Հպարտություն առանց նախապաշարումների. Ժամանակակից կին գրողների 10 տպավորիչ  գիրք

Հպարտություն առանց նախապաշարումների. Ժամանակակից կին գրողների 10 տպավորիչ գիրք

Forbes Woman-ը հավաքել է վերջին տարիների ամենատպավորիչ գրքերը, որոնք կանանց գրչին են պատկանում: Նոբելյան մրցանակի առ այսօր կանայք արժանացել են 14 անգամ: 5-ի դեպքում այն ստացել են 2000-ից հետո:

«Կարմրակատարը», Դոննա Թարթ

13-ամյա Թեո Դեքերի մայրը զոհվում է որդու աչքի առաջ Մետրոպոլիտեն թանգարանում հնչած պայթյունից: Վիրավոր ծերուկի ուղղորդմամբ տղան ծխապատ սրահից դուրս է բերում հոլանդացի նկարիչ Ֆաբրիցիուսի կտավը: Իր կամքից անկախ գող դարձած Թեոն ստիպված է թաքնվել հորից, ոստիկաններից ու արտ-դիլերներից, անցյալի ստվերներից ու ինքն իրենից:

«Կարմրակատարը» դարձավ 2014-ի սենսացիան: Թարթը դրա համար Պուլիցերյան մրցանակ ստացավ, իսկ 2016-ին հայտնի դարձավ, որ գիրքը կէկրանավորի «Իրական դետեկտիվ» սերիալի ռեժիսոր Ջոն Քրոուլին:

Գրել կարծիք