Սարսափելի բառեր․ ինչպե՞ս արձագանքել գործընկերների և ենթակաների վիրավորանքներին
Ի՞նչ են ասում փորձագետները
Իսկապես, հեշտ իրավիճակ չէ։ Center for WorkLife Law-ի հիմնադիր տնօրեն Ջոան Ուիլյամսի կարծիքով՝ այս որոշումները կապված են ռիսկի հետ, քանի որ դրանք ներառում են իրենց մեջ «երկու անընդունելի պահեր, կապված աշխատավայրի նախապաշարմունքների հետ»․ անվստահությունն այն բանում, որ ձեր լսածը իսկապես թշնամանքի հետևանք է, և վախ՝ ձեր ռեակցիան պատժելու։ Նման իրավիճակներում կասկածները իսկապես տեղին են․ դուք վստահ չեք՝ ճի՞շտ եք հասկացել մարդուն, թե նա պարզապես կատակել է։
Բացատրեք ձեր արձագանքը վիրավորական բառերի վերաբերյալ
Հարց տվեք
Կամ․․․ պարզապես ձեռնոց նետեք
Դիմեք ղեկավարությանը
Եթե վիրավորական դիտողությունները շարունակվում են, և դուք անհարմար եք զգում, կարող եք դիմել ղեկավարությանը։ Ուիլյամսն ասում է, որ ձեր ուժը քանակի մեջ է․«Կոլեկտիվում կա՞ն այլ մարդիկ, որոնց վիրավորել են և որոնք կարող են փաստեր ներկայացնել, որ այդ գործընկերը թշնամանք է ստեղծում կոլեկտիվում։ Եթե դուք փորձել եք լուծել խնդիրը ինքնուրույն և չեք կարողացել, կարելի է դրա մասին անձամբ դիմել այն մարդուն, ով բարձր դիրք ունի։ Դուք կարող եք ասել․ «Մարդկանց մի խումբ անհարմար իրավիճակի մեջ է, մեզ ձեր խորհուրդն է պետք»։ Միայն հիշեք, զգուշացնում է Ուիլյամսը, որ, ուռճացնելով իրավիճակը, դուք ծախսում եք ձեր քաղաքական կապիտալի մեծ մասը։
Ի՞նչ անել
- Կշռադատեք ձեր լռության հետևանքները։ Դիտողությունն անպատասխան թողնելով, հնարավոր է, որ դուք հնարավորություն տակ, որպեսզի վիրավորողը այդպես վարվի կրկին ու կրկին։
- Ինքներդ ձեզ հաշվետվություն տվեք, եթե դուք զբաղեցնում եք ղեկավարի պաշտոն, դուք պատասխանատու եք վիրավորանքների համար։
- Հարցեր տվեք, որոնք կօգնեն մարդուն մտածել ասածի մասին և հասկանալ թյուրիմածությունը
Ի՞նչ չանել
- Մի մոռացեք մտածել վատ հետևանքների մասին, հատկապես, եթե վիրավորանքի թիրախը անձամբ դուք եք եղել։
- Չի կարելի ենթադրել, որ մարդը ցանկացել է վիրավորել ձեզ կամ մեկ այլ բան։ Հնարավոր է, որ նա դա չէ նկատի ունեցել։
- Մեղավորին մի մեղադրեք նախապաշարմունքով։ Դա ավելի շուտ նրան կստիպի պաշտպանվել, և հազիվ թե նա կփոխի իր վարքը երկար ժամանակ։