BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Եթե կինն ու տղամարդը ընկերություն են անում, ուրեմն

Եթե կինն ու տղամարդը ընկերություն են անում, ուրեմն նախկին կամ պոտենցիալ սիրեկաններ են. արդյո՞ք դա այդպես է

Առաջինը` «ընկերություն» հասկացությունը տղամարդու և կնոջ համար ունի տարբեր նշանակություն: Եթե կանանց ընկերությունն իր հիմքում ենթադրում է վստահության հարաբերություն, այսինքն կանայք սիրում են հանգստացնել մեկը մյուսին, տալ խորհուրդներ, քննարկել ոչ միայն կանացի, այլև տղամարդկային թեմաներ, ապա տղամարդկանց ընկերությունը հիմվնած է արարքների վրա. նրանք չեն սիրում թույլ երևալ, հիմնականում շատ չեն խոսում՝ գործելը ավելի հեշտ է տղամարդու համար: Փորձեք վերհիշել՝ հաճա՞խ եք տեսնում տղամարդու, որն ընկերոջ հետ հեռախոսով խոսում է մեկ ժամ կամ ավելի կամ քննարկում է ֆուտբոլային հանդիպումը։
Երկրորդ. կարծրատիրպերը, ինչպես նաև տաբուները, շատ ուժեղ են մեր գիտակցության մեջ: Նույն սեռի միջև ընկերությունը մեզ համար հասկանալի և ընդունելի է. բնական երևույթ է: Իհարկե, ընկերության հնարավորությունը տղամարդու և կնոջ միջև ակնհայտ է և դրանից խուսափել հնարավոր չէ, որովհետև այն իր տեղը ունի: Ուրիշ հարց է՝ ինչու՞ են որոշ տղամարդիկ ընկերություններ փնտրում կանանց շրջանում, իսկ կանայք հակառակը՝ նախընտրում են կիսվել իրենց ամենատարբեր մտքերով և ապրումներով արական սեռի իրենց գործընկերների հետ, և նրանց իրոք համարում են իրենց ընկերը:



Ինչպիսի՞ն պետք է լինի տղամարդու գեղեցկությունը. չսափրված, հարբած և ճաղա՞տ





Իրավիճակը պարզ է և հասկանալի, եթե կշեռքի մյուս նժարին հայտնվում է ընտանիքը: Ընկերները հաճախ են մեզ տալիս այն, ինչը, ցավոք, չի կարող տալ ընտանիքը: Օրինակ՝ մենք ընկերների հետ կարող ենք խոսել այնպիսի թեմաներից, որոնք ընտանիքում արգելված է: Այդ թեմաները հաճախ վերաբերում են մեր ոչ ճիշտ, ոչ ադեկվատ քայլերին, զգացմուքներին ու ապրումներին: Օրինակ՝ տղամարդը երբեք չի պատմի իր կնոջը այն մասին, որ հավանում է ուրիշ կնոջ, կամ որ խաղատանը պարտվել է կլորիկ գումար, իսկ երբեմն էլ խոստովանել կնոջը և մտերիմներին, որ ինքը հիվանդ է: Այդպես է նաև կանանց մոտ. նրանց համար դժվար է ամուսնուն պատմել, որ նրանց սեքսը արդեն հեռու է իդեալից կամ որ նա ցանկանում է լինել մենակ:


Նման մտերմությունը ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար առաջացնում է հարաբերությունների այլ տեսակ, որտեղ թվացյալ բացարձակապես «օտար» մարդկանց փոխըմբռնումը հասնում է ամենաիսկական ընկերության գագաթնակետին։ Եվ դա պատահական չէ. իհարկե, տղամարդիկ կարող են միմյանց համար ինչ-որ բան անել, բայց նրանք չեն կիսվում գաղտնիքներով: Նրանք գաղտնի մտքերը թողնում են իրենց կնոջ համար: Եվ միշտ չէ, որ այդ կինը իրենց կինն է: Տղամարդ ընկերներին կինը կարող է շրջվել կանացի բնավորության «սուր անկյուններով»՝ կիսվել նրանց հետ այն, ինչը նա թաքցնում է ընկերուհիներից։


Մետրոսեքսուալներ 2.0. Ովքե՞ր են սպոռնոսեքսուալները և ինչո՞ւ մետրոսեքսուալությունը էլ ակտուալ չէ





Իսկական ընկերությունը հիմա հազվադեպ երևույթ է: Հարցրեք ինքներդ ձեզ, թե ովքե՞ր են ձեր ամենալավ ընկերները: Վստահ ենք, որ պատասխանը կստիպի սպասել, որովեհետև մենք շատ իմաստներ ենք մտցնում «ընկերություն» բառի բացատրության մեջ: Ընկերությունը չի կարող բաժանվել ըստ սեռերի. մարդիկ, որոնց համարում ենք մեր ընկերները, արժանի են դրան, իսկ այլ կերպ հնարավոր չէ:
Իսկ դուք ի՞նչ եք կարծում՝ հնարավո՞ր է, թե՞ ոչ։

Տարածել