Կիսով չափ մարդ․ նոր վիրուսը օգտատերերին աննկատ բաժանորդագրում է վճարովի ծառայություններին
Կասպերսկի լաբորատորիան հայտնաբերել է Xafekopy վիրուսը, որը սմարթֆոնների օգտատերերին բաժանորդագրում է վճարովի ծառայություններին։ Ընկերության հաղորդագրության մեջ ասվում է, որ այս վիրուսի զոհ են դառնում հիմնականում Հնդկաստանում և Ռուսաստանում։
Տրոյան տիպի վիրուսը օգտատերերին բաժանորդագրում է վճարովի ծառայություններին առանց նրանց իմացության։ Վիրուսը ինքն է կտտացնում հղումների վրա կամ սա անում է կարճ հաղորդագրությունների միջոցով։ Այն ունակ է խաբել համակարգչին և ռոբոտի փոխարեն ներկայանում Է որպես մարդ։
Վարակվածների ընդհանուր թիվը հասնում է 3 հազար 8 հարյուրի։ Հնդկաստանում վարակված է սմարթֆոնների 61 տոկոսը, իսկ Ռուսաստանում՝ 25 տոկոսը։ Այս երկու երկրների համար գոյություն ունեն Xafekopy վիրուսի առանձին մոդիֆիկացիաներ։ Վիրուսի զոհ են դարձել նաև Մեքսիկայի, ՀԱՀ-ի և Թուրքիայի բնակիչները։
Հակավիրուսային ընկերությունը հաղորդում է, որ Xafekopy-ն ստեղծել են չինացի հակերները։ Կասպերսկու լաբորատորիայում ընգծում են, որ սա նման է Ztorg տրոյան վիրուսին։ Ե՛վ Xafekopy-ը, և՛ Ztorg -ն օգտագործում են JavaScript ֆայլեր։ Փորձագետները ենթադրում են, որ տրոյանի ստեղծողները կարող էին գնել կամ գողանալ մյուս վիրուսի ֆայլերը։ Սակայն այս երկու տրոյան վիրուսների կոդերը տարբեր են։
Կարդա նաև
Newmag-ը ներկայացնում է չեխ գրող Յախիմ Տոպոլի «Սատանայի արհեստանոցը» գիրքը (թրեյլեր)
Newmag-ը ներկայացնում է գերմանացի ռեժիսոր, դրամատուրգ Նուրան Դավիթ Քալիսի գրական դեբյուտը՝ «Լուսինը մեր արևն է» վեպը (թրեյլեր)
Ուշագրավ փաստեր «Անունները չփոխե՛լ» գրքի հեղինակ Մարիաննա Հակոբյանի մասին (տեսանյութ)
Newmag-ը Արմենիա Հ/Ը եթերում ներկայացրել է Գանեսա Նագառաջանի «Վաղը՝ մեկ ուրիշ օր» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)