BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

ֆիզիկական և հոգևոր կատարելագործում․ ո՞ր տեսակի յոգ

ֆիզիկական և հոգևոր կատարելագործում․ ո՞ր տեսակի յոգայով են Հայաստանում զբաղվում

Մեր մարմնում կան յոթ էներգետիկ աղբյուրներ՝ չակրաներ, որոնց միջոցով կլանում ենք էներգիան, կատարում օրգանիզմի և արտաքին միջավայրի էներգափոխանակումը։ Յոգան ակտիվացնում է դրանք և ապահովում դրական էներգիայի հոսք։ Համաշխարհային աստղերը մեկ անգամ չէ, որ խոստովանել են, թե հենց յոգան է նրանց օգնել կյանքի ամենադժվար պահերին։
Մադոննան, օրինակ, ամեն առավոտ երկու ժամ յոգայով է զբաղվում։ Նա ընտրել է բավական բարդ տեխնիկաներից մեկը՝ Աշտանգան։ Աշտանգա յոգա կոչվող այս ոճը, որը սանսկրիտում նշանակում է ութփուլանի յոգա, ֆիզիկական, մտավոր և հոգևոր ոլորտների շատ լայն ու համալիր համակարգ է, ոլորտներ, որոնք մարդուն հզորացնում են՝ մարմնի կեցվածքների (Ասանաներ), շնչառական վարժությունների (Պրանայամա), կենտրոնացման վարժությունների (Մեդիտացիա) և ինքնաճանաչման բազմաթիվ այլ միջոցների օգնությամբ։ Այս համակարգի հիմնական բնութագրերից մեկն այն է, որ որքան ավելի ես մոտենում դրան, այնքան ավելի հաճելի է դառնում այդ գործընթացը՝ ինքնաբացահայտման շնորհիվ։
Եթե ուզում եք հրաշալի տեսք ունենալ, խորհուրդ է տրվում զբաղվել հաթհա յոգայով, որը յոգայի ֆիզիկական վարժանքների առաջին աստիճանն է։ Այն անմիջականորեն ուղղված է մարդու առողջությանը։ Հենց հաթհան է առավել մոտ ժամանակակից յոգային։ Յոգերը շատ հաճախ պնդում են, որ բոլոր հիվանդությունները պատճառ են սխալ շնչառության և որ հաղթահարել դրանք կարելի է պրանայամայի տեխնիկայի, այսինքն՝ յոգայի շնչառական վարժանքների շնորհիվ։
Ռաջա (արքայական) յոգան ինտելեկտուալ յոգա է, որը կապված է գիտակցության հետ։ Մեդիտացիայի միջոցով այն օգնում է մշտապես թեթև, հանգիստ, ակտիվ և առողջ վիճակում պահել միտքը։
Յոգան երեք բաղադրիչների համակարգ է՝ տարբեր դիրքեր, շնչառական վարժանքներ և մեդիտացիա։ ԱՄՆ-ի՝ յոգայի սիրահարների կեսից ավելին, ըստ Yoga Journal-ի, խոստովանում են, որ իրենց մոտիվացիան հիմնականում ֆիզիկական ֆիթնեսն է։ Նահանգներում յոգայով զբաղվողները տարեկան ծախսում են ավելի քան 10 մլրդ դոլար դասընթացների, հագուստի և աքսեսուարների համար։ Մեդիտացիան ինքնաներշնչանք, հիպնոս կամ տրանս չէ։ Այն չի հանդիսանում մտավոր, երևակայական պատկերումների գործընթաց։ Դրա ընթացքում չեն կարող լսվել թվացյալ ձայներ, չեն կարող երևալ տեսիլքներ և այլ իրականությունից հեռու երևույթներ։
Հայաստանում տարածված է Հաթհա յոգան:Հաթհա յոգան իր մեջ ներառում է հիմնականում շնչառական և ֆիզիկական վարժություններ: Այդ տեսակի տարածումը Հայաստանում վերջին տարիներին լայն կիրառություն է ձեռք բերել: Վստահ կարելի է աել, որ Յոգան միայն սպորտաձև կամ ուսմունք չէ, այն մեր մտքերի մասն է, որը դարձնում ենք ապրելակերպ:

Աղբյուրը՝ Ելենա Ռերիխի «Ագնի յոգա» գրքից


Թարգմանության հեղինակ՝ Անահիտ Առաքելյան

Տարածել