներ կայացնելու իրավունքից:

Պրոֆեսիոնալ կին հանցագործների տեսակները

Կին հանցագործները տարբեր են: Նրանցից մի քանիսն անցյալում ֆինանսների ոլորտի հետ ամենաարտասովոր ձևով են կապված եղել: Եվ կան այնպիսիները, որոնք պարզապես թմրամիջոցներ են վաճառել, մեքենաներ առևանգել կամ դրամապանակներ գողացել: Կան նույնիսկ իրենց գործի վարպետներ: Նրանք զգալի եկամուտ են ստանում իրենց գործունեությունից, նրանց կենսապահովման միակ աղբյուրը դա է: Բացի այդ, նման «վարպետները» մշտապես կատարելագործվում են, աշխատում են միայն «մասնագիտությամբ», գերազանց տիրապետում են ստվերային շուկային: Ընդհանուր առմամբ, գոյություն ունեն 6 տեսակի պրոֆեսիոնալ կին հանցագործներ:

Մարդասպաններ: Նման կանայք սովորաբար հանցավոր խմբավորման մի մասն են կազմում: Նրանք կարող են լինել սերիական մարդասպաններ: Որպես կանոն, նման հանցագործները ցմահ ազատազրկվում են կամ մահապատժի են ենթարկվում:

Ծայրահեղներ: Այդ կանայք իրենց քրեական կենսագրության պատմության մեջ հեղինակություն են վայելել, բայց հետո դարձել են թմրամոլներ, հարբեցողներ ու մանր գողություն անողներ: Նրանց արդեն մտերիմներն էլ չեն ընդունում:

Պրոֆեսիոնալներ: Նրանք զբաղվում են խարդախությամբ,  հափշտակությամբ կամ մեծ չափերի գողությամբ: Այդպիսիները շատ քիչ տոկոս են կազմում:

Տարանցիկներ: Նրանց մեծ մասը ներգրավված է թմրամիջոցների առևտրի մեջ: Նրանք իրենց բիզնեսի վարպետներ չեն, քանի որ նման  գործունեությամբ ստիպված են զբաղվում՝ սոցիալական  խնդիրների պատճառով: Բանտից ազատվելուց հետո դա նրանց համար դառնում է մշտական զբաղմունք, որովհետև գոյության ապահովման այլ միջոց չեն գտնում: Առաջին անգամ դատապարտվածների մոտ  80% -ը կրկին ու կրկին բանտ է վերադառնում:

Սպիտակ օձիքներ: Սրանք պետական կառավարման, տնտեսական, դատական համակարգի բարձր պաշտոններ զբաղեցնող կանայք են, որոնք  տղամարդկանցից  ոչ պակաս հանցագործություններ են կատարում: Հանցավոր գործունեությամբ զբաղվում են ոչ միայն ղեկավարները, այլև միջին օղակներում գտնվողները, որոնք  կաշառք են վերցնում,  փաստաթղթեր են  կեղծում և այլն: 

«Մամա ռոզաներ»: Զարմանալի է, բայց կին հանցագործների այս տեսակն  ամենահարգվածն է գողերի աշխարհում, նրանք մեծ հեղինակություն են վայելում:  Այդ հարգանքին  արժանանում են  հատուկ ծառայությունների համար՝ հիմնականում զբաղվում են երիտասարդ աղջիկների առևտրով: «Մամա ռոզաները» տարիքով են լինում, ընտանիք և երեխաներ սովորաբար չեն ունենում:

Կին կալանավորները բանտում համարյա տղամարդ կալանավորների պես են ապրում: Բանտը կոտրում է կարծրատիպերը: Եթե ազատության մեջ գոյություն ունի կանացի համերաշխոություն, կարևորվում է արտաքինն ու հագուստը,  ապա բանտում այդ սկզբունքները խախտվում են:

Կանանց կոլեկտիվի կառուցվածքն ու հիերարխիան բանտախցերում

Կանանց համար բանտում ապրելը հեշտ փորձություն չէ: Այստեղ նրանք գերբեռնվածության ու խառնաշփոթի մեջ են: Տղամարդկանց խցերի հետ համեմատած,  կանանց մոտ  ավելի մաքուր և ընդարձակ է:

Ավելի  հարմարավետ պայմաններ ունենալու համար կանայք խմբեր են կազմում: Այդպես նրանք աջակցում են միմյանց ու հաղթահարում բանտային կյանքի դժվարությունները:

Շատ է խոսվում կալանավայրում կանանց  միջև լեսբիային հարաբերությունների մասին: Կանանց շրջանում այս երևույթն ավելի տարածված է, քան տղամարդկանց: Միևնույն ժամանակ, դա  տեղի է ունենում երկրորդ անգամ դատապարտվածների հետ, շատ հազվադեպ նրանց հետ, ովքեր առաջին անգամ են կալանավայրում:  Բնականաբար,  նրանք  բաժանվում են խմբերի: Կալանավայրում գտնվող կանանց մեծ մասն առաջին անգամ դատապարտվածներ են, բայց կան նաև ռեզիդիվիստներ, որոնք կառավարում են կյանքը խցում: Երբ այդպիսի կինը հայտնվում է ճաղերի ետևում, ընտանիքի պես իր շուրջն է հավաքում իր նման ևս 3-4 հոգու: Բայց առաջնորդություն կամ  կոշտ հիերարխիա չկա, որը գործում է տղամարդկանց բանտում։

Ամեն բանտախուցն իր օրենքներն ունի, բայց հիմնական օրենքը մեկն է՝ բոլորը ենթարկվում են միակ «նայողին»: Խցի «նայողը» կարող է պահանջել լռություն, արգելել  հայհոյել կամ օգտագործել ժարգոն:Նա բոլորի համար՝  առանց բացառության, ընդհանուր վարքագծի նորմեր է մշակում:


Կարդացեք նաև․


Նույնիսկ եթե ինչ-որ մեկը համաձայն  չէ, չի հակառակվում «նայողին», որովհետև չի համարձակվում: Ամեն ինչ «քննարկվում» է ընտանիքի ներսում, և ոչ՝ դրանից դուրս: Կարող են է գժտություններ լինել, բայց դա բացատրվում է նրանց ընդհանուր նյարդային վիճակով: Երբ «ավագ ընտանիքը» հաց է ուտում, ոչ ոք չպետք է նրանց հետ նստի, առավել ևս՝ հաց ուտի: «Ավագ ընտանիքը» հազվադեպ է նորեկների ընդունում: 

Անհատի դիրքը խցում շատ կարևոր դեր  ունի: Հարազատների ուշադրությունը, այցելություններն ու նամակները, ուղարկված հագուստը մեծ նշանակություն ունեն դատապարտյալի համար: Խցի վերաբերմունքը փոխվում է նրա նկատմամբ, նրա վարկանիշն ավտոմատ բարձրանում է:  Նա կարևոր դիրք է զբաղեցնում խմբի ներսում, բայց միևնույնն է, չի կարող ղեկավարել ինչ-որ մեկին: Միևնույն ժամանակ, կինը չպետք է ի ցույց դնի իր թուլությունը: Ժամանակի ընթացքում խցում եղած ընդհանուր դժվարությունները միավորվում են, կանայք էլ խմբեր են կազմում՝ ըստ տարիքի և ազգային պատկանելիության: Խմբի ներսում իրերը՝ հագուստը, կոսմետիկան և հիգիենայի մյուս պարագաները դառնում են ընդհանուր: Նախկինում կանացի զուգագուլպաներն արգելված էր պահել խցում, քանի որ դրանցով դատապարտյալները հաճախ կախվում էին:

Այնուամենայնիվ, կինն ու հանցագործությունն անհամատեղելի են: Կնոջն ի վերուստ տրված է մայր լինելու, ընտանիքի պահապանի և բնությունից զիջողի դերը: Իսկ հանցավոր աշխարհն, ընդհակառակը, կնոջը  դարձնում է դաժան ու տականք:  Այն  խախտում է կնոջ հոգեբանությունը, ստիպում է դառնալ տղամարդու պես:

EXZK

Գրել կարծիք