ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Ինչպե՞ս ազատվել աշխատանքից և չփչացնել ղեկավարությա

Ինչպե՞ս ազատվել աշխատանքից և չփչացնել ղեկավարության հետ հարաբերությունները

Ազատման դիմումը ներկայացրեք 2 շաբաթ առաջ
2 շաբաթը ստանդարտ ժամանակահատված է՝ գործատուին փոփոխություններին պատրաստելու և փախարինող գտնելու համար: Խոշոր ձեռնարկությունները կարող են հրաժեշտ տալ Ձեզ դիմումը ներկայացնելու օրը, բայց ավելի փոքրերին ժամանակ է պետք:  Զինվեք համբերությամբ, իրավիճակը գնահատեք գործատուի տեսանկյունից: Չէ որ, հակառակ դեպքում, դուք անարգանք եք ցուցաբերում նաև Ձեր կոլեգաների հանդեպ․ հանկարծակի հեռանալու դեպքում Ձեր աշխատանքը ստիպված կլինեն բարդել նրանց վրա:
Հեռանալու մասին առաջին հերթին հայտնեք ղեկավարին, հետո՝ աշխատակիցներին
Էական չէ` որքան եք վստահում ձեր գործընկերներին, մի պատմեեք նրանց ձեր որոշման մասին, մի հայտնեք այդ լուրը սոցցանցերում, Ձեր ղեկավարը պետք է այդ մասին առաջինն իմանա: Լավ կլինի, եթե նրան այդ մասին հայտնեք առանձին հանդիպման ժամանակ, կամ զանգահարեք նրան: Էլ․ նամակ գրելը վատագույն տարբերակն է:
Զրույցին նախապես պատրաստվեք
Հեռանալու լուրը հայտնելուց առաջ նախ մի քանի հարցի պատասխանեք:


  1. Ի՞նչ եք պատրաստ անել Ձեր հեռացումն ինչ-որ կերպ մեղմելու համար: Հետևանքները կարգավորելու մի քանի տարբերակ առաջարկեք նրան:

  2. Ի՞նչ կանեք, եթե պատասխան առաջարկ ստանաք։ Պատրաստ եղեք դրան, գուցե ինչ-որ բան առաջարկեն, որ մտափոխվեք: Նախապես մտածեք՝ ինչ կարող են առաջարկել Ձեզ։ Գուցե աշխատավարձի բարձրացում, աշխատանքային ավելի լավ պայմաններ: Եթե նմանատիպ առաջարկ հնչի, մի շտապեք համաձայնել, սպասեք քանի դեռ գրավոր առաջարկ չեք ստացել:

  3. Պատրա՞ստ եք անհրաժեշտության դեպքում ավելի ուշ հեռանալ։ Հնարավոր է Ձեզ խնդրեն սպասել, չշտապեսլ, մի երկու շաբաթով հետաձգել որոշումը:

  4. Պատրա՞ստ եք հեռանալ հենց նույն օրը՝ հավաքել բոլոր իրերն ու լքել աշխատավայրը։




Կարդացեք նաև․



Խոսեք համառոտ, հստակ և ժպիտով
Միանգամից անցեք բուն խնդրին: Եթե ձեր հարաբերությունները լարված են, ձեզ դժվար կլինի դրական խոսակցություն վարել: Եվ մի փորձեք դուրս թափել այն ամենն ինչ կուտակվել է աշխատելու ընթացքում, չէ որ հնարավոր է` ձեր կարիերայի ուղիները դեռ կարող են հատվել: Շնորհակալություն հայտնեք ղեկավարությանը համատեղ աշխատանքի համար: Պարտադիր չէ պատմել Ձեր նոր աշխատավայրի ու պաշտոնի մասին:
Ազատման դիմումը գրեք ղեկավարի հետ խոսելուց հետո
Կա հատուկ ձև, ավել ոչինչ հարկավոր չէ: Միայն նշեք հեռանալու պատճառը:
Մի վիրավորեք ձեր նախկին ղեկավարին սոց․ ցանցերում
Հաճախ աշխատանքից հեռանալուց հետո մարդիկ կիսվում են իրենց «ուրախությամբ» սոցցանցերում, գրում են, թե որքան «ուրախ են, որ հեռանում են այդ դժոխքից ու այլևս չեն տեսնելու ինքնահավան ղեկավարին»:  Մի տրվեք զգացմունքներին, նույնիսկ, եթե դա իրոք այդպես է։ Հիշեք, որ ղեկավարը կարող է չտեսնել Ձեր գրառումը, մյուսների մոտ սխալ տպավորություն կստեղծվի Ձեր մասին:
Շնորհակալություն հայտնեք ձեր գործընկերներին ու ջերմ հրաժեշտ տվեք նրանց
Մի կտրեք կապը գործընկերների հետ: Հայտնեք ձեր հեռանալու մասին ընդհանուր էլ․ նամակով, կազմակերպեք հրաժեշտի երեկո, որի ընթացքում կհիշեք միասին անցկացրած ժամանակը: Գուցե որոշ գործընկերների հետ ընկերական կապը պահեք նաև աշխատասենյակից դուրս:

LIFEHACKER

Տարածել